Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։ Առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կգա Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար: Մենք միտված ենք ապահովելու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ: [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն]
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։ Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ: Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |1lurer.am|
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց Ռուսաստան նախատեսվում է, այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ |tert.am|
Լոս Անջելեսի հրդեհի վնասները կարող են հասնել 275 միլիարդ դոլարի, հաղորդում է ամերիկյան Washington Post-ը։ Զոհվել է 24 մարդ։ Միայն Փալիսեյդս ու Ալթադենա շրջաններում 12 հազար շենք է ոչնչացել։ Կալիֆորնիայում հրդեհները դեռ չի հաջողվում մարել։ Այսօր քամու ուժգնացում է կանխատեսվում։ |azatutyun.am|
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջելու հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:|armenpress.am|
Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը։ 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն», 01.02.2025՝ «Օտար լեզուներ», 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», 08.02.2025՝ «Մաթեմատիկա», 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»։ [Գնահատման և թեստավորման կենտրոն]
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հրավիրվել է ՌԴ, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ, նա հրավերն ընդունել է։ Մենք սպասում ենք նրան։ Հուսով եմ, որ այցը տեղի կունենա շուտով»,- ասել է Լավրովը։ |news.am|
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ։ Այս մասին 2024-ը ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելու որևէ անհրաժեշտություն չկա, և այս հարցը համարում եմ փակված, որովհետև այդ մասին խոսել է նաև ՍԴ-ն»,- հավելեց նախարարը՝ նշելով նաև գործող Սահմանադրության «վատ» կողմերը, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն, այն է՝ պետք է լուծվեն ռազմական արտակարգ դրությանը, համամասնական ընտրակարգին, մարդու իրավունքներին վերաբերող և այլ հարցեր:
Միրզոյանն ու Բլինքենը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին
Այսօր 10:05Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Այսօր 10:03Փեզեշքիանը հունվարի 17-ին կմեկնի Մոսկվա |azatutyun.am|
Այսօր 10:02Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ, լսել ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները
Այսօր 10:01Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահը ձերբակալվել է․ Yonhap |tert.am|
Այսօր 09:59Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Այսօր 09:57Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Այսօր 09:43Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում. Բլինքեն
23:12 - 14 հունվարի, 2025Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
22:44 - 14 հունվարի, 2025Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան |1lurer.am|
22:38 - 14 հունվարի, 2025Միրզոյանն ու Բլինքենը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին
Այսօր 10:05Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Այսօր 10:03Փեզեշքիանը հունվարի 17-ին կմեկնի Մոսկվա |azatutyun.am|
Այսօր 10:02Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ, լսել ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները
Այսօր 10:01Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահը ձերբակալվել է․ Yonhap |tert.am|
Այսօր 09:59Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Այսօր 09:57Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Այսօր 09:43Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում. Բլինքեն
23:12 - 14 հունվարի, 2025Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
22:44 - 14 հունվարի, 2025Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան |1lurer.am|
22:38 - 14 հունվարի, 2025