Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ․ հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու: Նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես են Ֆիդանն ու ալ-Շարան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ կազմակերպել էր Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալման գործողությունը, գրկախառնվում և ձեռքսեղմում։ |factor.am|
Եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ քրեական օրենսգիրքն անձամբ չխախտելու, և՛ ոչ ոքի թույլ չտալու խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում»,-ասել է Կոբախիձեն։ Շաբաթ օրը նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և ՀԿ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։ Նախագահը ժամանակ է հատկացրել մտածելու համար մինչև կիրակի ժամը 21:00-ն: |armenpress.am|
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը մխրճվել է քաղաքի կենտրոնում գտնվող Ուսումնա-հետազոտական հիվանդանոցի շենքը, այնուհետև ընկել բակում, հայտնում է NTV-ն։ «Թռիչքի ժամանակ այն բախվել է մեր հիվանդանոցի 4-րդ հարկին։ Զոհվել է 2 օդաչու, 1 բժիշկ և 1 աշխատակից։ Այժմ թանձր մառախուղ է, պատճառը պարզվում է»,- ասել է Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբիյիկը։ |news.am|
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ են, որոնք տուժել են այս ցավալի արարքից», - այս մասին X-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ դեպքի պատճառով զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորների թիվը 200-ից ավել է։
Ռուբեն Վարդանյանը մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից և միայն ադրբեջանցի փաստաբանները նրան տեսնելու հնարավորություն ունեն։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ Թույլ չեն տալիս նաև Ռուբեն Վարդանյանին այցելել «անկախ բժիշկներ»․ «Միակ բանը, որ եղել է, հետազոտությունն էր, որ պետական հիվանդանոցն արել է նրա հացադուլից հետո։ Որոշ այցեր, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից էին, բայց, դարձյալ, դա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային են»,- ասել է Դավիթ Վարդանյանը։ Դ.Վարդանյանը նշել է, որ ընտանիքը «չափազանց երախտապարտ է» Վլադիմիր Պուտինին, որը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը Արցախի նախկին ղեկավարների հետ հարաբերություններում կառաջնորդվի «մարդասիրական նկատառումներով»: Նա նաև հաստատել է, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ |tert.am| |tert.am|
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուս է շրջվել, զոհվել է 10 մարդ: Նահանգի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ րոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: |tert.am| |tert.am|
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսկացությունների և հաղորդկացության այլ ձևերի գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ։ Հակակոռուպիցոն կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։ «Ակնհայտ է, որ խախտումը կա, հեռախոսի մեջի խոսակցությունները քննիչի կողմից հայտնվել է մեկ այլ անձ մոտ՝ վարչապետ, ԱԱԾ, ՔՊ պատգամավորներ։ Դա օրենքի կոպիտ խախտում է, առավել ևս դա նախաքննական գաղտնիքի խախտում է։ Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք», - ասել է Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։ |azatutyun.am| |azatutyun.am|
«Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից։ Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, որոնք տուժել են այս սարսափելի դեպքից», - այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար, փոխգնդպետ Հովիկ Գաբրիելյանի գործով երեկ դատարանում հարցաքննվեց մայոր Դավիթ Մկրտչյանը։ Նա եղել է Գաբրիելյանի ենթականերից, ղեկավարել վերջինիս հրամանատարության ներքո գործող գումարտակի մոտոհրաձգային վաշտը, որը, ինչպես եւ ողջ գումարտակը, 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Գաբրիելյանի հրամանով Ջրականից նահանջել է Հադրութ։ Հենց այդ նահանջի համար է Գաբրիելյանն այժմ մեղադրյալի աթոռին։ Ցուցմունք տալով՝ վկան հայտնեց, որ նահանջից առաջ մի քանի ժամ հակառակորդի կողմից գրոհ չի եղել, նշեց՝ նահանջել են՝ անձնակազմի թրջվածությունը, փոքր–ինչ ընկճվածությունը հաշվի առնելով։ «Անձնակազմի թրջված լինելը կարո՞ղ է նահանջի առիթ հանդիսանալ, հակառակորդը թրջված չէ՞ր»,– վրդովվեց դատախազը։ Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե Հադրութը ոչ թե ԶՈՒ–ի, այլ ՊԲ–ի պաշտպանության ներքո էր, ինչո՞ւ են Հադրութ նահանջել, այլ ոչ թե ամրացել մոտակա տեղում, ինչպես որ Մարտական կոնանագիրքն է պահանջում։
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ, զոհվել է 2 մարդ, ևս 68-ը վիրավորվել են։ Վարորդը՝ 50-ամյա բժիշկ է Սաուդյան Արաբիայից, որը տեղում բերման է ենթարկվել։ Ձերբակալված տղամարդը 2006 թվականից ապրում էր Գերմանիայում և փախստականի կարգավիճակ է ստացել 2016 թվականին, հայտնել են իշխանությունները: Նա մեքենան վարձել է բախումից քիչ առաջ։ Պաշտոնյաները տեղի ունեցածը արդեն անվանել են «ահաբեկչական հարձակում»։ Նախաքննությունը շարունակվում է։ |azatutyun.am| |azatutyun.am|
ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին
18:53 - 22 դեկտեմբերի, 2024Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետ |factor.am|
18:46 - 22 դեկտեմբերի, 2024Իրանի գերագույն առաջնորդը սիրիացիներին կոչ է արել դիմակայել ապստամբների կառավարությանը |azatutyun.am|
17:40 - 22 դեկտեմբերի, 2024Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ
17:26 - 22 դեկտեմբերի, 2024Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի |armenpress.am|
17:10 - 22 դեկտեմբերի, 2024Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ |azatutyun.am|
16:46 - 22 դեկտեմբերի, 2024ԱՄՆ զինված ուժերը սխալմամբ խոցել են իրենց կործանիչը |factor.am|
16:30 - 22 դեկտեմբերի, 2024Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
15:31 - 22 դեկտեմբերի, 2024Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթյալների զանգվածային արտաքսում |tert.am|
15:05 - 22 դեկտեմբերի, 2024Երևանում դեկտեմբերի 22-ի երեկոյան և 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն
14:05 - 22 դեկտեմբերի, 2024ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին
18:53 - 22 դեկտեմբերի, 2024Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետ |factor.am|
18:46 - 22 դեկտեմբերի, 2024Իրանի գերագույն առաջնորդը սիրիացիներին կոչ է արել դիմակայել ապստամբների կառավարությանը |azatutyun.am|
17:40 - 22 դեկտեմբերի, 2024Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ
17:26 - 22 դեկտեմբերի, 2024Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի |armenpress.am|
17:10 - 22 դեկտեմբերի, 2024Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ |azatutyun.am|
16:46 - 22 դեկտեմբերի, 2024ԱՄՆ զինված ուժերը սխալմամբ խոցել են իրենց կործանիչը |factor.am|
16:30 - 22 դեկտեմբերի, 2024Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
15:31 - 22 դեկտեմբերի, 2024Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթյալների զանգվածային արտաքսում |tert.am|
15:05 - 22 դեկտեմբերի, 2024Երևանում դեկտեմբերի 22-ի երեկոյան և 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն
14:05 - 22 դեկտեմբերի, 2024