Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս պահին դրա հաստատումը չունենք։

[ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյան]  |armenpress.am|

Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս պահին դրա հաստատումը չունենք։ [ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյան] |armenpress.am|

Այսօր Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բազմաբնակարան կոմպլեքսի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Այդ հասցեում կառուցվող «Դավթաշեն սիթի» բնակելի համալիրը հունիսի 5-ին շինարարության ավարտական ակտ է ստացել, սակայն բնակիչները պնդում են, որ համալիրում բազմաթիվ անավարտ աշխատանքներ կան։ 

«Շինարարական աշխատանքների ավարտական ակտ է տրամադրվել կառուցապատողին այն պարագայում, երբ շինարական աշխատանքները ավարտված չեն։ Խնդրելու ենք, որ վարչապետի աշխատակազմը պարզաբանի, թե ինչ իրավական հիմքերով են կատարվել շինարարության թույլտվությունների երկարացումները, ի՞նչ իրավական հիմքերով են տեղի ունեցել նախագծի փոփոխությունները»,- նշեց շենքի բնակիչներից Հայկ Սմբատյանը։ 

Շենքում այժմ մոտ 300 ընտանիք է ապրում, նրանցից 160-ը մասնակցել են ստորագրահավաքին, դիմում ներկայացրել Կառավարություն և Դատախազություն։ 

Կառավարությունից պատասխանել են, որ դիմումը կուսումնասիրեն և պատասխան կներկայացնեն օրենքով սահմանված ժամկետներում։ 

Այսօր Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բազմաբնակարան կոմպլեքսի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Այդ հասցեում կառուցվող «Դավթաշեն սիթի» բնակելի համալիրը հունիսի 5-ին շինարարության ավարտական ակտ է ստացել, սակայն բնակիչները պնդում են, որ համալիրում բազմաթիվ անավարտ աշխատանքներ կան։  «Շինարարական աշխատանքների ավարտական ակտ է տրամադրվել կառուցապատողին այն պարագայում, երբ շինարական աշխատանքները ավարտված չեն։ Խնդրելու ենք, որ վարչապետի աշխատակազմը պարզաբանի, թե ինչ իրավական հիմքերով են կատարվել շինարարության թույլտվությունների երկարացումները, ի՞նչ իրավական հիմքերով են տեղի ունեցել նախագծի փոփոխությունները»,- նշեց շենքի բնակիչներից Հայկ Սմբատյանը։  Շենքում այժմ մոտ 300 ընտանիք է ապրում, նրանցից 160-ը մասնակցել են ստորագրահավաքին, դիմում ներկայացրել Կառավարություն և Դատախազություն։  Կառավարությունից պատասխանել են, որ դիմումը կուսումնասիրեն և պատասխան կներկայացնեն օրենքով սահմանված ժամկետներում։ 

 Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում, հայտարարել են Կրեմլից։ «Հայաստանի ինքնիշխանությանը ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի սպառնում և չի կարող սպառնալ։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերատարորեն կշարունակենք Հայաստանի ղեկավարությանը տեղեկացնել այս դիրքորոշման մասին»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ |ria.ru|

ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ, մեր կարծիքով Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Մենք լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր այս շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից: Մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում կանցնենք անդառնալիության կետը»։ [Նիկոլ Փաշինյան]

Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք․ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 3-ը կալանավորվել են։  ՀՀ մի շարք քաղաքացիներ, ինչպես նաև ԼՂ նախկին 2 բնակիչ, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց 2024թ․ ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և ԼՂ մի շարք նախկին բնակիչների: Վերջիններս տարբեր խմբերով մեկնել են ՌԴ-ում, որտեղ անցել են նախնական ստուգումներ: Ապա այդ անձանց տեղակայել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո անցկացրել են փակ տարածքում մարտ վարելու պարապմունքներ։  Հավաքագրված անձանց անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է ՀՀ, իսկ Ս. Գ.-ն ու հանցավոր խմբի մյուս անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել ՀՀ իրավապահ մարմինների կողմից այն բացահայտվելու արդյունքում։

Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սարգեյ Շոյգուն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։ Իրանի նախագահի հետ հանդիպմանը Շոյգուն փոխանցել է Պուտինի ուղերձը՝ շեշտելով, որ ՌԴ դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցելու հարցում չի փոխվել։ |azatutyun.am|

Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։ Վիրավորների թիվը շուրջ 2,800 է։ Այս մասին հայտնում են Լիբանանի առողջապահության նախարարությունից։  |tert.am|

Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։ Վիրավորների թիվը շուրջ 2,800 է։ Այս մասին հայտնում են Լիբանանի առողջապահության նախարարությունից։ |tert.am|

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան ։ Շոյգուն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։ |arm.sputniknews.ru|

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ ատյան։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են դատախազությունից։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը։

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչությունը, միասեռ ամուսնությունները և սեռը փոխելու նպատակով բժշկական միջամտությունները» արգելող օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան էր բերել իշխող  «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նախագծի քննարկման ժամանակ Խորհրդարանի շենքի մոտ ակցիա է իրականացվել օրենքի նախագծի ընդունման դեմ։ |oc-media.org|

Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային

Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային

22:22 - 18 սեպտեմբերի, 2024
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատերազմի նոր փուլի մասին
 |tert.am|

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատերազմի նոր փուլի մասին |tert.am|

21:50 - 18 սեպտեմբերի, 2024
Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում

Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում

21:27 - 18 սեպտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու

Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու

20:56 - 18 սեպտեմբերի, 2024
Իսրայելը մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը
 |1lurer.am|

Իսրայելը մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը |1lurer.am|

20:43 - 18 սեպտեմբերի, 2024
Բորելը դատապարտել է փեյջերների պայթյունները Լիբանանում

 |factor.am|

Բորելը դատապարտել է փեյջերների պայթյունները Լիբանանում |factor.am|

20:31 - 18 սեպտեմբերի, 2024
Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ կրակոցների հետևանքով կա զոհ
 |azatutyun.am|

Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ կրակոցների հետևանքով կա զոհ |azatutyun.am|

20:29 - 18 սեպտեմբերի, 2024
Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

 |factor.am|

Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն |factor.am|

20:08 - 18 սեպտեմբերի, 2024
Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. Վճիռը կհրապարակվի 2 օրից
 |news.am|

Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. Վճիռը կհրապարակվի 2 օրից |news.am|

20:02 - 18 սեպտեմբերի, 2024
Երեք անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով

Երեք անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով

19:59 - 18 սեպտեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

«Ես՝ Դավիթ Մկրտչյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ ճշմարտությունից բացի»։ Հակակոռուպցիոն դատարանում այսպես սկսվեց փոխգնդպետ Հովիկ Գաբրիելյանի գործով վկայի հարցաքննությունը։ Վկա Մկրտչյանը պատերազմի ժամանակ եղել է Գաբրիելյանի ենթականերից, ղեկավարել վերջինիս հրամանատարության ներքո գործող գումարտակի մոտոհրաձգային վաշտը, որը, ինչպես եւ ողջ գումարտակը, 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Գաբրիելյանի հրամանով Ջրականից նահանջել է Հադրութ։  Հենց այդ նահանջի համար է Գաբրիելյանն այժմ մեղադրյալի աթոռին․ ըստ քրեական գործի՝ նահանջը եղել է առանց վերադաս հրամանատարության գիտության եւ թույլտվության, իսկ արդյունքում յուրային ստորաբաժանումները կրել են նյութական եւ մարդկային կորուստներ։ Գաբրիելյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունում։ Ինչու եւ ինչպես եղավ նահանջը Հարցաքննության սկզբում մայոր Դավիթ Մկրտչյանը հայտնեց, որ ներկաներից ճանաչում է միայն Հովիկ Գաբրիելյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վկա Դավիթ Մկրտչյանը Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Մկրտչյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ ուղիղ կոնտակտ չի եղել, հետեւակի չեն հանդիպել։ Այդ ընթացքում իր վաշտը միայն 2 զոհ է տվել՝ Մեխակ Սադոյանը եւ Տիգրան Ղարիբյանը։ Նստեցման վայրում այլ զոհեր վկան չմտաբերեց։ Նշեց՝ զոհեր ունեցել է հակատանկային մարտկոցը, որը, սակայն, այլ հատվածում է տեղակայված եղել։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հետաքրքրվեց զոհերի այս քանակով, ըստ ամենայնի, հասկանալու համար՝ ինչպիսին է եղել զորքի բարոյահոգեբանական վիճակը նախքան հոկտեմբերի 4-ի դեպքերը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ, ըստ Մկրտչյանի, գումարտակը տեղակայված է եղել Ջրականի բնագծերից մեկում՝ Արալեռի աջակողմյան հատվածում։ Իր վաշտը կազմել է 96 հոգի, ընդհանուր անձնակազմը՝ մոտ 150։ Վկան մանրամասնեց հակառակորդի՝ այդ օրվա առաջխաղացումները (դրանց փորձերը)՝ ըստ հաջորդականության։ Առաջին առաջխաղացումը հայկական զորքերը նկատել են իրենց առջեւում գտնվող Քուչակ բնակավայրում, երբ հակառակորդը, ըստ Մկտրչյանի, 3-4 կմ հեռավորության վրա մոտ 1000-հոգանոց զորքով լցվում էր անտառապատ ձորը․ «Մեր ունեցած կրակային միջոցները թույլ չեն տվել այդ հեռավորության վրա կրակ վարել, զեկուցել ենք փոխգնդապետ Գաբրիելյանին, հրետանային կրակ է վարվել»։ Ժամեր անց իրենցից աջ ընկած հատվածում նկատել են հակառակորդի 3-4 տանկ, ինչպես նաեւ հետեւակ։ Իրենք հետեւակի հետ են հրաձգության մեջ մտել, իսկ կորպուսի հրետանու պետը սարի գլխից օգնություն է ցուցաբերել, խոցել տանկերից 2-ը։ Հրաձգությունը համընկել է տանկերի խոցվելու հետ, տեւել է մեկ ժամ, իսկ հետո՝ մթնշաղին, դադարել է։ Այսինքն՝ մինչեւ գիշեր զորքը այլեւս մարտի մեջ չի եղել։ Մեղադրողը շեշտեց այս հանգամանքը, քանի որ զորքի նահանջը գիշերն է եղել։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը – Կրակի դադարելուց հետո մինչեւ Հովիկ Գաբրիելյանի նահանջի հրաման տալը ձեր ուղղությամբ ճակատային գրոհ եղե՞լ է,– հարցրեց մեղադրող Մղդեսյանը։ – Չենք տեսել, գիշերային տեսանելիության սարքեր չենք ունեցել,– պատասխանեց վկան։ – Հետախուզական ինֆորմացիա հասե՞լ է, որ հակառակորդը ճակատից գրոհում է։ – Ոչ։ – Այդ դեպքում, երբ Գաբրիելյանը նահանջի հրաման տվեց, Ձեզ համար  սպասելի՞ էր։  – Ես տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով է տվել այդ հրամանը։ – Հրամանի տրամաբանության հետ կապված պարզաբանում պահանջե՞լ եք, հարցրե՞լ եք՝ ինչու ենք նահանջում, ինչ պատահեց։ – Ոչ։ – Բայց Ձեզ համար տրամաբանակա՞ն է եղել այդ նահանջը։ – Անձնակազմի թրջվածությունը, փոքր–ինչ ընկճվածությունը, հակատանկային մարտկոցի զոհերը հաշվի առնելով՝ այո։ – Իսկ գրոհող թշնամին թրջվա՞ծ չէր։ – Չեմ կարող պատասխանել, մեզնից առաջ գտնվում էր Ջաբրայիլի առաջնագիծը, որտեղ լիքը թաքստոցներ կային (նկատի ունի՝ հակառակորդը գուցեեւ պատսպարված լիներ,–հեղ․)։ – Ձեր՝ որպես զինվորականի կարծիքով՝ անձնակազմի թրջված լինելը կարո՞ղ է նահանջի առիթ հանդիսանալ։ – Ոչ, բայց բարոյահոգեբանական վիճակը կարող է պատճառ հանդիսանալ, որ անձնակազմը չկարողանա մարտ մարել։ – Եթե 150–հոգանոց գումարտակը մինչ այդ տալիս է 2 զոհ, դա կարո՞ղ է համարվել շատ։ – Իսկ հակատանկային մարտկոցի զոհե՞րը։ – Հակատանկային մարտկոցը ձեզ մոտ չի եղել։ Մեղադրողի այս դիտարկմանը վկան պատասխանեց՝ ասելով, որ հակատանկային մարտկոցը գումարտակին աջակցող հիմնական ուժերից է, եւ անկախ նրանից, որ իրենց հետ չի եղել, վերջինիս զոհեր տալը չէր կարող չազդել գումարտակի մյուս ստորաբաժանումների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Հարցին, թե 2 տանկի խոցվելուց հետո հետեւակն ու մյուս տանկերը ինչ եղան, վկան դժվարացավ պատասխանել։ Ասաց՝ հետեւակը հավանաբար մտել է սարի հետեւը, որովհետեւ եթե նահանջեր, կտեսնեին, իսկ մյուս տանկը (կամ տանկերը), խոսակցություններից է լսել, հատել է (են) իրենցից աջ գտնվող անձնակազմի բնագիծն ու հասել ոստիկանական հենակետի մոտ, որը իրենց թիկունքում է։ Հանրային մեղադրողը ճշգրտեց վկայի լսած այս տեղեկությունը․ «Վկա Համլետ Լեւոնյանը, որը ձեզնից աջ գտնվող այդ անձնակազմի հրամանատարն է եղել, ցուցմունք է տվել այն մասին, որ հակառակորդն իրենց բնագիծը չի հատել»։ Մինչ նահանջը Գաբրիելյանի կողմից վերադաս հրամանատարներից օգնություն խնդրելու դեպք Դավիթ Մկրտչյանը չմտաբերեց։ Ինչու՞ զորքը նահանջեց հենց Հադրութ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հարցրեց՝ վկան տեղյա՞կ է, թե Հադրութի պաշտպանական հատվածը ում ներքո է գտնվել՝ Զինված ուժերի՞ թե՞ Պաշտպանության բանակի։ – Պաշտպանության բանակի,– պատասխանեց վկան։ – Այդ դեպքում նահանջի ժամանակ հարցրե՞լ եք Գաբրիելյանին, թե ինչու եք գնում, ՊԲ զորքերին միանում։ – Ես զրահատեխնիկայով եմ գնացել, փոխգնդապետը՝ մեքենայով։ – Թեկուզ հեռախոսով, հարցրե՞լ եք՝ տրամաբանությունը որն է, որ հատկապես Հադրութ եք գնում։ – Ոչ։ Մղդեսյանը մեջբերեց Մարտական կանոնադրության այն դրույթը, ըստ որի թե՛ հարկադրված, թե՛ ոչ հարկադրված նահաջի դեպքում զորամասի կամ վաշտի հրամանատարը պարտականություն ունի առաջին իսկ հարմար տեղում ամրանալ։ Հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դա չի արվել։ Վկան, որ ծանոթ էր Ջրականի տեղանքին, ասաց՝  Բանաձորի խաչմերուկից հետ կահավորված բնագիծ չի եղել, որը կարող էին զբաղեցնել, իսկ վերակահավորելը դժվար էր լինելու՝ պայմանավորված ժամանակով, անձրեւով, ցեխով։  Թե ինչու էր ընտրվել հենց Հադրութը, վկան միայն ենթադրեց։ Նշեց՝ 2 ճանապարհ կար․ մեկը՝ դեպի Ջրականի ոստիկանական հենակետ («9-րդ կմ» կոչվող տարածք), մյուսը՝ դեպի Արալեռ։ Իրենց տեղեկություններով՝ երկուսում էլ արդեն հառակորդն էր ։ Իրական վտանգ կա՞ր թե ոչ Մայոր Դավիթ Մկրտչյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը՝ փորձելով հիմնավորել պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, որ նահանջից առաջ իրական վտանգ է եղել։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Անդրադառնալով հակառակորդի 1000-ին հասնող զորքով գրոհին՝ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ էին իրենց ոչնչացնել, եթե իրենք տանկային միջոցներ չունեին։ Մկրտչյանը դրական պատասխանեց, շեշտեց՝ իր տեխնիկան խոցել կարող էր 1200 մ–ից սկսած միայն, հեռահար միջոցներ չունեին, ունեցել են 10 տանկ, որոնք, սակայն, իրենց մոտ չեն եղել։ – Տանկերի բացակայությունը զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա ազդո՞ւմ էր։  – Նույնիսկ սպայակազմի վրա կարող է ազդեցություն ունենալ․․․ Գումարտակի հիմնական ուժերից երկուսը պակասել էին՝ տանկային վաշտը, որ չէր եկել, եւ ականանետայինը, որ տեղում չէր։ Եթե լինեին, մինչեւ 6 կմ կարող էին կրակ վարել։ – Այսինքն՝ եթե հարձակումը լիներ, ձեր ունեցած ուժերով կարո՞ղ էիք այդ բնագիծը պահել։ – Պահել՝ ոչ, եթե 20–հոգանոց անձնակազմ  լիներ, տանկերին չկարողանայինք խոցել, գուցե աջակցեին, բայց եթե մեծ ծավալի լիներ՝ ոչ։ – Իրական վտանգ եղե՞լ է, որ ամբողջ անձնակազմը կարող էր զոհվել։ – Իրական վտանգը այն էր, որ հակառակորդը առաջ էր եկել, կարող էր աջից շրջանցել մեզ եւ թիկունքից հարձակվել։ Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածին, Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ իրենցից ձախ տեղակայված են եղել կամավորները, նրանցից ձախ էլ՝ հետեւակի մարտական մեքենաները։ Մեքենաներից ձախ արդեն անձնակազմ չի եղել։  – Այսինքն՝ թշնամին կարո՞ղ էր նաեւ ձախով շրջանցել եւ թիկունքից հարձակվել,– հարցրեց պաշտպանը։ – Սակայն ի՞նչ տարբերություն․ իհարկե, այնտեղ ձորակները ավելի շատ էին,– պատասխանեց վկան՝ նշելով, որ ինքը, ամեն դեպքում, վտանգը միայն աջակողմյան հատվածից է տեսել։ – Ըստ Ձեզ՝ Գաբրիելյանը նման հրաման տվել է՝ իր անձնակա՞ն շահից ելնելով, ի՞ր կյանքը փրկելու համար թե՞ անձնակազմի։ – Ամբողջ ստորաբաժանման։ – Ինչպե՞ս կբնութագրեք Գաբրիելյանին։ – Հայրենասեր, անձնակազմի մասին մտածող, հոգատար, ինձ չի թվում՝ նա կարող էր իր անձնական շահի համար մեզ հանել էդտեղից,– պատասխանեց վկան՝ հայտնելով նաեւ, որ Գաբրիելյանը ոչ միայն հրամանատարական դիտակետում է եղել, այլեւ առաջնագծում՝ իրենց կողքին։ Նահանջից հետո անձնակազմի մի մասը, ըստ վկայի, Արծվաշենում է գրոհի մասնակցել։ Շրջափակման մեջ ընկնելու ռիսկը փաստահե՞ն է թե՞ սոսկ ենթադրություն Զորքի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին վկայի խոսքերը զայրացրին նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վերջինս հարցեր հղեց՝ փորձելով ստանալ այդ խոսքերի հիմնավորումը։ – Ձեր վաշտի 2 զոհը ե՞րբ է ԱԹՍ–ի զոհ դարձել։ –Սեպտեմբերի 29-ին կամ 30-ին։ – Որ տեսաք՝ հակառակորդը ԱԹՍ ունի, մենք՝ չէ, այդ հանգամանքը սպաների ու զինվորների վրա չազդե՞ց։ – Ազդեց։ – Բա ինչո՞ւ այդ օրը դուրս չեկաք։ – Ինչքան էլ կարող էին սնարյադ գցել, հակառակորդի հետ ուղիղ առնչություն չի եղել, որ մեզ շրջանցեին, թիկունք գային․․․ – Շրջանցելը եւ ԱԹՍ–ների՝ առանց մոտենալու ոչնչացնելը վերջնարդյունքում նույն հետեւանքը չունե՞ն։ – Այո։ – Բա որ ասում եք՝ հակառակորդը տանկեր ուներ, մենք չունեինք, դա ազդում էր զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա, բա ինչո՞ւ ԱԹՍ–ների խոցումն էլ չի ազդել այն աստիճան, որ ամսի 30–ին էլ նահանջեիք։ – Հրթիռը կարող է ոչնչացնել 1,2,5–հոգանոց անձնակազմ, իսկ շրջափակման մեջ հայտնվելու դեպքում կարող է ողջ ստորաբաժանումը զոհ դառնալ,– պատասխանեց վկան։ Դատավորը ընդգծեց՝ աջակողմյան հատվածում, որտեղից բնագծի այդ ենթադրյալ հատումը եւ թիկունքից գրոհը կարող էր տեղի ունենալ, ստորաբաժանում կար, որը ավելի մոտ էր թշնամուն։ Հետաքրքրվեց՝ այդ անձնակազմի հետ կապ կա՞ր, նրանցից ենթադրյալ գրոհի մասին տեղեկություններ ստացվե՞լ էին։ Վկան պատասխանեց՝ ինքը կապի մեջ չի եղել, Գաբրիելյանի մասին ասել չի կարող։ – Բա այդ պնդումները, որ հստակ կատարում եք՝ շրջափակման մեջ էիք ընկնելու, ինչի՞ վրա են հիմնված։ – Զինվորական գործի մեջ գոյություն ունի իրավիճակի գնահատում, երբ հակառակորդին գնահատում ես, որ եկել է, քո դիմաց է լցված, ու քո աջ կողմով կրակելով առաջ է շարժվել, գնահատելով կարող ես հասկանալ, որ հավանականություն կա, որ կարող ես ընկնել շրջափակման մեջ։ – Դատարանը կարո՞ղ է եզրակացնել, որ դա Ձեր ենթադրությունն է, եւ փաստական հենք չունի։ – Հրամանը ես չեմ տվել, հետեւաբար չեմ կարող ասել։ Իմ մասով ես ենթադրել եմ, ես ոչ մեկից չեմ լսել, որ հակառակորդը անցել է մեր թիկունք,– պատասխանեց նա՝ հավելելով, որ հետագայում էլ չի հետաքրքրվել, Գաբրիելյանի հետ վերջին անգամ պատերազմի ժամանակ է շփվել (չհաշված քննիչի մոտ առերեսումը,–հեղ․)։ Ի վերջո, վկան նշեց, որ կարող էին վերադիրքավորվել, զբաղեցնել ձորակի աջակողմյան բլուրը, որպեսզի երկու կողմից ճնշեին թշնամուն։ – Ռեսուրսներ ունեի՞ք դրա համար,– հարցրեց պաշտպան Խաչիկյանը։ – Անհնարին չէր, բայց տեխնիկան շարժելը վտանգավոր էր, քանի որ հակառակորդը մոտակայքում էր։ Անձնակազմով ծածուկ կարող էինք, եթե նման հրաման լիներ։ Այդպիսի հրաման, ըստ նրա, կարող էր տալ ինչպես կորպուսի, այնպես էլ գումարտակի հրամանատարը, նույն ինքը՝ Հովիկ Գաբրիելյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 13-ին։   Միլենա Խաչիկյան

Loading...