Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին առաջարկել է Ադրբեջանի հետ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել։ ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ. ՀՀ Քննչական կոմիտե
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար: Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլև վկայում է այն հղացող անձանց արժեքային համակարգի մասին: Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է: Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է»:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժ կամ միջադեպ չի արձանագրել։ Այս մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Նշվում է, որ առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ և այսօր հաղորդագրություններ է տարածել՝ սահմանի հարավարևմտյան հատվածում հայկական կողմից կրակոցների վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի բոլոր 3 հաղորդագրությունները։
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է։ [ՀՀ ԱԳՆ]
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ [ՀՀ ՊՆ]
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ին բախումների հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները՝ հաշվի առնելով տուժածների, այդ թվում՝ վնասվածքներ ստացած լրագրողների թիվը, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Կարծում եմ՝ ոստիկանությունը գործել է իրավաչափ, համաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։ Այո՛, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»։ |arm.sputniknews.ru|
Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգվել է։ Վրաններ այլևս չկան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հեռացել է պողոտայից։ |azatutyun.am|
ՀՀ կառավարությունը երկարաձգել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12,5 տոկոսի նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը․ նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այս պահը նվիրատվությունը չի իրականացվել «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Բացի այդ, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը։ |civilnet.am|
Վրաստանի նախագահը Շվեյցարիայում հանդիպել է Զելենսկու հետ. «Վրաստանի և Ուկրաինայի տեղը Եվրոպայում է» |news.am|
21:36 - 15 հունիսի, 2024ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
21:29 - 15 հունիսի, 2024Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Ադրբեջանի հետ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ
21:14 - 15 հունիսի, 2024Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը |1lurer.am|
20:24 - 15 հունիսի, 2024Մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը
19:44 - 15 հունիսի, 2024Համակարգիչներ են առգրավել. երևի թե GG-ն չկարողանա շարունակել աշխատանքը. փաստաբան |news.am|
19:33 - 15 հունիսի, 2024Գյումրի համայնքի ղեկավարը հյուրընկալել է Գլենդելի քաղաքապետին․ Գյումրու համայնքապետարան
19:17 - 15 հունիսի, 2024ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը․ ԿԳՄՍՆ
19:12 - 15 հունիսի, 2024Իրանի սահմանապահները տեղեկացրել են երկրի հարավարեւելյան սահմաններին ահաբեկիչների հետ բախումների մասին |news.am|
17:02 - 15 հունիսի, 2024Լոռու մարզպետը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղարը և Ալավերդի համայնքի ղեկավարը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց․ Լոռու մարզպետարան
16:25 - 15 հունիսի, 2024Վրաստանի նախագահը Շվեյցարիայում հանդիպել է Զելենսկու հետ. «Վրաստանի և Ուկրաինայի տեղը Եվրոպայում է» |news.am|
21:36 - 15 հունիսի, 2024ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
21:29 - 15 հունիսի, 2024Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Ադրբեջանի հետ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ
21:14 - 15 հունիսի, 2024Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը |1lurer.am|
20:24 - 15 հունիսի, 2024Մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը
19:44 - 15 հունիսի, 2024Համակարգիչներ են առգրավել. երևի թե GG-ն չկարողանա շարունակել աշխատանքը. փաստաբան |news.am|
19:33 - 15 հունիսի, 2024Գյումրի համայնքի ղեկավարը հյուրընկալել է Գլենդելի քաղաքապետին․ Գյումրու համայնքապետարան
19:17 - 15 հունիսի, 2024ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը․ ԿԳՄՍՆ
19:12 - 15 հունիսի, 2024Իրանի սահմանապահները տեղեկացրել են երկրի հարավարեւելյան սահմաններին ահաբեկիչների հետ բախումների մասին |news.am|
17:02 - 15 հունիսի, 2024Լոռու մարզպետը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղարը և Ալավերդի համայնքի ղեկավարը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց․ Լոռու մարզպետարան
16:25 - 15 հունիսի, 2024