❗️Արցախի տեղեկատվական շտաբը անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը նշել է, որ Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: «Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «ԼՂ-ի հայության բռնի տեղահանության և ԼՂ-ի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է: Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում։ [...] Այսպես կոչված հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում և չի հրապարակվել պաշտոնապես։ [...] Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով», - նշված է հայտարարությունում։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ նրանցից, թե՛ ինձնից»,- այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին ԵԽԽՎ լիագումար նիստին՝ արձագանքելով Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։ Նա շեշտել է, որ երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի այցելի Ադրբեջան։ «Կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Անպայման ուզում են գնալ այդ երկիր և հենց այդ երկրի տարածքում ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,-ընդգծել է նա։ |armenpress.am|
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի։ Ինչպես հայտնում է ՍիվիլՆեթը, տվյալները տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական որոշակի միտում կա։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ: |civilnet.am|
Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի և ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգածությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում և եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։ [ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը]
Երգիչ Անդրեի (Անդրեյ Հովնանյան) կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է Factor TV-ին, հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը երեկ գրառում է կատարել․ «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»,- Ինստագրամի իր էջում գրել է երգչուհին։ |factor.am| |factor.am|
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծում է՝ «հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։ |azatutyun.am|
Տարվա այս սեզոնին օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը, ինչն արձանագրում են Երևանի տարբեր շրջաններում տեղադրված օդի որակի չափման 173 սարքերը։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ։ Քաղաքապետը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված ձմռան ամիսներին օդի բարձր աղտոտվածությունը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն արձանագրել է, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է ջեռուցումով։ |civilnet.am|
Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ մեղադրելով հայկական կողմին «ականազերծման աշխատանքներին խոչընդոտելու համար»: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Արցախի Ջրականում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ասկեր Մուսաևը: Նախօրեին էլ Բաքուն հայտնել էր, թե Ակնայի շրջանում 3 մարդ (հայրը որդու ու դստեր հետ) է վիրավորել ականի վրա պայթելու հետևանքով, իսկ Ջրականում էլ ականի վրա պայթելու հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը։ Ականների վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները հայկական կողմը ներկայացրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ 2023 թվականի փետրվարի 22-ին դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմի՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից ԼՂ-ում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։ |factor.am|
Որպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացում առանցքային են կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում։ [ՀՀ ՄԻՊ]
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն, բայց միայն անուղղակի։ Իհարկե, անհրաժեշտ է ընդունել, որ մինչ օրս ոչ մի բանակցային փուլ չի անցկացվել»,- ասել է նա Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ընդունել է «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին
22:44 - 07 ապրիլի, 2025Ըմբշամարտի ԵԱ․ Արման Անդրեասյանը հաղթեց վրացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ |armsport.am|
22:00 - 07 ապրիլի, 2025Արցախի սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբ
21:25 - 07 ապրիլի, 2025ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին |armenpress.am|
21:17 - 07 ապրիլի, 2025Թուրքիայի հայ համայնքից դատապարտել են ընդդիմադիր քաղաքապետի հակահայ հայտարարությունները |factor.am|
20:27 - 07 ապրիլի, 2025Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ եւ բարգավաճ ապագայի ճանապարհին․ Հակոբ Արշակյան
20:20 - 07 ապրիլի, 2025Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի |civilnet.am|
19:52 - 07 ապրիլի, 2025Սիրիայի առաջնորդը կայցելի Թուրքիա և բանակցություններ կվարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ |armenpress.am|
19:49 - 07 ապրիլի, 2025ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Սլովենիայի ԱԳՆ ծառայության տնօրենին ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը
19:45 - 07 ապրիլի, 2025Դատախազությունն ուսումնասիրում է երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար |factor.am|
19:15 - 07 ապրիլի, 2025Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ընդունել է «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին
22:44 - 07 ապրիլի, 2025Ըմբշամարտի ԵԱ․ Արման Անդրեասյանը հաղթեց վրացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ |armsport.am|
22:00 - 07 ապրիլի, 2025Արցախի սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբ
21:25 - 07 ապրիլի, 2025ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին |armenpress.am|
21:17 - 07 ապրիլի, 2025Թուրքիայի հայ համայնքից դատապարտել են ընդդիմադիր քաղաքապետի հակահայ հայտարարությունները |factor.am|
20:27 - 07 ապրիլի, 2025Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ եւ բարգավաճ ապագայի ճանապարհին․ Հակոբ Արշակյան
20:20 - 07 ապրիլի, 2025Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի |civilnet.am|
19:52 - 07 ապրիլի, 2025Սիրիայի առաջնորդը կայցելի Թուրքիա և բանակցություններ կվարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ |armenpress.am|
19:49 - 07 ապրիլի, 2025ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Սլովենիայի ԱԳՆ ծառայության տնօրենին ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը
19:45 - 07 ապրիլի, 2025Դատախազությունն ուսումնասիրում է երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար |factor.am|
19:15 - 07 ապրիլի, 2025