«ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում՝ իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է»։ Այս մասին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշել է փաստաբանների միջոցով ՔԿՀ-ից փոխանցած նամակում։
Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։
Պաղեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը: Ձկնարտադրող ընկերությունները «Հետք»-ին ահազանգել են, որ արդեն 6 օր է` վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից: «Վարորդներն ում մոտենում են, ասում են` սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու` և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,-պատմել է «Վանկա ռիթեյլ գրուպ» ընկերության բեռնափոխադրումն իրականացող «Դանովիչ» ՍՊԸ-ի սեփականատեր Կարապետ Մկրտչյանը։ |hetq.am|
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթը նախաձեռնվել է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ [ՀՀ գլխավոր դատախազություն] |1lurer.am|
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այսօր անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման մասին հարցին, տեղեկացրել է, որ կառավարող խմբակցությունը օրենքի նախագծի փոփոխությունն արդեն շրջանառության մեջ է դրել, և առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստում մանրամասն կքննարկվի:
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ՝ առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների մասնակցությամբ։
Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Փաշինյանը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշումը բողոքարկելու են։ |armenpress.am|
Ժամը 22։12-ին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում 3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ Փրկարար ծառայություն]
Այսօր՝ ժամը 21:35-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, 1․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում 2 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը
23:02 - 26 հունիսի, 2025Փեզեշքիանը կոչ է արել հետաքննել, թե արդյոք իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը |civilnet.am|
22:50 - 26 հունիսի, 2025ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
22:10 - 26 հունիսի, 2025Հայաստանի թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ
21:48 - 26 հունիսի, 2025Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են իրականացրել |factor.am|
21:14 - 26 հունիսի, 2025Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին
20:40 - 26 հունիսի, 2025Նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ստորագրել է պայմանագիր՝ Հայաստանում աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի իրականացման նպատակով
20:03 - 26 հունիսի, 2025Հայաստանի ու Չինաստանի տեսակետները շատ դեպքերում միմյանց բավականին մոտ են․ Արարատ Միրզոյան
19:21 - 26 հունիսի, 2025Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
18:59 - 26 հունիսի, 2025ՆԳՆ համակարգային և նպատակային քայլերը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ
18:53 - 26 հունիսի, 2025Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը

18:53 - 26 հունիսի, 2025