Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ԱԺ ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Թոմա Գասիյուի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ: Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ՊՆ]
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո։ «Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` քարտեզները, որոնք մնացել են խորհրդային տարիներից, գտնվում են Ռուսաստանի մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ հանդիպեն, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ |armeniasputnik.am|
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։ «Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը, որը մոտավորապես նախատեսված է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է Լավրովը լրագրողներին։ |tert.am|
Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը: [ՀՀ ԱԳՆ]
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ: «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ԱԳՆ-ն: |armenpress.am| |armenpress.am|
Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների քննարկումների շրջանակում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը: |1lurer.am|
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով քննարկումները կդառնան տարածաշրջանային կառուցողական համագործակցության ամրապնդման աղբյուր։ «Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Իրանը, որպես տարածաշրջանի երկրներից մեկը, հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը»,- ասել է Ռայիսին։ |tert.am|
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 128 մլն դրամը: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի, կոմերցիոն տնօրենի և ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան։ [ Գլխավոր դատախազություն]
Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: [ՀՀ ԱԳՆ]
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում: Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն, տեղի է ունեցել զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ [ՀՀ ՊՆ]
Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
23:05 - 23 հոկտեմբերի, 2023ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով |armeniasputnik.am|
22:28 - 23 հոկտեմբերի, 2023Հակոբ Արշակյանը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը
22:13 - 23 հոկտեմբերի, 2023«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականին․ Լավրով |tert.am|
21:34 - 23 հոկտեմբերի, 2023Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
21:17 - 23 հոկտեմբերի, 2023Կովկասում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Թուրքիայի ԱԳ նախարար |armenpress.am|
20:50 - 23 հոկտեմբերի, 2023Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնելու է իրանական խոշոր ընկերություններից մեկը. Բազրփաշը՝ Փաշինյանին
20:45 - 23 հոկտեմբերի, 2023Թեհրանում կայացել է Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը |1lurer.am|
20:33 - 23 հոկտեմբերի, 2023Հարգում եմ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը. Ռայիսին՝ Բայրամովին |tert.am|
19:24 - 23 հոկտեմբերի, 2023Հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1000 անշարժ և 200 շարժական գույք, հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունն ամփոփել է Վարչության երեք տարվա աշխատանքը
19:10 - 23 հոկտեմբերի, 2023Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
23:05 - 23 հոկտեմբերի, 2023ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով |armeniasputnik.am|
22:28 - 23 հոկտեմբերի, 2023Հակոբ Արշակյանը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը
22:13 - 23 հոկտեմբերի, 2023«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականին․ Լավրով |tert.am|
21:34 - 23 հոկտեմբերի, 2023Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
21:17 - 23 հոկտեմբերի, 2023Կովկասում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Թուրքիայի ԱԳ նախարար |armenpress.am|
20:50 - 23 հոկտեմբերի, 2023Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնելու է իրանական խոշոր ընկերություններից մեկը. Բազրփաշը՝ Փաշինյանին
20:45 - 23 հոկտեմբերի, 2023Թեհրանում կայացել է Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը |1lurer.am|
20:33 - 23 հոկտեմբերի, 2023Հարգում եմ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը. Ռայիսին՝ Բայրամովին |tert.am|
19:24 - 23 հոկտեմբերի, 2023Հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1000 անշարժ և 200 շարժական գույք, հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունն ամփոփել է Վարչության երեք տարվա աշխատանքը
19:10 - 23 հոկտեմբերի, 2023