Կառավարությունն առաջարկում է Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները ներառել համալսարաններում, ԳԱԱ-ն դարձնել խորհրդատվական մարմին և արգելել ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների կառուցումը։ Լրամշակման տևական փուլից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։ Նախագիծը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ այն, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական համակարգը կառավարության պատկերացմամբ։
Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։ Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություւններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը։ [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը]
Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս պահին դրա հաստատումը չունենք։ [ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյան] |armenpress.am|
Այսօր Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բազմաբնակարան կոմպլեքսի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Այդ հասցեում կառուցվող «Դավթաշեն սիթի» բնակելի համալիրը հունիսի 5-ին շինարարության ավարտական ակտ է ստացել, սակայն բնակիչները պնդում են, որ համալիրում բազմաթիվ անավարտ աշխատանքներ կան։ «Շինարարական աշխատանքների ավարտական ակտ է տրամադրվել կառուցապատողին այն պարագայում, երբ շինարական աշխատանքները ավարտված չեն։ Խնդրելու ենք, որ վարչապետի աշխատակազմը պարզաբանի, թե ինչ իրավական հիմքերով են կատարվել շինարարության թույլտվությունների երկարացումները, ի՞նչ իրավական հիմքերով են տեղի ունեցել նախագծի փոփոխությունները»,- նշեց շենքի բնակիչներից Հայկ Սմբատյանը։ Շենքում այժմ մոտ 300 ընտանիք է ապրում, նրանցից 160-ը մասնակցել են ստորագրահավաքին, դիմում ներկայացրել Կառավարություն և Դատախազություն։ Կառավարությունից պատասխանել են, որ դիմումը կուսումնասիրեն և պատասխան կներկայացնեն օրենքով սահմանված ժամկետներում։
Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում, հայտարարել են Կրեմլից։ «Հայաստանի ինքնիշխանությանը ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի սպառնում և չի կարող սպառնալ։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերատարորեն կշարունակենք Հայաստանի ղեկավարությանը տեղեկացնել այս դիրքորոշման մասին»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ |ria.ru|
ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ, մեր կարծիքով Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Մենք լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր այս շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից: Մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում կանցնենք անդառնալիության կետը»։ [Նիկոլ Փաշինյան]
Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք․ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 3-ը կալանավորվել են։ ՀՀ մի շարք քաղաքացիներ, ինչպես նաև ԼՂ նախկին 2 բնակիչ, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց 2024թ․ ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և ԼՂ մի շարք նախկին բնակիչների: Վերջիններս տարբեր խմբերով մեկնել են ՌԴ-ում, որտեղ անցել են նախնական ստուգումներ: Ապա այդ անձանց տեղակայել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո անցկացրել են փակ տարածքում մարտ վարելու պարապմունքներ։ Հավաքագրված անձանց անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է ՀՀ, իսկ Ս. Գ.-ն ու հանցավոր խմբի մյուս անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել ՀՀ իրավապահ մարմինների կողմից այն բացահայտվելու արդյունքում։
Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սարգեյ Շոյգուն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։ Իրանի նախագահի հետ հանդիպմանը Շոյգուն փոխանցել է Պուտինի ուղերձը՝ շեշտելով, որ ՌԴ դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցելու հարցում չի փոխվել։ |azatutyun.am|
Հայաստանի շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Մոնղոլիային
22:46 - 19 սեպտեմբերի, 2024Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց Հունգարիային
22:40 - 19 սեպտեմբերի, 2024Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին |shantnews.am|
22:03 - 19 սեպտեմբերի, 2024Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Վրաստան
20:57 - 19 սեպտեմբերի, 2024ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները
20:52 - 19 սեպտեմբերի, 2024Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
20:31 - 19 սեպտեմբերի, 2024ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ
20:26 - 19 սեպտեմբերի, 2024Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
19:45 - 19 սեպտեմբերի, 2024Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին
19:42 - 19 սեպտեմբերի, 2024Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք
19:11 - 19 սեպտեմբերի, 2024Հայաստանի շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Մոնղոլիային

19:11 - 19 սեպտեմբերի, 2024