Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել Բաքվի դատարան, «Ռոյթերս»-ին հայտնել են նրա փաստաբանները։Վարդանյանի փաստաբանները փոխանցել են, որ հայցերից մեկը վերաբերում է ապրիլին հացադուլի ժամանակ Վարդանյանի խոշտանգմանը։ Նշվում է, որ Վարդանյանը այդ ժամանակ պատժախուց է տեղափոխվել, նրան ստիպել են կանգնած մնալ, արգելել են լողանալ և երկու օր ջուր չեն տվել։ Մյուս հայցով էլ փաստաբանները նշում են, որ Վարդանյանի արագ դատաքննության իրավունքն է խախտվել, երբ անցած տարի երկարաձգվել է նրա կալանքը։ Եվս մեկ հայց էլ ներկայացվել է «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու պարբերականի դեմ՝ զրպարտության համար։ |azatutyun.am|
Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: [ՀՀ կառավարություն]
Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը: [ՀՀ կառավարություն]
Մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել Գուտերեշին և քննադատել Իսրայելի որոշումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ սա քաղաքական, այլ ոչ իրավական քայլ է։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարությունը համարել է անարդյունավետ: Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը արգելել էր նրա մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա։
Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր։ Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։ Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։ [ՀՀ քաղաքապետարանի խոսնակ]
Politico-ն գրում է, որ Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարվածի, կարող է հարված հասցնել Սիրիայում կամ Եմենում Թեհրանի կողմից հովանավորվող խմբավորումներին կամ հենց Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ուժերին: ԱՄՆ վարչակազմը, ըստ թերթի աղբյուրների, հանդես է գալիս «սահմանափակ պատասխանի» օգտին՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ դեպքում նախագահ Բայդենի ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա կարող է նկատելիորեն նվազել։ Բայդենը, պատասխանելով լրագրողների հարցին, թե կաջակցի՞ Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածներին, ասել է. «Պատասխանը ոչ է»: |1lurer.am|
Արդեն երկու օր է, ինչ գիտությունն այցելել է Հայաստանի դպրոցներ ու մանկապարտեզներ, համալսարաններ, ինչպես նաև Ազատության հրապարակ։ Ասել է թե՝ գիտությունն ամենուրեք է։ Այս շաբաթ Հայաստանում մեկնարկել է Համազգային գիտության շաբաթը: Գիտության փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում ներկայացված են գիտական կազմակերպությունների տաղավարները։ Մեծ տաղավարում գիտնականները բանախոսություններ են ունենում։ Իսկ Հայաստանով մեկ ապակենտրոն միջոցառումներ են։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1905 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ |uic.am|
Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։ Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին: [Հանրային հեռուստաընկերություն]
Ռուսաստանը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ կամ վիճահարույց խնդիրների կարգավորման հարցում ուժային սցենարի սպառնալիք։ Այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փախստականների և ժամանակավոր ապաստան գտածների թեման արդիական է երկու կողմերի համար։ Եվ, այդ ամենը հաշվի առնելով, օգտակար ենք համարում, որպեսզի Բաքուն և Երևանը ակտիվացնեն երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ փաթեթի վերաբերյալ, այդ թվում՝ պատմամշակութային կոթողների պահպանման՝ կրոնական ժառանգության, մարդկանց՝ իրենց նախնիների գերեզմաններ անվտանգ և ազատ այցելությունների ապահովման, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնման»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ |armenpress.am|
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն 2։0 հաշվով պարտության մատնեց չեխական «Մլադա Բոլեսլավ»-ին |armsport.am|
22:44 - 03 հոկտեմբերի, 2024ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը
21:58 - 03 հոկտեմբերի, 2024Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար
21:54 - 03 հոկտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը տեսանյութով ցուցադրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը
20:57 - 03 հոկտեմբերի, 2024Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել Բաքվի դատարան |azatutyun.am|
20:52 - 03 հոկտեմբերի, 2024Լավագույն մաղթանքներս Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան |1lurer.am|
20:28 - 03 հոկտեմբերի, 2024Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով 1974 մարդ է զոհվել |factor.am|
20:27 - 03 հոկտեմբերի, 2024Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները
19:59 - 03 հոկտեմբերի, 2024ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար |armenpress.am|
19:56 - 03 հոկտեմբերի, 2024Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
19:25 - 03 հոկտեմբերի, 2024Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն 2։0 հաշվով պարտության մատնեց չեխական «Մլադա Բոլեսլավ»-ին |armsport.am|
22:44 - 03 հոկտեմբերի, 2024ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը
21:58 - 03 հոկտեմբերի, 2024Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար
21:54 - 03 հոկտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը տեսանյութով ցուցադրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը
20:57 - 03 հոկտեմբերի, 2024Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել Բաքվի դատարան |azatutyun.am|
20:52 - 03 հոկտեմբերի, 2024Լավագույն մաղթանքներս Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան |1lurer.am|
20:28 - 03 հոկտեմբերի, 2024Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով 1974 մարդ է զոհվել |factor.am|
20:27 - 03 հոկտեմբերի, 2024Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները
19:59 - 03 հոկտեմբերի, 2024ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար |armenpress.am|
19:56 - 03 հոկտեմբերի, 2024Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
19:25 - 03 հոկտեմբերի, 2024