Ադրբեջանի Միլլի Մեջլիսն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին՝ այն գնահատելով «ոչ օբյեկտիվ և կողմնակալ»։ Մեջլիսը Եվրախորհրդարանին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և «Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի շահերին ծառայելու մեջ»։ «Եվրախորհրդարանում քննարկումները և ընդունված փաստաթղթերը դարձել են այլ երկրների ներքին գործերին կոպիտ միջամտության գործիք: Այնուամենայնիվ, այս կառույցը պետք է լավ հասկանա, որ իր ոչ օբյեկտիվ դիրքորոշումը և կեղծ տեղեկատվություն ֆորմալացնող բանաձևերն այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում»: Ադրբեջանի օրենսդիրները Եվրախորհրդարանին կոչ են անում «կենտրոնանալ եվրոպական մայրցամաքում աճող սեփական խնդիրների լուծման վրա», - նշված է հայտարարությունում։ |factor.am| |factor.am|

Այսօր` շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս: Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով): Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս  վտանգ չի սպառնում: [Սպիտակի բժշկական կենտրոն]

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»։ [ՀՀ կառավարություն]

Կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025թ. փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն: Մինչև 2025թ. փետրվարի 1-ը տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ ուղետոմսի 50 դրամ արժեքը և մետրոյից օգտվելու ժամանակ ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակեն գործել։ [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

Առաջարկվում է օրական աշխատաժամանակը դարձնել 8-ից 7 ժամ:
 Նախագիծը հանրային քննարկման է դրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը: Աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով»,- ասվում է հիմնավորման մեջ:  |civilnet.am|

Առաջարկվում է օրական աշխատաժամանակը դարձնել 8-ից 7 ժամ: Նախագիծը հանրային քննարկման է դրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը: Աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով»,- ասվում է հիմնավորման մեջ: |civilnet.am|

Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն: 
 Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են  տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա:  |armenpress.am|

Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն:  Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա:  |armenpress.am|

Այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Որոշումը կայացրել է ՀՀ վարչական դատարանը։ «Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»։

 Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյան Գաբրիելյանը հայտնել է, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։ «Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»։ |armenpress.am|

Դավիթ Առուշանյանի մանդատը տրամադրվեց ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: [ՀՀ ԿԸՀ]

Դավիթ Առուշանյանի մանդատը տրամադրվեց ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: [ՀՀ ԿԸՀ]

Այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում համայնքները և ղեկավարները թող բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը, թե որն է ավելի մեծ առաջնահերթություն: Իհարկե, հույս ունեմ, համոզված եմ, որ համայնքների և ղեկավարների առնվազն մեծամասնությունը այդ ճանապարհով կգնա: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ»

 |factor.am|

Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ» |factor.am|

22:51 - 20 դեկտեմբերի, 2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից |armenpress.am|

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից |armenpress.am|

22:24 - 20 դեկտեմբերի, 2024
Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն

Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն

22:17 - 20 դեկտեմբերի, 2024
Դեսպան Սարգսյանը և Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները

Դեսպան Սարգսյանը և Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները

22:13 - 20 դեկտեմբերի, 2024
ՀՀ եւ ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով |armenpress.am|

ՀՀ եւ ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով |armenpress.am|

21:47 - 20 դեկտեմբերի, 2024
Շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 7 հոգի, որոնցից 3-ը`անչափահաս

Շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 7 հոգի, որոնցից 3-ը`անչափահաս

21:28 - 20 դեկտեմբերի, 2024
Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման

Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման

20:55 - 20 դեկտեմբերի, 2024
ՊՆ և ԲՏԱ նախարարների գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ

ՊՆ և ԲՏԱ նախարարների գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ

20:01 - 20 դեկտեմբերի, 2024
Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը
 |1lurer.am|

Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը |1lurer.am|

19:52 - 20 դեկտեմբերի, 2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար

19:48 - 20 դեկտեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել

Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել

Քաջարանի համայնքապետարանը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերության հետ վերջին 3 տարիներին շուրջ 700 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս տարվա հուլիսին կնքված պայմանագրով «Աժդանակ» ընկերությունը մեկ տարում մանկապարտեզ պետք է կառուցի համայնքում։ Պայմանագրի գինը 543 մլն դրամ է։ Մանկապարտեզը կառուցվում է Կառավարության սուբվենցիոն ծրագրով: Գնումը կատարվել է հրատապ բաց մրցույթով, որին մասնակցել է միայն «Աժդանակը»։ «Աժդանակ» ընկերության 40% բաժնետերը «Տրամպ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կինն է։ Ընկերությունը գրանցված է համայնքապետի և կնոջ բնակության հասցեում։  «Աժդանակի» հիմնադիրը, 9%-ի բաժնետերը և նախկին տնօրենն Արտակ Համբարձումյանն է՝ Քաջարան համայնքի կառավարող «Դեպի միասնություն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Համբարձումյանի եղբայրը։  Ընկերության 51% բաժնեմասն էլ պատկանում է Արտակ Համբարձումյանի հիմնադրած «Գար գրուպ» ՍՊԸ-ին։ Արտակ Համբարձումյանը, սակայն, ներկայումս «Գար գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր չէ։ Համայնքապետարանն «Աժդանակ» ընկերության հետ խոշոր պայմանագրեր կնքել է նաև 2022 թվականին։ Պայմանագրերից մեկով ընկերությունը Ձագիկավան և Գետիշեն գյուղերում կառուցել է խմելու ջրի մատակարարման համակարգ։ Աշխատանքն իրականացնելու համար բաց մրցույթ է անցկացվել․ երկու համայնքների համար էլ հայտ է ներկայացրել միայն «Աժդանակ» ընկերությունը։ Պայմանագրի գինը կազմել է 128 մլն դրամ։ Աշխատանքի կատարման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 1-ն էր, սակայն այն երկարաձգվել է մինչև տարեվերջ։ Երկարաձգումը հիմնավորվել է անբարենպաստ եղանակային պայմաններով։  Նույն տարվա ընթացքում կնքված մյուս երկու պայմանագրերի վերջնաժամկետները ևս եղանակային անբարենպաստ պայմանների հիմնավորմամբ փոփոխվել են։  2022-ի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը մասնակի նորոգել է երեք շենք։ Համայնքապետարանն աշխատանքի համար վճարել է 9 մլն դրամ։ Գնման մրցույթն իրականացվել է գնանշման հարցմամբ։ Հաջորդող ամսում՝ սեպտեմբերին, համայնքապետարանն արդեն 33 մլն դրամի պայմանագիր է կնքել «Աժդանակ» ընկերության հետ՝ գետային ջրընդունիչի և պարզարանի կառուցման համար։ Այս դեպքում ևս գնումն իրականացվել է գնանշման հարցմամբ։ Գնառաջարկ է ներկայացրել միայն «Աժդանակ» ընկերությունը։  Համայնքապետ Փարամազյանը կնոջ ընկերության հետ պայմանագրերի կնքման գործընթացում շահերի բախում չի տեսնում։  «…գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում: Պատվիրատուի ղեկավարի և պատասխանատու ստորաբաժանման վերաբերյալ օրենքում պահանջ չի ներկայացվում»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են համայնքապետարանից։ Չնայած Գնումների մասին օրենքում շահերի բախումը, իրոք, սահմանափակվում է գնահատող հանձնաժողովի անդամներով և քարտուղարով, սակայն, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, եթե անմիջական ղեկավար չունեցող պաշտոնյան լիազորությունների շրջանակում կատարում է գործողություն կամ ընդունում է որոշում, որը կարող է հանգեցնել շահերի բախման, պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մանվել Փարամազյանին հարցրել էինք նաև՝ հայտարարություն ներկայացրե՞լ է ԿԿՀ, թե ոչ, սակայն մեր այս հարցը անպատասխան է մնացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, սակայն, հայտնեցին, որ հայտարարություն չի ներկայացվել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ Գնումների մասին օրենքի դրույթներն են թույլ տալիս պետական և համայնքային ղեկավար պաշտոնյաների հետ փոխկապակցված կամ նրանց հետ առնչվող ընկերություններին մասնակցել և հաղթել մրցույթներում։ Համայնքապետի հարազատի ընկերությունը հայտ է ներկայացնում, հաղթում, բայց քանի որ պաշտոնյան հայտերը գնահատող հանձանաժողովում չէ, խնդիր չի ծագում։ «Նշված դեպքերում դե-յուրե խնդիր չկա, սակայն կարող ենք ունենալ ողջամիտ համոզմունք, որ կա շահերի բախում։ Լսել եմ, որ հիմա Գնումների մասին օրենքում այս բացը ցանկանում են լրացնել նման տեսակի շահերի բախումից խուսափելու համար, որովհետև այն, իրոք, մասսայական բնույթ է կրում»,- մեր զրույցում ասաց Հոկտանյանը։ Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը ընկերություններում 2011 թվականին Մանվել Փարամազյանը հիմնադրել է ռեստորանային ծառայություններ մատուցող «Մալիլու» ընկերությունը։ 2021 թվականին Փարամազյանը ընկերությունը փոխանցել է կնոջ քրոջը՝ Արմինե Դավթյանին։ Հիմնադրման օրվանից այս ընկերության տնօրենը Փարամազյանի կինն է՝ Լիլիթ Դավթյանը։  Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Փարամազյանը չի հայտարարագրել ո՛չ կնոջ մասնակցությունը «Տրամպ» ՍՊԸ-ում, ո՛չ էլ «Մալիլու» ընկերության տնօրեն լինելու փաստը։  Համայնքապետարանը հրաժարվում է տեղեկություններ տալ իրականացված ընթացակարգերի վերաբերյալ Գնման ընթացակարգերի մասին հարցում էինք ուղարկել Քաջարանի համայնքապետարանին՝ պարզելու, թե ուրիշ ինչ ընկերությունների են ուղարկվել գնանշման հարցումները, ինչ հիմնավորմամբ են պայմանագրերի վերջնաժամկետները երկարացվել մի քանի ամսով, եթե առաջին պայմանագրի ժամկետի երկարաձգման հիմնավորումը եղանակային անբարենպաստ պայմաններ էին, ինչու դրանք հաշվի չեն առնվել հաջորդ պայմանագրերը կնքելիս և այլն։ Համայնքապետարանն այս հարցերին չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրանք առևտրային գաղտնիք են։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ տեղեկատվության տրամադրման ցանկացած մերժման հիմք պետք է վերաբերի մերժող մարմնին։ Այս պատասխանը տալու իրավունք ունի միայն ընկերությունը կամ էլ համայնքապետարանը պետք է ապացուցեր, որ առևտրային գաղտնիքն առնչվում է նաև իրեն։  «Եվ բացի սա՝ համայնքապետարանի կնքած պայմանագրի շրջանակում եղած պարտականություններին, պայմանների փոփոխություններին, իրավական հիմքերին վերաբերող հարցերը որևէ աղերս չունեն առևտրային գաղտնիքի հետ։ Եթե առևտրային գաղտնիք է, ինչո՞ւ է համայնքապետարանը հրապարակել պայմանագիրը։ Համայնքապետարանը շատ հեղհեղուկ պատճառաբանություն է բերել և խախտել Տեղեկատվության ազատության մասին օրենքը»,- ասաց Հայրապետյանը։ Հայրապետյանն այլ առերևույթ խնդիրներ էլ նշեց․ կառավարության՝ 2015 թվականի N 1204-Ն որոշմամբ՝ մեկից ավելի հարց պարունակող հարցմանը պետք է պատասխան տրվի առանձին, հերթական համարակալմամբ, ինչն այս պատասխանում չկա։ «Հերթական համարակալումն ապահովում է, որ տեղեկություն ստացողը միտումնավոր կամ պատահաբար որևէ հարց բաց չթողնի։ Այս պարագայում, եթե համայնքապետարանը բոլոր հարցերը մերժել է առևտրային գաղտնիքի հիմքով, բոլորը պետք է մերժեր առանձին-առանձին»,- նշում է նա։ Երրորդ խախտմամբ, ըստ Հայրապետյանի, համայնքապետարանը gnumner.am կայքին պատճաշ հղում չի կատարել։ Եթե պատասխանող կողմը հղում է անում, պետք է նշի այդ տեղեկության միջոցը, վայրը և ժամկետը․ «Համայնքապետարանը հայտնել է միայն միջոցի մասին, մինչդեռ պետք է ասեր՝ փաստաթղթերը հրապարակված են տվյալ ենթաբաժնում, այս օրն ու ժամին»։  Այսպիսով, Քաջարանի համայնքապետարանը վերջին 3 տարում շուրջ 700 մլն դրամի պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որի 40%-ը պատկանում է համայնքապետի կնոջը, 9%-ն էլ՝ ավագանու անդամներից մեկի եղբորը։ Միաժամանակ, համայնքապետ Մանվել Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում։  Լիլիթ Գրիգորյան

Loading...