Ժամը 22։12-ին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում 3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ Փրկարար ծառայություն]
Այսօր՝ ժամը 21:35-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, 1․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում 2 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։ Դատապարտելի է գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը: Մայր Աթոռը հորդորում է առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ [Գերագույն հոգևոր խորհուրդ]
«Սրբազան պայքար» շարժումը հայտնում է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները. Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:
Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի և, իհարկե, չի իրագործվել։ Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը։ [Սրբազան պայքար]
Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:«Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի: Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում», - հայտնել է «Հայ ազգային կոնգրես»-ի խոսնակ Արման Մուսինյան։
Հակակոռուպցիոն դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումների փուլի վերջին նիստն էր այսօր։ Դատարանը, նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի, լսելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի եզրափակից խոսքը, հեռացավ վերդիկտ կայացնելու։ Վերդիկտը մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունն է։ Այսօր իր եզրափակիչ ելույթում Հայկազ Գրիգորյանը վերահաստատեց դատաքննական ցուցմունքում ասած իր պնդումը՝ չի փոշմանում, որ իր վաշտին նահանջի հրաման է տվել, քանի որ այդպիսով փրկել է 80 զինծառայողի կյանք։
Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր։ Իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն: [Քննչական կոմիտե]
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը բերման ենթարկվեց իր տան բակից: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ Գալստանյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե:
Իսրայելի և Իրանի միջև հրադադարը շարունակում է պահպանվել: ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Վիտկոֆը Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն հույս ունի Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հարցում։
«Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք». Սերգեյ Հարությունյան |news.am|
22:45 - 25 հունիսի, 2025Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
22:41 - 25 հունիսի, 2025Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք
22:08 - 25 հունիսի, 2025Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին
21:56 - 25 հունիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր
21:45 - 25 հունիսի, 2025Անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը. ՀՀԿ հայտարարությունը
21:37 - 25 հունիսի, 2025ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը անդրադարձել են տրանսպորտի ոլորտին
21:18 - 25 հունիսի, 2025Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին |factor.am|
21:04 - 25 հունիսի, 2025Վարչապետը ներկա է եղել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը
20:02 - 25 հունիսի, 2025Լրացված դիմումի բացակայությունը մուտքի մերժման հիմք չէ. ՌԴ դեսպանությունը՝ երկիր մուտքի նոր կանոնների մասին
19:57 - 25 հունիսի, 2025«Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք». Սերգեյ Հարությունյան |news.am|
22:45 - 25 հունիսի, 2025Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
22:41 - 25 հունիսի, 2025Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք
22:08 - 25 հունիսի, 2025Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին
21:56 - 25 հունիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը ԱՄԷ գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր
21:45 - 25 հունիսի, 2025Անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը. ՀՀԿ հայտարարությունը
21:37 - 25 հունիսի, 2025ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը անդրադարձել են տրանսպորտի ոլորտին
21:18 - 25 հունիսի, 2025Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին |factor.am|
21:04 - 25 հունիսի, 2025Վարչապետը ներկա է եղել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը
20:02 - 25 հունիսի, 2025Լրացված դիմումի բացակայությունը մուտքի մերժման հիմք չէ. ՌԴ դեսպանությունը՝ երկիր մուտքի նոր կանոնների մասին
19:57 - 25 հունիսի, 2025