Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: [ՀՀ ՊՆ]
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում, իրանական կողմի հրավերով, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի տարածաշրջանային խորհրդատվական հարթակի («3+3») հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ [ՀՀ ԱԳՆ]
Մոսկվան հաստատել է մասնակցությունը վաղը Թեհրանում կայանալիք բանակցություններին. «Մենք հաստատում ենք Լավրովի մասնակցությունը Թեհրանում կայանալիք բանակցությունները, որոնք նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ |factor.am|
Թեհրանում հոկտեմբերի 23-ին տեղի կունենա Անդրկովկասի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումը՝ «3+3» ձևաչափով: Այս մասին, հայտնում է IRNA-ն: Հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի հայտարարել հանդիպմանը մասնակցելու մասին։ |armenpress.am|
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին, հայտնում է սիրիական պետական գործակալությունը։ Իսրայելը միաժամանակ է իրականացրել օդային հարձակումները Միջերկրական ծովի (Լաթաքիայի մոտակայքից) և սիրիական Գոլանի բարձունքների կողմից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին: |1lurer.am|
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ ՀՀ-ի համաձայնությունը մնում է ուժի մեջ՝ չնայած հարաբերություններում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ |armeniasputnik.am|
ԿԽՄԿ աշխատակիցները դեռ շրջում են ԼՂ կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով: Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։ Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։[ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ համատեղ գագաթնաժողովի մասին հայտարարությունում] |azatutyun.am|
100 հազարական դրամները փոխանցվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին: Հաջորդ շաբաթվանից սկսած կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հզարական դրամները: Բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց երեկ կատարած «խուլիգանության, բռնության գործադրման և այլ հանցավոր արարքներ կատարելու» կասկածաքնով 10 անձ ձերբակալվել է։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ հաղորդում է ստացվել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, ձեռքերով մեկ անձի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան վնասելու, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ:
Վրաստանը չի մասնակցում և երբեք չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը․ Վրաստանի ԱԳՆ |news.am|
21:51 - 22 հոկտեմբերի, 2023Իսրայելի բանակի տանկը պատահաբար կրակել է սահմանին հարող եգիպտական դիրքին
21:14 - 22 հոկտեմբերի, 2023Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի հրավերով Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
18:40 - 22 հոկտեմբերի, 2023ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը
16:27 - 22 հոկտեմբերի, 2023Մոսկվան հաստատել է մասնակցությունը վաղը Թեհրանում կայանալիք բանակցություններին |factor.am|
14:59 - 22 հոկտեմբերի, 2023Թեհրանում հոկտեմբերի 23-ին կկայանա Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումը |armenpress.am|
14:54 - 22 հոկտեմբերի, 2023Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
14:10 - 22 հոկտեմբերի, 2023Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին |1lurer.am|
12:56 - 22 հոկտեմբերի, 2023Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը
11:32 - 22 հոկտեմբերի, 2023Ռուստամ Բաքոյանը Ռենատա Ալտի հետ հանդիպմանը բարձրաձայնել է եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրների մասին
11:11 - 22 հոկտեմբերի, 2023Վրաստանը չի մասնակցում և երբեք չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը․ Վրաստանի ԱԳՆ |news.am|
21:51 - 22 հոկտեմբերի, 2023Իսրայելի բանակի տանկը պատահաբար կրակել է սահմանին հարող եգիպտական դիրքին
21:14 - 22 հոկտեմբերի, 2023Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի հրավերով Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
18:40 - 22 հոկտեմբերի, 2023ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը
16:27 - 22 հոկտեմբերի, 2023Մոսկվան հաստատել է մասնակցությունը վաղը Թեհրանում կայանալիք բանակցություններին |factor.am|
14:59 - 22 հոկտեմբերի, 2023Թեհրանում հոկտեմբերի 23-ին կկայանա Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումը |armenpress.am|
14:54 - 22 հոկտեմբերի, 2023Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
14:10 - 22 հոկտեմբերի, 2023Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին |1lurer.am|
12:56 - 22 հոկտեմբերի, 2023Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը
11:32 - 22 հոկտեմբերի, 2023Ռուստամ Բաքոյանը Ռենատա Ալտի հետ հանդիպմանը բարձրաձայնել է եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրների մասին
11:11 - 22 հոկտեմբերի, 2023