Հունգարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Հայկակ Արշամյանը։ Արշամյանը զբաղեցնում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա տեղեկացրել է, որ ավարտում է պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:
Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է ՝ «նախատեսված ուղղություններով (Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա և Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա) չարտերային թռիչք իրականացնելու կապակցությամբ դիվանագիտական թույլտվությունը Վրաստանի ԱԳՆ կողմից բացակայում է»։ Քանի որ Վրաստանը հրաժարվել է համապատասխան թույլտվություն տալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել վերանայել չարտերային չվերթի ծախսերը. եթե նախկինում հավաքականի տեղափոխումն իրականացնող «Սքայ ընդ մոր» ընկերությունն այդ ծառայությունը պետք է մատուցեր 82.7 մլն դրամով, պայմանագրային փոփոխություններից հետո գումարը կազմել է 91 մլն դրամ։
ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները: «Մենք այս հարցը մեր գործընկերներին մշտապես ներկայացնում ենք։ Հնչում են տեխնիկականից մինչև ֆինանսական պատճառաբանություններ։ Ընդունում եմ խնդրի լեգիտիմությունն ու գոյությունը։ Առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք»,-նշել է Միրզոյանը։ Միրզոյանի կարծիքով՝ հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու և միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ․ սկսած կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից՝ մինչև բազմաթիվ հարցերի կարգավորում»,-շեշտեց Միրզոյանը։ |armenpress.am|
Վաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Հունիսի 6 - Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել», հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ», հունիսի 9 - Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա», հունիսի 10 - Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Գալա բալետ», հունիսի 13 - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «Բոլերո» և «Սրբազան գարուն»: Մեկնարկը՝ 20։00-ին, մուտքն ազատ է։ Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: [Երևանի քաղաքապետարան]
Խախտումներ են հայտնաբերվել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրության մի քանի պաղպաղակների նմուշներում։ «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Պլոմբիր վանիլային», «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, «Պլոմբիր շոկոլադե» կաթնայուղով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին նմուշը՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով: «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ [ՍԱՏՄ]
Արարատ Միրզոյանը շատ իրատեսական է համարում Երևանի հարաբերությունների մոտալուտ կարգավորումը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ: «Կան լուրջ շանսեր», - խորհրդարանում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց նախարարը՝ առանց պարզաբանելու, թե ինչով է այդ լավատեսությունը պայմանավորված: |azatutyun.am|
Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, երբ ելույթ ունենամ, և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քանի որ ապօրինի գույքի բռնագանձման չորս ուղղությունները ակտիվացել են, այս մարդիկ խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք: Իրենք մի խնդիր ունեն, որ չեն էլ ուզում ապացուցեն, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են: Մենք կոռեկտությունները պահելով սխալվել ենք»,- հավելեց նա։ |tert.am|
Կառավարության որոշմամբ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին որպես մասնաճյուղ՝ ամրակցվելով ԿԳՄՍՆ-ին։ Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա՝ Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին, Արցախյան ազատագրական պատերազմ։ |news.am|
Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») պատկանող ՍՊԸ-ն ՊՆ-ին մոտ 30 մլն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում։ Նվերն ընդունելու որոշման նախագիծը հաստատել է ՀՀ կառավարությունը:
Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր հավաքվել են գյուղի կենտրոնում և բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են վերականգնել 59 համար ավտոբուսի նախկին երթուղին այնպես, որ այն Քասախ մտնի։ «Էս գյուղին պետք է թեկուզ երկու ավտոբուս մինչև Բարեկամության մետրո ու նույն ձև պտտվի, գա գյուղ։ Եթե մերժեն, մենք գյուղում երկու ավտոբուս կվարձակալենք, ու կաշխատացնենք։ Ու թող մեկը համարձակվի արգելի»,- ասաց բնակիչներից մեկը։ Հիշեցնենք, որ Քասախից և Պռոշյանից Երևան նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ նախկին 150-ի փոխարեն։ Բացի այս՝ նոր երթուղին սպասարկելու է մինչև Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
ՏԿԵ նախարարը KFW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքին
22:33 - 05 հունիսի, 2025Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին
22:24 - 05 հունիսի, 2025Հայաստանի ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ կունենան |armenpress.am|
22:12 - 05 հունիսի, 2025Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել |factor.am|
21:54 - 05 հունիսի, 2025Վաղը փակ կլինի Երևան-Սևան ավտոճանապարհը՝ Չարենցավանի հատվածում
20:47 - 05 հունիսի, 2025ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբերի նիստը
19:55 - 05 հունիսի, 2025Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան
19:23 - 05 հունիսի, 2025Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդում ՀՀ դեսպան
19:18 - 05 հունիսի, 2025Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը
19:02 - 05 հունիսի, 2025Եվրամիությունից նախորդ տարի ստացվել են 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. նախարար |armenpress.am|
18:46 - 05 հունիսի, 2025ՏԿԵ նախարարը KFW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքին
22:33 - 05 հունիսի, 2025Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին
22:24 - 05 հունիսի, 2025Հայաստանի ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ կունենան |armenpress.am|
22:12 - 05 հունիսի, 2025Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել |factor.am|
21:54 - 05 հունիսի, 2025Վաղը փակ կլինի Երևան-Սևան ավտոճանապարհը՝ Չարենցավանի հատվածում
20:47 - 05 հունիսի, 2025ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբերի նիստը
19:55 - 05 հունիսի, 2025Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան
19:23 - 05 հունիսի, 2025Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդում ՀՀ դեսպան
19:18 - 05 հունիսի, 2025Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը
19:02 - 05 հունիսի, 2025Եվրամիությունից նախորդ տարի ստացվել են 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. նախարար |armenpress.am|
18:46 - 05 հունիսի, 2025