Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]
Վաղվանից վրանային ավանը պետք է դուրս գա, քանի որ 4 օրյա գործընթացը ավարտված է։ Ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիպումներ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ։ Ես ուզում եմ այս ամբողջ շարժումը վերադասավորել և այս ժամանակաշրրջանը դարձնել ավելի ընդգրկուն, շարժումը հասցնել իր հաղթական ավարտին։ [Բագրատ Սրբազան]
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին եւ դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։Վազգեն Մանուկյանի գործով դատապաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։ Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։ |tert.am|
Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։ Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։ [ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան] |armenpress.am|
ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]
Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ տարբեր դեսպանատներ (օրինակ՝ Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի) մերժում են մուտքի արտոնագիր տրամադրել կամ ընդհանրապես ընդունել իրենց հայտերը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանի կողմից իրենց տրված անձնագրերը 070 կոդով են: ՀՀ ԱԳՆ-ից մեզ հայտնել են, որ խնդրին տեղյակ են․ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ դեսպանություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթերի նմուշներ՝ խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակներն առավել առարկայական քննարկելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության (փախստականների) հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, պաշպանելու համար»,- ասված է հարցման պատասխանում։
Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։ «Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը», - ասել է նա։
Բելառուսը հանգիստ է գնահատում Մինսկի հետ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները»։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։ «Նախկինի պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը բազմադարյա պատմական կապեր ունի։ Գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք համագործակցում ենք և կհամագործակցենք եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- հայտարարել է Շպակովսկին։ |factor.am|
Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը: [Մայր Աթոռի հայտարարությունը]
Հայաստան կժամանի Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման
22:47 - 13 հունիսի, 2024Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի, քանի որ 4 օրյա գործընթացը ավարտված է․ Բագրատ Սրբազան
22:27 - 13 հունիսի, 2024«Ն. Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է եւ վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները». ՀԱԿ-ի հայտարարությունը
21:56 - 13 հունիսի, 2024ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել․ ՊՆ
21:39 - 13 հունիսի, 2024Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով |tert.am|
21:14 - 13 հունիսի, 2024ՄԻՊ-ն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների հարգման վերաբերյալ
20:55 - 13 հունիսի, 2024Վարչապետը հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին
20:47 - 13 հունիսի, 2024Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը
20:06 - 13 հունիսի, 2024Փաշինյանը և նրա թիմը կրում են քաղաքական և քրեաիրավական պատասխանատվություն վերջին օրերի դեպքերի համար. հայտարարություն
20:00 - 13 հունիսի, 2024ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ |armenpress.am|
19:57 - 13 հունիսի, 2024Հայաստան կժամանի Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման

19:57 - 13 հունիսի, 2024