Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել և քննարկել են բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր։ Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Ջիդդայում կայացած հանդիպմանը նրանք խոսել են երկու երկրների միջև առկա համագործակցության, տարածաշրջանային օրակարգային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Ըստ նույն աղբյուրի՝ Բայրամովը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի օրակարգի հեռանկարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գործողությունների մասին»։ |azatutyun.am| |azatutyun.am|
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար 600 մարդ, ապաստան է գտել Հայաստանում։ Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր աներկբա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը ՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։ [ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժին] |armenpress.am|
Քննիչն ու դատախաղազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն են ներկայացրել։ [Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև]
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները Ջիդդայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարները։ [Ադրբեջանի ԱԳՆ] |azatutyun.am|
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 23–ին կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ «Կարծիքներ կփոխանակեն Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ: [ԵՄ խորհրդի մամլո ծառայություն] |armeniasputnik.am|
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել հավաքել նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայները։ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 86 պատգամավոր, դեմ` մեկը։ Նախագահի իմփիչմենթի համար պահանջվում էր 100 պատգամավորի ձայն։ Քվեարկությունը գաղտնի է եղել։ |1tv.ge| |armenpress.am|
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել․ կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։ Մեկ անձ բուժօգնության է դիմել բուժհաստատություն։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Կատարվում է քննություն։ [ՔԿ խոսնակ]
Աբովյանի նախկին քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի կատարած կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը՝ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։ Նախաքննության ընթացքում հայտնաբերվեն են նաև ենթադրյալ հանցագործությունների կատարման դեպքերի 232 այլ դրվագներ, որոնց առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ [ՀՀ գլխավոր դատախազություն]
Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին |tert.am|
23:35 - 18 հոկտեմբերի, 2023Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները |azatutyun.am|
23:22 - 18 հոկտեմբերի, 2023Լիտվայի վարչապետ Շիմոնիտեն կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ ու «Թումո»
23:07 - 18 հոկտեմբերի, 2023Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը |armenpress.am|
23:00 - 18 հոկտեմբերի, 2023Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց նա պետք է մնա կալանավորված․ փաստաբան
22:31 - 18 հոկտեմբերի, 2023ՀՀ-ում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպանի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը շեշտել է արցախահայերի իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը
21:56 - 18 հոկտեմբերի, 2023Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահ Շանթանու Նարայեյին
21:00 - 18 հոկտեմբերի, 2023Շարունակվում են Անահիտ Մանասյանի և Դունյա Միյատովիչի համատեղ այցերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարաններ
19:54 - 18 հոկտեմբերի, 2023Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարները |azatutyun.am|
19:36 - 18 հոկտեմբերի, 2023ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 23–ին կքննարկեն ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |armeniasputnik.am|
19:15 - 18 հոկտեմբերի, 2023Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին |tert.am|
23:35 - 18 հոկտեմբերի, 2023Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները |azatutyun.am|
23:22 - 18 հոկտեմբերի, 2023Լիտվայի վարչապետ Շիմոնիտեն կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ ու «Թումո»
23:07 - 18 հոկտեմբերի, 2023Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը |armenpress.am|
23:00 - 18 հոկտեմբերի, 2023Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց նա պետք է մնա կալանավորված․ փաստաբան
22:31 - 18 հոկտեմբերի, 2023ՀՀ-ում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպանի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը շեշտել է արցախահայերի իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը
21:56 - 18 հոկտեմբերի, 2023Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահ Շանթանու Նարայեյին
21:00 - 18 հոկտեմբերի, 2023Շարունակվում են Անահիտ Մանասյանի և Դունյա Միյատովիչի համատեղ այցերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարաններ
19:54 - 18 հոկտեմբերի, 2023Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարները |azatutyun.am|
19:36 - 18 հոկտեմբերի, 2023ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 23–ին կքննարկեն ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |armeniasputnik.am|
19:15 - 18 հոկտեմբերի, 2023