ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի: Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

[ՀՀ ՄԻՊ]

ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի: Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։ [ՀՀ ՄԻՊ]

 ԱԺ-ում Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ «Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներից, տեսանյութերը դիտել եմ։ Դրանով պայմանավորված ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն  դրանք ՀՀ–ի ուղղությամբ չեն։  Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չեն պարունակում, և մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ-ն հետևում է ամենին, և կարծում ենք, որ լուծման ճանապարհը դիվանագիտական է, մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։ |news.am|

Դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ «Անկախ դիտորդը» այսօր հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն։ Համացանցում շրջանառվող ձայնագրության համաձայն՝ Ղուկասյանը անհայտ անձի հետ հեռախոսազրույցում ասում է․ «Երկար խանութների, դոմիկների մոտից հատ-հատ պայմանավորվի, որ իրիկվա կողմ գան մոտս»։ Զրուցակիցը պատասխանում է․ «6 անց կես բոլորին հավաքվին, կառնիմ կուգամ»։ Ղուկասյանը պատասխանում է․ «Ասա՝ [հայհոյանք], էդ սաղ ինքն է ձեզի տվել, հիմի, որ ձեր տները կպահենք էդ ինքն է ձեզի տվել, [հայհոյանք]»։ Factor TV-ի հետ զրույցում Գյումրիի համայնքապետի թեկնածուն ասել է. «Հավանական է, որ ես չլինեմ միանշանակ։ Իմ ձայնը եթե գիտեն, իմ ձայնով ինչ ասես կարան սարքեն, արհեստական, ո՞նց է կոչվում դա, բանականություն է, չգիտեմ ինչ է։ Վոբշեմ, դրանք եղած-չեղած իմ համար հաշիվ չի, անցանք գնացինք»։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի:
 «Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին», - հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: |azatutyun.am|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի: «Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին», - հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: |azatutyun.am|

 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ [ՀՀ կառավարություն]

 ԱԺ աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին:  Այսօր ԱԺ նիստի ժամանակ լրագրողները փորձում էին պաստառ պահել օթյակից՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ ԱԺ անվտանգության աշխատակիցները քաշքշելով խլեցին պաստառը և դուրս հրավիրեցին նրանց: Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը խորհրդարանում նամակ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ վարչապետը՝ որպես իշխող ՔՊ կուսակցության ղեկավար, քննարկման առարկա կդարձնի իր և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Նամակը ստորագրել է161 լրագրող, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանից իր թիմակցի վարքը քննել: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել՝ նշելով․ «Մաքրեք Ձեր շրթունքները»։

Գործից հասկանալի է, որ 2024թ. ամռանից արդեն ձեզ հայտնի էին իրողություններ, որ կոնկրետ անձնավորություն տվել էր ցուցմունք Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով և պնդել էր, որ այդպիսի բան եղել է, բայց դուք եկել եք հիմա ԱԺ, երբ արդեն Աղազարյանը ՔՊ խմբակցությունից դուրս է եկել։ Եթե Աղազարյանը մնար ՔՊ-ում, դուք էլի կգայի՞ք ԱԺ՝ անձեռնմխելիությանից զրկելու: Այս մասին ԱԺ-ում հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Վարդապետյանը պատասխանեց. «Քանի որ մենք գործ ունենք բազմադրվագ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը և Ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործը ուղարկել դատարան»: |news.am|

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: ԱԺ-ն այն ընդունեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ չմասնակցեց քվեարկությանը, ինչպես չէր մասնակցել առաջին ընթերցմամբ քվեարկությանը:

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոխվել է օրենքի նախագծի նախաբանը. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Էր Ռիադում ամերիկյան կողմի հետ առանձին բանակցություններից հետո, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են՝  հրադադար հաստատել Սև ծովում՝ նավագնացությունը, քաղաքացիական նավերի անվտանգությունը ապահովելու համար, դադարեցնել բռնությունը և կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով։ Միջոցներ նախապատրաստել ռուսական և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումներն արգելող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել աջակցությունը ռազմագերիների փոխանակման, քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցերում: |azatutyun.am|

Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ

Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ

22:14 - 26 մարտի, 2025
Սահմանվել են մի քանի կարևոր ուղենիշեր. կայացել է ՀՀ-ի Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Սահմանվել են մի քանի կարևոր ուղենիշեր. կայացել է ՀՀ-ի Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

22:09 - 26 մարտի, 2025
Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը
 |tert.am|

Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը |tert.am|

22:04 - 26 մարտի, 2025
Փաշինյանը կգոռա, կլացի, բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները․ Մուսինյան

Փաշինյանը կգոռա, կլացի, բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները․ Մուսինյան

20:59 - 26 մարտի, 2025
ՄԱԿ-ը մտահոգված է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ
 |factor.am|

ՄԱԿ-ը մտահոգված է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ |factor.am|

20:35 - 26 մարտի, 2025
Եթե բան չկա բանավիճելու, վե՛ր ընկեք տեղներդ, ձեններդ կտրե՛ք․ Փաշինյանը՝ երեք նախագահներին |1lurer.am|

Եթե բան չկա բանավիճելու, վե՛ր ընկեք տեղներդ, ձեններդ կտրե՛ք․ Փաշինյանը՝ երեք նախագահներին |1lurer.am|

20:02 - 26 մարտի, 2025
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականները միանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականները միանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին

19:38 - 26 մարտի, 2025
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատար է ընտրվել
 |factor.am|

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատար է ընտրվել |factor.am|

18:44 - 26 մարտի, 2025
ՀՀ փոխվարչապետն ու Իտալիայի դեսպանը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետն ու Իտալիայի դեսպանը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները

18:42 - 26 մարտի, 2025
Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի. ՍԱՏՄ

Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի. ՍԱՏՄ

18:36 - 26 մարտի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին

500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին

Երևանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ տեղեկացրել էր Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու նորոգման աշխատանքների սպասվող ավարտի մասին։ Այդ հրապարակման մեկնաբանություններում բնակիչները դժգոհում էին արված աշխատանքի որակից։  Փետրվարին «Ինֆոքոմն» այցելել էր վերջին 2 տարում Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգված այգիներ, ուսումնասրել արված աշխատանքները, զրուցել այգու տարածքում զբոսնող մարդկանց/քաղաքացիների հետ և արձանագրել ժամկետների խախտումներ և նախագծային շեղումներ։  Պարզել ենք, որ Դավթաշենի Կենտրոնական այգում բարեկարգման աշխատանքների նախագծով սահմանված խաղասարքերից մի քանիսը բացակայում են։ Նախագծով նախատեսված, բայց տարածքում բացակայող խաղասարքերը և մարզասարքերըԲացի վերոնշյալից՝ ձմեռը տեղադրված ցայտաղբյուրից ջուրը հոսում և սառցակալում էր, հողերից դուրս ցցված խողովակներ կան, այգու վերջնամասում շինարարական աղբ է թափված, զուգարանը չի գործում։ Բարեկարգման աշխատանքները դեռ մեկ տարի առաջ պետք է ավարտված լինեին, սակայն մինչև օրս ավարտական ակտը ստորագրված չէ։  Չնայած ուշացումներին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը մեր զրույցում վստահեցրել է՝ բացակայող մարզասարքերը տեղադրվելու են։  «Պայմանավորվածություն ունենք շինարարի հետ, բացակայող մարզասարքերը պետք է տեղադրվեն, զուգարանը պետք է վերանորոգվի» - նշեց Ասլանյանը։    440 մլն դրամ պետական բյուջեից՝ այգու բարեկարգման աշխատանքներին  2023 թվականի ապրիլի 13-ին Կառավարությունը որոշեց Երևան քաղաքում հրատապություն պահանջող մի շարք հարցերի լուծման համար քաղաքին մոտ 10 մլրդ դրամ տրամադրել։  Որոշմամբ նախատեսվում էր գումարը տրամադրել Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման, ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզների կառուցման, ինչպես նաև այգիների վերանորոգման և այլ աշխատանքների իրականացման համար։ Օրեր անց արդեն Երևանի ավագանու նիստում հաստատվեց Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքների համար Կառավարության հատկացրած գումարից 632 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշումը։ Իսկ հաջորդ ամիս՝ մայիսին, այս որոշման շրջանակում  «Երվադա» ՍՊ ընկերության հետ 437 մլն դրամ արժեքով պայմանագիր կնքվեց՝ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Տեխնիկական հսկողության իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթած «Միկան» ՍՊ ընկերության հետ էլ պայմանագիրը կնքվեց 600 հազար դրամով, և սա այն դեպքում, երբ այս աշխատանքների իրականացման համար բյուջեով  6․9 միլիոն դրամ էր նախատեսվել տրամադրել։  «Երվադա» ՍՊԸ-ն պայմանագրով սահմանված աշխատանքները պետք է սկսեր շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի ուժի մեջ մտնելու օրվանից։  Ընկերությունն այգու բարեկարգման աշխատանքները սկսեց օգոստոսի 15-ին։ Այդ աշխատանքները պետք է ավարտվեին 270 օրում՝ հաջորդ տարվա մայիսի 25-ին, այնինչ նախանշված ավարտից գրեթե մեկ տարի անց էլ այգու բարեկարգման շինաշխատանքների ավարտական ակտը տրված չէ։ Այգու այժմյան վիճակը և նախագիծը Միաժամանակ, քաղաքապետարանը պնդում է, որ Դավթաշենի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքներն ավարտված են, իսկ ավարտական ակտը ներկայումս հավաքագրման և շրջանառության փուլում է։«Երվադա» ընկերության հետ կքնված պայմանագրի համաձայն՝ եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնող ընկերությունը նշված ժամկետները խախտում է, նրանից գանձվում է համապատասխան տուգանք՝ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքի գնի 0.05 տոկոսի չափով:  Տուգանքի չափը հաշվարկվում է սահմանված ժամկետից հետո ներկայացված կատարողական ակտերի հիման վրա։ Քանի որ «Երվադա» ընկերությունը փաստացի աշխատանքներ է իրականացրել և դրանց համար կատարողական ակտեր ներկայացրել մինչև 2024 թվականի դեպտեմբերի 23-ը, այդ պահի դրությամբ տուգանքի չափը կազմել է 14 մլն դրամ։ Հարց է առաջանում, եթե կապալառու ընկերությունը դեռ չի ավարտել աշխատանքները, ապա ինչպե՞ս է հայտ ներկայացնում ավարտական ակտ ստանալու համար։  Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, որ ավարտական ակտը ստորագրվում է մի քանի սուբյեկտների (Տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության) կողմից, բայց կարող է նաև չստորագրվել, եթե աշխատանքները չեն ավարտվել կամ անհամապատասխանություններ կան։ Իսկ եթե շինարարը մինչ ավարտական ակտ ստանալը աշխատանքներ իրականացնի և դրանց համար կատարողական ակտ ներկայացնի, ապա տուգանքների չափը կմեծանա։    Նախագծային շեղում՝ Դավթաշենի մեկ այլ այգու կառուցման ընթացքում Տուգանքներ են սահմանվել նաև Դավթաշեն վարչական շրջանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան N 200 դպրոցի հարակից տարածքում պուրակ հիմնող «Կապիտալ շին քոնսթրաքշն» և «Բիդեք» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի նկատմամբ։  Պուրակի հիմնման աշխատանքների համար պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 28-ին՝ պայմանագրային 60 մլն դրամ գնով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնրել է «Միկան» ՍՊ ընկերությունը։ Պուրակի կառուցման աշխատանքները սկսել են ապրիլի 28-ին։ Նախատեսված 210 օրվա փոխարեն աշխատանքները ավարտվել են 320 օր անց։ Քաղաքապետարանից հայտնում են՝ ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվել, որոնց ընդհանուր չափը կազմել է 1.67 մլն դրամ։  Այգու այժմյան տեսքը և նախագիծը Պուրակ մեր այցի ժամանակ պարզեցինք, որ այգու տարածքում նախագծից շեղումներ կան։ Մասնավորապես բացակայում էին նախագծով սահմանված շատրվանները, իսկ ֆուտբոլի դաշտը հակառակ ուղղությամբ էր կառուցված։  «Կապիտալ շին քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Համլետ Կարապետյանն այգու նախագծային փոփոխությունների մասին խոսելիս մեր զրույցում ասաց, որ ոռոգման ցանցի հետ կապված խնդիրներ են եղել՝ ջուր չի մատակարվել, շատրվանները չեն կառուցվել։ Ըստ շինարարի՝ նախագծից շեղումները հիմնականում պայմանավորված են լինում թերի նախագծման աշխատանքներով, հետագայում կապալառու ընկերությունն է ահազանգում այդ խնդիրների մասին և նախագծային փոփոխություների վրա ժամանակ ծախսում։ Կարապետյանի համոզմամբ՝ թերի նախագծային աշխատանքներն են նպաստում շինարարական աշխատանքների ավարտի երկարաձգմանը։  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը, խոսելով այգում եղած նախագծային շեղումների մասին, նշեց, որ փոփոխության պատճառը տնկված ծառերն են եղել, որոնք խանգարել են խաղադաշտի կառուցմանը։ Ծառերը չվնասելու համար փոխել են խաղադաշտի ուղղությունը։ Ինչ վերաբերում է շատրվաններին և ոռոգման խնդրին, ապա, Ասլանյանի պնդմամբ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿԻ հետ համատեղ պլանավորում են ապագայում կաթիլային ոռոգման ցանց անցկացնել, այգու հողային հատվածները կանաչապատել։  «Քանի որ նախագծանախահաշվային փաստաթղթերում նախատեսված է եղել շատրվանների կառուցում, սակայն բացակայում էին պոմպակայանի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական պայմանները, որոնք շինարարության գնման պայմանագրի կնքումից հետո հնարավոր չէր ապահովել, հետևաբար կատարվել է աշխատանքների ծավալների 15 տոկոսի համադրում` չփոփոխելով պայմանագրի արժեքը», - մեր հարցմանն ի պատասխան նշում են քաղաքապետարանից՝ առանց ներկայացնելու ծավալների համադրման մանրամասները։  Այսպիսով, Դավթաշենում այգու բարեկարգման և պուրակի կառուցման համար ծախսվել է ավելի քան 500 միլիոն դրամ, սակայն համայնքի բնակիչները նախագծին համապատասխան այգիները ստացել են ուշացմամբ և նախագծային շեղումներով։ Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան  

Loading...