ԿԽՄԿ աշխատակիցները դեռ շրջում են ԼՂ կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով: Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։ Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։[ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ համատեղ գագաթնաժողովի մասին հայտարարությունում] |azatutyun.am|
100 հազարական դրամները փոխանցվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին: Հաջորդ շաբաթվանից սկսած կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հզարական դրամները: Բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց երեկ կատարած «խուլիգանության, բռնության գործադրման և այլ հանցավոր արարքներ կատարելու» կասկածաքնով 10 անձ ձերբակալվել է։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ հաղորդում է ստացվել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, ձեռքերով մեկ անձի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան վնասելու, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Համաձայն արտահերթ նիստի օրակարգի մասին հայտարարության` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը:
«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ ունեմ, ես ո՞ւմ պիտի գնամ, խոչընդոտեմ»,– այս խոսքերով այսօր սկսեց իր ելույթը Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանը, երբ դատարանում քննվում էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման երկարաձգման հարցը․ «Դիրք չունեմ, որովհետեւ ինչ դիրքում եղել եմ, էլ չկա, պատիվ չունեմ, որովհետեւ հորս գերեզմանը թուրքի մոտ ա, Պաշտպանության բանակը չկա»։ Աբրահամյանի կալանավորումը եւս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։ Ըստ մեղադրողի՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին: |armenpress.am|
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու են Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:
Սոցցանցում ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ իբրև թե 100 հազար դրամ վաստակելու հայտարարության տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հաղորդում է ստացվել այն մասին, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ, հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե, հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 000 ՀՀ դրամ վաստակել։ Կատարվում է նախաքննություն։ [ՔԿ]
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի շարք անձինք իրենց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա տարկետումներ ստանալու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության նախկին աշխատակից Կ. Ք.-ի և «Ֆերդիկ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Հ.-ի միջոցով 400 ԱՄՆ դոլարից մինչև 14.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք են տվել «Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲ ընկերության բժիշկ-ֆտիզիատոր Ա. Ա.-ին, «Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ԲԿ-ի նախկին բժիշկ Ա. Ս.-ին, «Էրեբունի» ԲԿ-ի նախկին սրտաբան Պ. Ս.-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի նախկին վարիչ Լ. Ք.-ին:Նախաքննության ընթացքում Ղ. Վ.-ի, Թ. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ [ՔԿ]
Պայթյուն սրճարանում․ կան տուժածներ
20:45 - 21 հոկտեմբերի, 2023ԼՂ-ում քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով․ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ
20:14 - 21 հոկտեմբերի, 2023ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը |azatutyun.am|
18:56 - 21 հոկտեմբերի, 2023Արցախից բռնի տեղահանված 151 անձ շարունակում է բուժումը ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|
17:34 - 21 հոկտեմբերի, 2023Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան |news.am|
17:32 - 21 հոկտեմբերի, 2023Ալիևը ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորումը |hetq.am|
16:46 - 21 հոկտեմբերի, 2023100 հազարական դրամները փոխանցվել են Արցախից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին. Նազելի Բաղդասարյան |news.am|
16:38 - 21 հոկտեմբերի, 2023Արցախի իշխանությունները դատապարտում են Երևանի ներկայացուցչությունում տեղի ունեցածը. Շտաբ
16:31 - 21 հոկտեմբերի, 2023Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
16:24 - 21 հոկտեմբերի, 2023Ձերբակալվել է 11 անձ Քասախի կիրճում խուլիգանության, բռնության, զենքի կիրառման և երկու անձի հրազենային վնասվածքներ ստանալու վարույթի շրջանակում
16:22 - 21 հոկտեմբերի, 2023Պայթյուն սրճարանում․ կան տուժածներ

16:22 - 21 հոկտեմբերի, 2023