Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»: Արարողությանը ներկա էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։ «Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն»,- ասաց Սրբազանը:
Նախատեսվում է, որ տրանսպորտում հսկողություն են իրականացնելու համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Նրանք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնականացում կատարելու համար: Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել այն անհրաժեշտության դեպքում հսկողություն իրականացնող անձանց տրամադրելու համար:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ակցիա են իրականացնում ԱԺ մուտքի դռների առաջ: Նրանք իրենց բողոքն են հայտնում տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։ «Բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»,- խորհրդարանի շենքը մտնող պատգամավորներին է դիմում «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը։
«Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է 935 մարդ, այդ թվում՝ 38 երեխա։ Թեհրանի Էվին բանտի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվածների թիվը՝ 71-ից հասել է 79-ի»,- ասել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը: |factor.am|
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
Քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում է Սամվել Կարապետյանի պաստառը։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեռացումը հիմնավորել են Երևանի ավագանու որոշմամբ, որի համաձայն՝ նման չափի գովազդներ տեղադրելու համար անհրաժեշտ է վարչական շրջանի ղեկավարի կողմից թույլտվություն: Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ նման թույլտվություն չկա: «Տաշիր»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը սա ապօրինի է համարում՝ նշելով, որ որոշումը վիճարկելու են դատարանում: Անցած շաբաթ էլ Հյուսիսային պողոտայից էին հեռացվել գովազդային էկրանները, որոնց վրա գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Գովազդային վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող «Տաշիր սթրիթ» մոլի մուտքերի մոտ: |azatutyun.am|
«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը։ «Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը», - ասել է Փաշինյանը:
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը ստորագրել են «ՀՀ և ԵՄ միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը: [ՀՀ ԱԳՆ]
Թեհրանը հավանություն չի տալիս ԻՀԿ հռչակագրի՝ Հայաստանի դեմ ուղղված կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը. հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ «Մենք միշտ ասել և աջակցել ենք խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ: Միևնույն ժամանակ, մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը (խմբ․ նկատի է առնվում «արևմտյան Ադրբեջանի համայնք» արտահայտությունը), և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են տարածքներ փոխելու ցանկություն ունենալ, բացարձակապես տեղին չէ»,- ասել է Էսմայիլ Բաղային: |armenpress.am|
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]
Արցախի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»
Այսօր 13:04Ուղևորը պետք է ոչ ուշ քան 1 րոպեի ընթացքում վճարի տրանսպորտում և կրիչը ողջ ընթացքում պահի իր մոտ՝ հսկիչին ցույց տալու համար
Այսօր 12:54Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը |armenpress.am|
Այսօր 12:21«ՀԷՑ-ի խլման գործընթացը ինչո՞ւ հրատապ պետք է քննարկենք», «ՀԷՑ և խլել բառերը չկան նախագծում». ԱԺ-ում քննարկվում է ՀԷՑ-ի պետականացման նախագիծը |tert.am|
Այսօր 12:18ՔԿ նախագահը տեղեկություններ ունի, որ «Սրբազան պայքարի»-ի անդամները դատարանում չեն հերքել իրենց առնչվող ձայնագրությունների իսկությունը |armenpress.am|
Այսօր 12:15Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Այսօր 12:14ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են ՀԷՑ-ը «ազգայնացնելու», տրանսպորտի համար չվճարելու համար տուգանք սահմանելու և այլ նախագծեր
Այսօր 11:36Տապալվել են ծառեր, պոկվել տանիքներ, վնասվել մեքենաներ. քամու հետևանքները
Այսօր 11:35Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
Այսօր 10:39Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություն հրաժարվել է մասնակցել ՏԻՄ ընտրություններին |news.am|
Այսօր 09:49Արցախի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»

Այսօր 09:49