𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է։ 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է: [ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան]
8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով։ Քրեական հետապնդումներ են հարուցվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների նկատմամբ: Ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ։ [Հակակոռուպցիոն կոմիտե]
ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում: Այսօր տեղի է ունեցեկ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում՝ ՀՖՖ Գործադիր կոﬕտեի անդամի թափուր պաշտոնը կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը:
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Նարեկ Մանուկյանը ապրիլի 1-ից կազատվի ՏԿԵ փոխնախարարի պաշտոնից:
«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել: Այս մասին ասաց դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը: «Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել: Երկու երեխաների առջև սթրեսի ենթարկելով ձերբակալեցին, բայց ոչինչ չկարողացան գտնել»,- ասաց Սիմոնյանը: |24news.am|
Հօգուտ ՀՀ-ի՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցադիմումը։ [Գլխավոր դատախազություն]
Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Տարոն Մարգարյան - 67 կողմ, 0 դեմ, Հովիկ Աղազարյան - 65 կողմ, 2 դեմ։
«Մայր Հայաստան» դաշինքը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված ուժային կառույցների /հակակոռուպցիոն կոմիտե և ոստիկանություն/ հարձակումները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի և «Մեր քաղաքը» դաշինքի դեմ։ Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, մեր աշխատանքների խոչընդոտման փորձ և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը՝ լուրջ սթրեսի ենթարկելով երեխաներին։ Մենք կոչ ենք անում գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք ընտրություններին, մերժել թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող Քաղաքացիական պայմանագրին և փոփոխությունները սկսել Գյումրիից։ [«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում]
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Սյունիքի մարզ, հանդիպել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ։ Գորիսում դեսպանը հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցել է համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
Ձերբակալվել է «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում, երկու դաշինքներից էլ կան ձերբակալվածներ:
𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար
21:49 - 27 մարտի, 2025ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին
21:44 - 27 մարտի, 20258 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով
21:15 - 27 մարտի, 2025ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Պաշտպանի լիազորությունների շրջանակը
20:31 - 27 մարտի, 2025ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն ունի նոր անդամ
20:14 - 27 մարտի, 2025Երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանում և խորանում. Հունաստանի դեսպանը՝ ՀՀ նախագահին
19:42 - 27 մարտի, 2025Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն
19:19 - 27 մարտի, 2025ԿԸՀ-ն պարզաբանել է «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահի դիմումը՝ հայերենին չտիրապետող ընտրողների վերաբերյալ
19:04 - 27 մարտի, 2025Նարեկ Մանուկյանը կազատվի ՏԿԵ փոխնախարարի պաշտոնից
19:02 - 27 մարտի, 2025Դեսպանը ՀՀ նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը
18:44 - 27 մարտի, 2025𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար

18:44 - 27 մարտի, 2025