ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակային բանավեճի առաջարկից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր՝ մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս գրառմանը արձագանքել էին նախորդ երեք նախագահների գրասենյակների ներկայացուցիչները։ Արձագանքներին ի պատասխան Փաշինյանը հանդես էր եկել առաջարկով, և կոչ արել նախկին նախագահներին գալ հրապարակային բանավեճի և հայտնել իրենց դիրքորոշումը։
Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն: Մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ըստ էության ճանաչելու այս որոշումը՝ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է՝ նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:
Գործարկվել է transport.yerevan.am կայքը: «Գործիքակազմը շարունակաբար ավելանալու է, սակայն այսօր արդեն կարող եք մտնել կայք, ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է լինելու ամենամատչելի տոմսը հատկապես ձեզ համար, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելու միջոցով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում և, ընթերցելով հաճախ տրվող հարցերի բաժինն, ավելի ամբողջական տեղեկություններ ստանալ միասնական տոմսային համակարգի մասին»,- հայտնել է Երևանի քաղաքապետ Ավինյանը։ |armenpress.am|
Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու համար գնված 20 հազար դոլարանոց տոմսի արժեքը: «Տեղին քննադատված թեմաներից մեկին կուզեմ անդրադառնալ։ Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ինձ համար ձեռք բերվել տոմսերը։ Ես էլ ապշած էի այդ թվերից։ Կարծում եմ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին։ Եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի և եռակի ավելի թանկ ձեռք բերեինք: Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն՝ նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրն ուսումնասիրել»,- ասել է Երևանի քաղաքապետը գործակարգավարական նիստի ժամանակ:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ․ հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու: Նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես են Ֆիդանն ու ալ-Շարան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ կազմակերպել էր Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալման գործողությունը, գրկախառնվում և ձեռքսեղմում։ |factor.am|
Եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ քրեական օրենսգիրքն անձամբ չխախտելու, և՛ ոչ ոքի թույլ չտալու խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում»,-ասել է Կոբախիձեն։ Շաբաթ օրը նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և ՀԿ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։ Նախագահը ժամանակ է հատկացրել մտածելու համար մինչև կիրակի ժամը 21:00-ն: |armenpress.am|
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը մխրճվել է քաղաքի կենտրոնում գտնվող Ուսումնա-հետազոտական հիվանդանոցի շենքը, այնուհետև ընկել բակում, հայտնում է NTV-ն։ «Թռիչքի ժամանակ այն բախվել է մեր հիվանդանոցի 4-րդ հարկին։ Զոհվել է 2 օդաչու, 1 բժիշկ և 1 աշխատակից։ Այժմ թանձր մառախուղ է, պատճառը պարզվում է»,- ասել է Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբիյիկը։ |news.am|
ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ
22:29 - 23 դեկտեմբերի, 2024Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
22:23 - 23 դեկտեմբերի, 2024Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարությանը |shantnews.am|
22:17 - 23 դեկտեմբերի, 2024Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում |aliq.ge|
21:34 - 23 դեկտեմբերի, 2024Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
21:27 - 23 դեկտեմբերի, 2024Թեհրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր իշխանությունների հետ. Իրանի ԱԳՆ |1lurer.am|
21:03 - 23 դեկտեմբերի, 2024Քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր
20:45 - 23 դեկտեմբերի, 2024ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարը
20:40 - 23 դեկտեմբերի, 2024Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. Անի Բադալյան |1lurer.am|
20:22 - 23 դեկտեմբերի, 2024Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է
20:00 - 23 դեկտեմբերի, 2024ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

20:00 - 23 դեկտեմբերի, 2024