Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով 20 տարվա ընթացքում առաջին անգամ դատապարտում է Իրանի կողմից իր պարտավորությունների «չկատարումը»։ Իրանի դեմ ընդունված բանաձևին կողմ է քվեարկել 19 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ Դեմ է քվեարկել երեք երկիր՝ ՌԴ, Չինաստան, Բուրկինա Ֆասո։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։ Իրանի ԱԳՆ-ն և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարությունը որակելով որպես ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չարդարացված շահագործում՝ առանց որևէ տեխնիկական հիմքի։ |factor.am|
Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծած անձինք: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից։«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Կա 2 ձերբակալված անձ»,- նշել են ՔԿ-ից: |1lurer.am|
Air India-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ Այս մասին հաղորդում է Indian Express պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությունը։ |armenpress.am|
Ի՞նչ կլինի, եթե խմորասնկերի, բակտերիաների կամ մարդկանց բջիջները սոված մնան։ Բջիջներում գործում են բնականոն մեխանիզմներ, որոնց միջոցով վերահսկվում է տարբեր օրգանիզմների համար կենսական նշանակություն ունեցող մոլեկուլների՝ սպիտակուցների որակը։ Սովի պայմաններում, սակայն, այդ մեխանիզմներից մեկն օգտագործվում է նաև այլ նպատակներով՝ օգնելով բջիջներին էներգիա խնայել ու դիմակայել սովին։ Այս մասին է պատմում Molecular Cell ամսագրում վերջերս հրապարակված հոդվածներից մեկը:
Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է․ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Արգիշտի Մեխակյանը, որ 2024 թ․ դեկտեմբերի 5-ից զբաղեցնում է Արմավիրի մարզպետի պաշտոնը, կգլխավորի ՔՊ ցուցակը Վաղարշապատ համայնքի առաջիկա ընտրություններում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, անդրադառնալով Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու որոշմանը, ասել է, որ խոշոր համայնքային միավորների կառավարումն ավելի հեշտ է և արդյունավետ․ «Մենք փորձում ենք այս նույն ձևով Վաղարշապատ համայնքը բերել նույն տրամաբանության մեջ, որով աշխատում են հանրապետության մյուս համայնքները։ |armenpress.am|
Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել. 1958 թ. ծնված տղամարդը մահացել է: [Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյան] |1lurer.am|
Երևանի դպրոցներից մեկում 15-ամյա պատանի է դանակահարվել: «Երևանի Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցի հետնամասում հունիսի 11-ին երկու անչափահաս տղաների միջև կենցաղային բնույթի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարված է հասցրել մյուսին։ Տուժած 15-ամյա պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- Factor.am-ին հայտնել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։ ՔԿ մամուլի խոսնսկ Կիմա Ավդալյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հոդվածը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելը նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։
Ճամբարակի դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության: Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:[ՀՀ ԱՆ]
Իսրայելը հարձակում է նախապատրաստում Իրանի դեմ: Այս մասին գրել է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի անանուն պաշտոնյաների և նշելով, որ դեռևս պարզ չեն հարձակման մասշտաբները: Նշվում է, որ հնարավոր հարձակման լուրերը հանգեցրել են նրան, որ ԱՄՆ-ն հետ է կանչել իր դիվանագետներին Իրաքում, ինչպես նաև թույլ է տվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորականների ընտանիքներին կամավոր լքել տարածաշրջանը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: «Օգտվելով առիթից՝ վերահաստատում ենք ԱՄՆ ցանկությունը՝ կառուցողական փոխգործակցություն ունենալու ՌԴ հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղություն ապահովելու համար: Հույս ունենք, որ խաղաղ կարգավորումը կնպաստի մեր երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասվում է ուղերձում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
22:43 - 12 հունիսի, 2025Ինչպես է քվեարկել Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձևին |factor.am|
22:13 - 12 հունիսի, 2025Զելենսկին հույս ունի G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Թրամփի հետ |armenpress.am|
22:01 - 12 հունիսի, 2025ՌԴ և Ուկրաինայի միջև կայացել է գերիների հերթական փոխանակումը |1lurer.am|
21:31 - 12 հունիսի, 2025Գազայում մարդասիրական աշխատողներ են զոհվել |armenpress.am|
20:48 - 12 հունիսի, 2025ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
20:19 - 12 հունիսի, 2025Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ |1lurer.am|
20:05 - 12 հունիսի, 2025Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի անվտանգության 4 աշխատակիցները |factor.am|
20:03 - 12 հունիսի, 2025Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին
19:50 - 12 հունիսի, 2025Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին
19:30 - 12 հունիսի, 2025Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
22:43 - 12 հունիսի, 2025Ինչպես է քվեարկել Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձևին |factor.am|
22:13 - 12 հունիսի, 2025Զելենսկին հույս ունի G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Թրամփի հետ |armenpress.am|
22:01 - 12 հունիսի, 2025ՌԴ և Ուկրաինայի միջև կայացել է գերիների հերթական փոխանակումը |1lurer.am|
21:31 - 12 հունիսի, 2025Գազայում մարդասիրական աշխատողներ են զոհվել |armenpress.am|
20:48 - 12 հունիսի, 2025ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
20:19 - 12 հունիսի, 2025Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ |1lurer.am|
20:05 - 12 հունիսի, 2025Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի անվտանգության 4 աշխատակիցները |factor.am|
20:03 - 12 հունիսի, 2025Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին
19:50 - 12 հունիսի, 2025Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին
19:30 - 12 հունիսի, 2025