«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ ունեմ, ես ո՞ւմ պիտի գնամ, խոչընդոտեմ»,– այս խոսքերով այսօր սկսեց իր ելույթը Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանը, երբ դատարանում քննվում էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման երկարաձգման հարցը․ «Դիրք չունեմ, որովհետեւ ինչ դիրքում եղել եմ, էլ չկա, պատիվ չունեմ, որովհետեւ հորս գերեզմանը թուրքի մոտ ա, Պաշտպանության բանակը չկա»։ Աբրահամյանի կալանավորումը եւս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։ Ըստ մեղադրողի՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին: |armenpress.am|
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու են Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:
Սոցցանցում ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ իբրև թե 100 հազար դրամ վաստակելու հայտարարության տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հաղորդում է ստացվել այն մասին, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ, հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե, հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 000 ՀՀ դրամ վաստակել։ Կատարվում է նախաքննություն։ [ՔԿ]
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի շարք անձինք իրենց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա տարկետումներ ստանալու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության նախկին աշխատակից Կ. Ք.-ի և «Ֆերդիկ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Հ.-ի միջոցով 400 ԱՄՆ դոլարից մինչև 14.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք են տվել «Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲ ընկերության բժիշկ-ֆտիզիատոր Ա. Ա.-ին, «Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ԲԿ-ի նախկին բժիշկ Ա. Ս.-ին, «Էրեբունի» ԲԿ-ի նախկին սրտաբան Պ. Ս.-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի նախկին վարիչ Լ. Ք.-ին:Նախաքննության ընթացքում Ղ. Վ.-ի, Թ. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ [ՔԿ]
Արևիկ Իսրայելյանն Արցախի գիտական կենտրոնի՝ գիտության գծով փոխտնօրենն էր, նաև ղեկավարում էր Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան։ Արդբեջանական հարձակման հետևանքով Արևիկի 9 հոգանոց ընտանիքը բռնի տեղահանվեց Արցախից։ Յոթ լաբորատորիա և մոտ 50 մլն դրամ արժողությամբ սարքեր ունեցող Արցախի գիտական կենտրոնից Արևիկը կարողացավ փրկել միայն մի մանրադիտակ և մի ցենտրիֆուգ։
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածանքով։ Այս մասին news.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից։ |news.am|
Արցախի ՔԿ քննիչները կարողացել են Հայաստան տեղափոխել իրենց վարույթներում գտնվող որոշ քրեական գործեր՝ Հայաստանում իրենց աշխատանքը շարունակելու համար։ Այս մասին «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց ՔԿ աշխատակազմի ղեկավար Գեւորգ Ղարիբյանը՝ նշելով, որ կարողացել են դուրս բերել նաեւ որոշ կնիքներ եւ համակարգիչներ։ Քննիչները այժմ մեծապես աշխատում են տեղահանության օրերին Ստեփանակերտի վառելիքի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի քննության ուղղությամբ։ Նրանք իրականացնում են զոհերի մարմինների ճանաչման գործողություններ եւ այլ փորձաքննություններ։ Հնարավոր է եղել Հայաստան տեղափոխել նաեւ ՔԿ հաշվեկշռում եղած 9 ծառայողական մեքենաները։ Դրանք, ըստ աշխատակազմի ղեկավարի, այս պահին օգտագործում են քննիչները՝ պայթյունին առնչվող քրեական վարույթի շրջանակում իրականացվող աշխատանքներում։
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Փաստաթղթի հետ կապված՝ ահագին հարցեր կան, որ ես էստեղ չեմ կարող ասել։ Էս փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի։ Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով, Հ1-ի տաղավարում։ Արդեն ցուցում եմ տվել նախապատրաստվելու համար։ Առաջիկայում անդրադառնալու եմ և՛ այս փաստաթղթին, և՛ այն փաստաթղթին, որ ստորագրվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով, որ ամսի 20-ին կանգնել է, և դուք գիտեք՝ որտեղ է կանգնել։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել, մինչև վերջ կկանգնեինք, մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչությանը։ Մի ժամ հետո, եթե չդադարեր պատերազմը, կմտնեին քաղաք, խոխա կփրթեին։ [Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան]
Արցախի ներկայացուցչության դիմաց քաղաքացիների հետ զրուցելու դուրս եկավ Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ չի կարող ԶԼՄ-ների առաջ խոսել, քանի որ ինչ որ պետք է ասի, շատ մեծ վտանգներ է պարունակում։ «Մենք բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում ենք։ Ինչը էստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում իրավիճակը։ Մեր թշնամին մեկն է, և ես իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր բոլորի և ձեր ընտանիքների համար։ Իմ կայացրած որոշումների համար եմ ես պատասխանատու։ Մեզ ևս մի հայրենիք ունենք, ՀՀ-ն, և ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ, բոլորիդ հետ հանդիպեմ, քննարկեմ»,- ասաց նա։ Արցախի նախագահի խոսքը հաճախակի ընդհատվում էր քաղաքացիների մեկնաբանությունների պատճառով։ Նրանցից մեկը ասաց, որ ՀՀ իշխանությունը չի վստահում Շահրամանյանին, դրա համար հանդիպումներ չեն լինում, ինչին արձագանքելով՝ վերջինս նշեց, որ դա քաղաքացու կարծիքն է, որ չեն վստահում։
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ
22:39 - 20 հոկտեմբերի, 2023Վահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շուրջ
22:31 - 20 հոկտեմբերի, 2023Անահիտ Մանասյանն ընդունել է Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանին
21:35 - 20 հոկտեմբերի, 2023«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ, ես ո՞ւմ պիտի խոչընդոտեմ»․ Մատաղիսի զորամասի հրամանատար
21:05 - 20 հոկտեմբերի, 2023ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 15207 անձի այսօր վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն
20:12 - 20 հոկտեմբերի, 2023Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին |armenpress.am|
19:55 - 20 հոկտեմբերի, 2023Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպվելու է հանդիպակաց երթևեկելի գոտով
19:32 - 20 հոկտեմբերի, 2023Ֆեյսբուքում ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ իբր 100 հազար դրամ վաստակելու հայտարարության տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
19:20 - 20 հոկտեմբերի, 2023Կաշառք՝ պարտադիր զինծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետում տրամադրելու համար. 5 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
19:10 - 20 հոկտեմբերի, 2023Մանրադիտակ, ցենտրիֆուգ ու հիշողություններ․ այն ամենն, ինչ մնաց Արցախի գիտական կենտրոնից
18:27 - 20 հոկտեմբերի, 2023Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

18:27 - 20 հոկտեմբերի, 2023