Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ [Ավստրիայում Հայաստանի դեսպանություն]
ԼՂ-ում ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ռուս խաղաղապահները 10 հենակետ են տեղակայել, որոնցից 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։ [ՌԴ ՊՆ] |tert.am|
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իսրայելի և Գազայի միջև երկշաբաթյա հումանիտար հրադադարի կոչ է արել: «Ես կոչ եմ անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել մոտ երկու շաբաթով»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: |1lurer.am|
Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը մեր ընդհանուր նպատակներն են։ Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատել միասին։ Բարձր եմ գնահատում ձեր կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցությունը՝ դրան միջնորդելուն ուղղված ԵՄ և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս ու հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել։ [Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե] |1lurer.am|
Ուրախ եմ վերջապես այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: «Քննարկեցինք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերները, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, երկկողմ և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղիները, Հայաստանի բարեփոխումների գործընթացին Լիտվայի աջակցությունը: Վարչապետին հիշեցրել եմ, որ Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի»,- գրել է Շիմոնիտեն: |1lurer.am|
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաեւ Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում։ Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը: |armenpress.am|
Լիտվան Եվրամիությունում Հայաստանի վստահելի գործընկերներից է և Հայաստանը շնորհակալ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցության համար: Մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիության և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար: Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը։ [Նիկոլ Փաշինյանը` Լիտվայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում] |armenpress.am|
Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ [Փաստաբան Էրիկ Ալեքսանյան]
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ վերև, առաջին երթևեկելի գոտին փակ է լինելու: [Երևանի քաղաքապետարան]
Պաշտոնական Երևանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է Իրանում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ արտգործնախարարի այցերի և հանդիպումների մասին պատշաճ կերպով և ժամանակին տեղեկացնում են։ |armeniasputnik.am|
Անահիտ Մանասյանն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները
23:15 - 19 հոկտեմբերի, 2023Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև
22:41 - 19 հոկտեմբերի, 2023ՀՀ փոխվարչապետն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ծրագրերի կարևորությունը
22:37 - 19 հոկտեմբերի, 2023Ռուս խաղաղապահները ԼՂ-ում 10 հենակետ են տեղակայել, որոնցից 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ. ՌԴ ՊՆ |tert.am|
21:50 - 19 հոկտեմբերի, 2023Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
21:18 - 19 հոկտեմբերի, 2023ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելի և Գազայի միջև երկշաբաթյա հրադադարի կոչ է արել |1lurer.am|
21:01 - 19 հոկտեմբերի, 2023Վահագն Խաչատուրյանը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշումը
20:25 - 19 հոկտեմբերի, 2023Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը. Շիմոնիտե |1lurer.am|
20:12 - 19 հոկտեմբերի, 2023Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի. վարչապետ Շիմոնիտե |1lurer.am|
19:54 - 19 հոկտեմբերի, 2023Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում. Փաշինյան |armenpress.am|
19:41 - 19 հոկտեմբերի, 2023Անահիտ Մանասյանն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները
23:15 - 19 հոկտեմբերի, 2023Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև
22:41 - 19 հոկտեմբերի, 2023ՀՀ փոխվարչապետն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ծրագրերի կարևորությունը
22:37 - 19 հոկտեմբերի, 2023Ռուս խաղաղապահները ԼՂ-ում 10 հենակետ են տեղակայել, որոնցից 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ. ՌԴ ՊՆ |tert.am|
21:50 - 19 հոկտեմբերի, 2023Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
21:18 - 19 հոկտեմբերի, 2023ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելի և Գազայի միջև երկշաբաթյա հրադադարի կոչ է արել |1lurer.am|
21:01 - 19 հոկտեմբերի, 2023Վահագն Խաչատուրյանը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշումը
20:25 - 19 հոկտեմբերի, 2023Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը. Շիմոնիտե |1lurer.am|
20:12 - 19 հոկտեմբերի, 2023Հայաստանը Լիտվայում բարեկամ ունի. վարչապետ Շիմոնիտե |1lurer.am|
19:54 - 19 հոկտեմբերի, 2023Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում. Փաշինյան |armenpress.am|
19:41 - 19 հոկտեմբերի, 2023