Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը։ Նա ընդգծել է, որ բռնի տեղահանվածները խոցելի վիճակում են, և «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց», իսկ միջազգային իրավունքը պետք է պահպանվի: |armeniasputnik.am|
«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին: Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում ՔՊ-ի իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով Հայկ Մարությանին»։ [«Մայր Հայաստան» դաշինք]
Միջազգային հանրության կողմից դեռևս երեք տարի առաջ ուժի կիրառման քննադատության և կոշտ արձագանքի բացակայության, 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգային երաշխիքների անարդյունավետության և ԼՂ-ում միջազգային հասանելիության բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողություններն ու քաղաքականությունը ոչ միայն չդադարեցին, այլև հասան իրենց նոր դրսևորման՝ սեպտեմբերի 19-ին ձեռնարկած զինված հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զգալի մասի՝ փաստացի բռնի տեղահանման, էթնիկ զտման: Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը: [ՀՀ ԱԳՆ]
Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն։ Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ [Արցախի ՆԳՆ]
Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, մտքեր են փոխանակվել հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, որը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի: [ՀՀ ԱԳՆ]
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակն, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 53629 անձ և 10985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35491 անձի հաշվառում։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
Այսօր սեպտեմբերի 27-ն է 2023 թվականի։ Այսինքն՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց, այսինքն՝ 2021թ․ սեպտեմբերյան պատերազմից մեկ տարի ու մի քանի օր անց, Արցախի վրա Ադրբեջանի նոր հարձակումից՝ օրեր անց։ Արցախահայության տեղահանություն՝ հիմա։ Հիմա, երբ ես գրում եմ սա, իմ առաջ նստած է արցախցի մի տղամարդ՝ գրկին՝ մի երեխան, կողքին՝ մյուս։ Նա անընդհատ համբուրում է իր շեկլիկ տղայի գլուխը, նա երեւի մտածում է՝ հիմա ո՞ւր գնալ։ Այսօր, որ հաշվվում է իբրեւ 2023 թվականի սեպտեմբերի 27, կամ որ նույնն է՝ 21-րդ դարի հերթական աշուն, որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չի կարող հասկանալ արդեն րոպեներ շարունակ անթարթ հայացքով իմ հետեւի պատին նայող կնոջը, որ չի հասցրել անգամ սանրել մազերը, նրա դստերը, որ ափով փակել է դեմքը ու չի շարժվում, եւ նրանց տարեց պապիկին, որ տոտիկ-տոտիկ հազիվ հասնում է աթոռին ու փլվում վրան։
ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալվում է նաև ՌԴ և այլ միջազգային գործընկերների աջակցությունը: [ՀՀ ԱԳՆ-ն՝ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ] |armenpress.am|
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ: [ՀՀ ԱԳՆ]
ԱՀԿ–ն օգնություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. կազմակերպության ղեկավար |armeniasputnik.am|
23:20 - 27 սեպտեմբերի, 2023Ֆինանսների նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներ
23:16 - 27 սեպտեմբերի, 2023«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին
23:10 - 27 սեպտեմբերի, 2023Չարեքթարի վրա կրակելով՝ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական ինքնությունը. Մայր Աթոռ
23:01 - 27 սեպտեմբերի, 2023Անահիտ Ավանեսյանը տեսակցել է բուժում ստացող վիրավոր մեր հայրենակիցներին
22:58 - 27 սեպտեմբերի, 2023ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ
22:42 - 27 սեպտեմբերի, 2023Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հերթական կեղծ թեզին |1lurer.am|
22:33 - 27 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն․ Արցախի ՆԳՆ
22:30 - 27 սեպտեմբերի, 2023ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում
21:52 - 27 սեպտեմբերի, 2023Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում |armenpress.am|
21:48 - 27 սեպտեմբերի, 2023ԱՀԿ–ն օգնություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. կազմակերպության ղեկավար |armeniasputnik.am|
23:20 - 27 սեպտեմբերի, 2023Ֆինանսների նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներ
23:16 - 27 սեպտեմբերի, 2023«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին
23:10 - 27 սեպտեմբերի, 2023Չարեքթարի վրա կրակելով՝ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական ինքնությունը. Մայր Աթոռ
23:01 - 27 սեպտեմբերի, 2023Անահիտ Ավանեսյանը տեսակցել է բուժում ստացող վիրավոր մեր հայրենակիցներին
22:58 - 27 սեպտեմբերի, 2023ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ
22:42 - 27 սեպտեմբերի, 2023Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հերթական կեղծ թեզին |1lurer.am|
22:33 - 27 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն․ Արցախի ՆԳՆ
22:30 - 27 սեպտեմբերի, 2023ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում
21:52 - 27 սեպտեմբերի, 2023Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում |armenpress.am|
21:48 - 27 սեպտեմբերի, 2023