Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները Բաքվում Ռուսաստանի քաղաքացիների են ձերբակալել։ Ադրբեջանը նրանց կասկածում է Իրանից թմրանյութերի տարանցման, ինտերնետի միջոցով թմրանյութերի տարածման և կիբերխարդախության մեջ։ |civilnet.am|
Երևանում Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Նախարար Միրզոյանի բացման խոսքում նշել է, որ վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է:
Ինչ է նախատեսում ՔՊ խմբակցության հեղինակած ՀԷՑ-ի «ազգայնացման» նախագիծը: Նախագիծը ԱԺ-ում զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն տալ հանրային իշխանության մարմիններին՝ ժամանակին միջամտելու կարգավորող գործունեությանը, «երբ դեռ վտանգը միայն հավանական է կամ սկիզբ առնող է, որ պաշտպանեն հասարակության շահերը՝ առանց սպասելու որպես կանոն նեգատիվ հետևանքների առաջացմանը»: «Կանխարգելիչ միջոցառումները ուղղված են շտկելու իրավիճակը, վերացնելու հավանական խախտումները և դրանց առաջացման ռիսկերը և ապահովելու անխափան ծառայությունների մատուցումը սպառողներին: Փոփոխություններն անհրաժեշտ են, որ ՀՀ էներգետիկայի ոլորտում հանրային իշխանության մարմինները ստանան արդյունավետ կանխարգելիչ լծակներ էական հանրային շահերը պաշտպանելու համար»,- նշեց զեկուցողը:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»: Արարողությանը ներկա էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։ «Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն»,- ասաց Սրբազանը:
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատական վիճաբանությունների փուլն այսօր ավարտվեց։ Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հանդես եկավ պաշտպանական ճառով, որից հետո հակիրճ ճառեց նաեւ մեղադրյալ սպան․ «Պատվարժա՛ն դատարան, ես ամբողջ ճշմարտությունը ներկայացրել եմ դատարանին, նաեւ նախաքննական մարմնին, կապի միջոցի հետ կապված ասել եմ՝ եղել են բջջային հեռախոսներ, որով կապնվել են, իմ բացակայության մասին հրամանատարը տեղյակ է եղել, բազմիցս ասել եմ, ես մանրամասնորեն ներկայացրել եմ ամբողջը առանց խոչընդոտի, ավելացնելու բան չունեմ»,– իր ելույթում նշեց Վահանյանը։
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկին և նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին, ձերբակալվել են: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են նաև Վորոնեժում ադրբեջանցի մեծահարուստ գործարար Յուսիֆ Խալիլովի ձերբակալության մասին։ |armenpress.am| |armenpress.am|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազանգ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զելենսկին ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ և հայտնել իր աջակցությունը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, էներգետիկ և հումանիտար ոլորտներում համագործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել։ |1lurer.am|
Բաքվի կողմից ռուսական կողմին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված «Եկատերինբուրգում օրենքի կոպիտ խախտման, ադրբեջանցիների սպանության ու առանձնակի դաժանությամբ ծեծի մասով»։ «Ռուսական կողմի դժգոհությունը որևէ հիմք չունի, ռուսական կողմին կոչ է արվում չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Ի տարբերություն ՌԴ իրավապահ մարմինների, ադրբեջանական կողմի միջոցառումները և դրանց իրականացման մեթոդները «բացարձակ օրինական են»։ Ռուսաստանի նշված գործողություններն ու արարքները հակասում են երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ |factor.am| |factor.am|
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի հայտարարությունը՝ Դատախազության հայտարարության հետ կապված։ Միքայել Սրբազանի նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար, և ցանկացած ոք կարող է հանգել այս դատողության՝ ստանալով ներքոնշյալ երեք հարցերի պատասխանները․ ի՞նչ առիթով է իրավապահ մարմինը սկսել ուսումնասիրել 2024թ. փետրվարի 3-ի հարցազրույցը. արդյո՞ք այդ առիթը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ 2025թ. հունիսի 4-ի գրառումների հետ. ո՞ր օրվանից է սկսվել քրեական վարույթ նախաձեռնելու նախապատրաստական աշխատանքները (հունիսի 4-ից առաջ, թե՝ հետո):
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Արաղչին գնահատել է ՀՀ կառավարության ջանքերն ու օգնությունը՝ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի քաղաքացիների հյուպատոսական հարցերը հեշտացնելու համար։ Միրզոյանը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազմանը՝ հերթական անգամ դատապարտելով Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները։ Հայտնում է իրանական Tasnim-ը։ |armenpress|
Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին մամուլի հաղորդագրություն
23:01 - 01 հուլիսի, 2025ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ
22:47 - 01 հուլիսի, 2025Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ
22:27 - 01 հուլիսի, 2025Վարչապետը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
22:13 - 01 հուլիսի, 2025«Որքանո՞վ է գումարտակի կորուստը պայմանավորված Վահանյանի գործողություններով»․ պաշտպանի եզրափակիչ ճառը դատարանում
22:02 - 01 հուլիսի, 2025ՌԴ-ում ադրբեջանցիների ձերբակալությունները շարունակվում են |armenpress.am|
21:45 - 01 հուլիսի, 2025Զելենսկին Ալիևին աջակցություն է հայտնել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին |1lurer.am|
21:41 - 01 հուլիսի, 2025Ադրբեջանը պատասխան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կոչ անելով չխառնվել երկրի ներքին գործերին |factor.am|
21:19 - 01 հուլիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով միջոցառմանը
20:58 - 01 հուլիսի, 2025Միրզոյանը Արաղչիի հետ զրույցում հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի
20:40 - 01 հուլիսի, 2025Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին մամուլի հաղորդագրություն
23:01 - 01 հուլիսի, 2025ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ
22:47 - 01 հուլիսի, 2025Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ
22:27 - 01 հուլիսի, 2025Վարչապետը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
22:13 - 01 հուլիսի, 2025«Որքանո՞վ է գումարտակի կորուստը պայմանավորված Վահանյանի գործողություններով»․ պաշտպանի եզրափակիչ ճառը դատարանում
22:02 - 01 հուլիսի, 2025ՌԴ-ում ադրբեջանցիների ձերբակալությունները շարունակվում են |armenpress.am|
21:45 - 01 հուլիսի, 2025Զելենսկին Ալիևին աջակցություն է հայտնել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին |1lurer.am|
21:41 - 01 հուլիսի, 2025Ադրբեջանը պատասխան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կոչ անելով չխառնվել երկրի ներքին գործերին |factor.am|
21:19 - 01 հուլիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով միջոցառմանը
20:58 - 01 հուլիսի, 2025Միրզոյանը Արաղչիի հետ զրույցում հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի
20:40 - 01 հուլիսի, 2025