Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ընթացող առաջնությունում ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել: Եզրափակչում նա գոտեմարտել է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Բաևի հետ և պարտվել 4։1 հաշվով։
Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Թևանյանի մրցակիցը՝ վրացի ըմբիշ Գոգա Օթինաշվիլին վնասվածքի պատճառով դուրս չեկավ պայքարի։
Հայաստանում գիտնականների թիվը վերջին տարիներին ավելանում է, և աճ է նկատվում հատկապես երիտասարդ ու միջին տարիքային խմբերում։ Կառավարությունը, սակայն, գոհ չէ աճի տեմպերից և ցանկանում է գիտության սերնդափոխության խնդրին տալ «ինստիտուցիոնալ լուծում»։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել Հայաստանում գիտնականների ընդհանուր թիվը, ըստ տարիքային խմբերի հարաբերակցությունը 2016-2024 թթ․ ընթացքում, որոնք են հետազոտություններ իրականացնող «ամենաերիտասարդ» կառույցները, և ինչու է կառավարությունը կարծում, որ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը գիտության սերնդափոխության խնդիրը լուծելու ամենաարդյունավետ միջոցն է։
Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը 5-2 հաշվով հաղթեց ալբանացի Զելիմխան Աբակարովին և դուրս եկավ եզրափակիչ:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին։[ՀՀ ԱԺ]
Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում ՌԴ-ի կողմից նաև չինացիներ են կռվում։ «Մեր զինծառայողները Դոնեցկի մարզում մարտի են բռնվել վեց չինացիների հետ, որոնցից երկուսին հաջողվել է գերեվարել։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին», - պնդել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ |azatutyun.am|
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները։ ԵՄ առաքելության փորձագետները ապրիլի 7-11-ը իրականացնելու են ՀՀ պատրաստվածության ընդհանուր գնահատում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների բնագավառում՝ նպաստելով եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների, ինչպես նաև վիզաների ազատականացման հեռանկարների հենանիշների ձևավորմանը։
ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանը, թեպետ նրանք համարվում են ՀՀ քաղաքացիներ և անձնագրում հենց այդպես էլ նշված է: Այս մասին Tert.am-ին հայտնել են արցախցի քաղաքացիները: ՆԳՆ-ից լրատվականի հետ զրույցում պարզաբանել են. «Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան, [... ըստ որի՝] ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով, որը ըստ պետությունների ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում։ Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։ Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»: |tert.am|
Ըստ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ արցախցիների՝ բնակարանային վարձի աջակցության ծրագիրը (40+10 հազար դրամ աջակցության ծրագիր) խոչընդոտում է բռնի տեղահանված անձանց համար նախատեսված երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագրի իրականացմանը։ «Մենք ունենք կարծիք, որ այս սոցիալական օգնության տպավորություն թողնող միջոցառումը ժամանակի ընթացքում դարձավ գործոն, որով մարդիկ նախընտրում են այդ ծրագրի աջակցությունից օգտվել, բայց չդիմել երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագրին, որտեղ մենք սեփական իրավունք ենք խոստանում ընտանիքներին, յուրաքանչյուր անդամի հաշվով 3-4 կամ 5 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի մարդիկ վերջնականապես որոշեն իրենց երկարաժամկետ բնակության վայրը և տեղը»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Խաչատրյանը։ |armenpress.am|
Երեկ վաղ առավոտյան Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: 1lurer.am-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ պատահարի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը՝ 1957 թ․ ծնված Հասմիկ Ղ-ն, մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ |1lurer.am|
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Ստամբուլում ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունների 2-րդ փուլի բանակցողների անունները |factor.am|
22:29 - 08 ապրիլի, 2025Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն |armsport.am|
22:00 - 08 ապրիլի, 2025ԱԺ-ում ներկայացված նախագծով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել․ Բաբկեն Թունյան
20:50 - 08 ապրիլի, 2025Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ բրոնզե մեդալակիր
20:45 - 08 ապրիլի, 2025Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով
20:44 - 08 ապրիլի, 2025Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ
20:12 - 08 ապրիլի, 2025Արսեն Հարությունյանը 5-2 հաշվով հաղթեց ալբանացի Զելիմխան Աբակարովին և դուրս եկավ եզրափակիչ
19:04 - 08 ապրիլի, 2025Անդրանիկ Քոչարյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցային մի շարք հարցեր
18:58 - 08 ապրիլի, 2025Հայաստանում հեռուստանման բովանդակությամբ 40 յութուբյան ալիք կա, պարտադիր պետք է կանոնակարգվեն․ Հակոբյան |factor.am|
18:28 - 08 ապրիլի, 2025Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում չինացիներ են գերեվարվել |azatutyun.am|
18:23 - 08 ապրիլի, 2025ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Ստամբուլում ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունների 2-րդ փուլի բանակցողների անունները |factor.am|
22:29 - 08 ապրիլի, 2025Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն |armsport.am|
22:00 - 08 ապրիլի, 2025ԱԺ-ում ներկայացված նախագծով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել․ Բաբկեն Թունյան
20:50 - 08 ապրիլի, 2025Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ բրոնզե մեդալակիր
20:45 - 08 ապրիլի, 2025Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով
20:44 - 08 ապրիլի, 2025Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ
20:12 - 08 ապրիլի, 2025Արսեն Հարությունյանը 5-2 հաշվով հաղթեց ալբանացի Զելիմխան Աբակարովին և դուրս եկավ եզրափակիչ
19:04 - 08 ապրիլի, 2025Անդրանիկ Քոչարյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցային մի շարք հարցեր
18:58 - 08 ապրիլի, 2025Հայաստանում հեռուստանման բովանդակությամբ 40 յութուբյան ալիք կա, պարտադիր պետք է կանոնակարգվեն․ Հակոբյան |factor.am|
18:28 - 08 ապրիլի, 2025Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում չինացիներ են գերեվարվել |azatutyun.am|
18:23 - 08 ապրիլի, 2025