Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար: Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլև վկայում է այն հղացող անձանց արժեքային համակարգի մասին: Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է: Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է»:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժ կամ միջադեպ չի արձանագրել։ Այս մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Նշվում է, որ առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ և այսօր հաղորդագրություններ է տարածել՝ սահմանի հարավարևմտյան հատվածում հայկական կողմից կրակոցների վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի բոլոր 3 հաղորդագրությունները։
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է։ [ՀՀ ԱԳՆ]
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ [ՀՀ ՊՆ]
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ին բախումների հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները՝ հաշվի առնելով տուժածների, այդ թվում՝ վնասվածքներ ստացած լրագրողների թիվը, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Կարծում եմ՝ ոստիկանությունը գործել է իրավաչափ, համաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։ Այո՛, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»։ |arm.sputniknews.ru|
Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգվել է։ Վրաններ այլևս չկան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հեռացել է պողոտայից։ |azatutyun.am|
ՀՀ կառավարությունը երկարաձգել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12,5 տոկոսի նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը․ նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այս պահը նվիրատվությունը չի իրականացվել «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Բացի այդ, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը։ |civilnet.am|
Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում, ի թիվս բազմաթիվ ցուցարարների, տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ: Lրագրողական կազմակերպությունները պահանջում են՝ իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և հայցել ներողություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար, Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանների միջազգային խումբը հրատապ դիմում է հղել ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ խնդրելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը։
Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
22:45 - 14 հունիսի, 2024ԱԺ-ի հարակից տարածքում հուլիսի 12-ին կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ հայտարարություն
22:08 - 14 հունիսի, 2024Ախթալայի հատվածում երկաթգիծն արդեն շահագործվում է
21:31 - 14 հունիսի, 2024Զելենսկին ժամանեց Շվեյցարիա
21:03 - 14 հունիսի, 2024ԲՏԱ նախարարը Վաշինգտոնում քննարկել է Starlink-ի հետ համագործակցության հարցեր
20:58 - 14 հունիսի, 2024ՄԻՊ-ն ու Կանադայի դեսպանն անդրադարձել են Երևանում տեղի ունեցած հավաքներին
20:30 - 14 հունիսի, 2024Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար
20:07 - 14 հունիսի, 2024Իշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն
20:02 - 14 հունիսի, 2024Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակին, որտեղ դոնորության ցուցանիշը 80%-ից ավելի է. Ավանեսյան
19:37 - 14 հունիսի, 2024ՄԱԿ-ի պատվիրակությունն այցելել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ Սևանի թերակղզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան
19:21 - 14 հունիսի, 2024Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
22:45 - 14 հունիսի, 2024ԱԺ-ի հարակից տարածքում հուլիսի 12-ին կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ հայտարարություն
22:08 - 14 հունիսի, 2024Ախթալայի հատվածում երկաթգիծն արդեն շահագործվում է
21:31 - 14 հունիսի, 2024Զելենսկին ժամանեց Շվեյցարիա
21:03 - 14 հունիսի, 2024ԲՏԱ նախարարը Վաշինգտոնում քննարկել է Starlink-ի հետ համագործակցության հարցեր
20:58 - 14 հունիսի, 2024ՄԻՊ-ն ու Կանադայի դեսպանն անդրադարձել են Երևանում տեղի ունեցած հավաքներին
20:30 - 14 հունիսի, 2024Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար
20:07 - 14 հունիսի, 2024Իշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն
20:02 - 14 հունիսի, 2024Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակին, որտեղ դոնորության ցուցանիշը 80%-ից ավելի է. Ավանեսյան
19:37 - 14 հունիսի, 2024ՄԱԿ-ի պատվիրակությունն այցելել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ Սևանի թերակղզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան
19:21 - 14 հունիսի, 2024