Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: |armenpress.am|
Հունիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին: [ԱԽ գրասենյակ]
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով, թե «վրդովեցուցիչ են համարում, որ Հայաստանը, չնայած սահմանազատման բացակայությանը, որպես իրեն պատկանող գյուղերի տարածքներ է ներկայացնում այն մարտական դիրքերը, որտեղ 30 տարի անց տեղակայվել են ադրբեջանցի զինվորները»։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք մատակարարելու քաղաքականությունը նպաստում է հայկական կողմի հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ»։ Երկրի ԱԳՆ-ն պնդում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տեւական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը «Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, գլխավորապես Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որն էլ կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»։
Նիկոլ Փաշինյանը «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նշել է, որ «այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն»: «Դրանք մտածողության փոփոխություններ են, և կարծում եմ, որ այդ փոփոխություններն անխուսափելիորեն տեղի են ունենում և տեղի են ունենալու նաև սփյուռքում: Եվ շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք: Դրա արդյունքում պիտի անխուսափելիորեն արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետը:
Զախարովայի կարծիքով՝ «Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում»։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Ֆրանսիայում CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն «ձգտում է օգտագործել երկրների ներսում առկա տարաձայնությունները՝ որպես սեփական իրադրային նպատակներին հասնելու գործիք»։
Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք: [ՀՀ ԱԳՆ]
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Նրանք ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գոհունակությամբ արձանագրվել է երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Քննարկվել է տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։ ՀՀ վարչապետը շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։
Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Հետո ասվեց՝ ես սա արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում՝ իր հարևանների հետ։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի։ [ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև]|tert.am| |tert.am|
Այս տարվա մայիսին տիեզերքում գտնվող «Հայասաթ-1» արբանյակն առաջին անգամ ձայնային ազդանշանի տեսքով Երկիր ուղարկեց Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին։ «Բազումք»-ի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» թիմերի համատեղ ջանքերով ստեղծված «Հայասաթ-1»-ը տիեզերք էր արձակվել 2023-ի դեկտեմբերին։ Այժմ, երբ Հայաստանում արբանյակ ստեղծելու և տիեզերք ուղարկելու գաղափարն իրագործված է, «Բազումք»-ը նախատեսում է իրականացնել նոր ծրագրեր՝ մշակելով և տիեզերքում փորձարկելով հայրենական արբանյակային մոդուլներ։ Նպատակն է «ArmSat» ծրագրի հաջորդ արբանյակների մոդուլները կամաց-կամաց փոխարինել դրանց հայրենական մոդելներով։
Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռքբերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ, գրում է Indian Defense Research Wing-ը։ Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը․ «Չնայած Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումը Հայաստան, ակնկալվում է, որ այդ մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի»: Ըստ «IDRW»-ի աղբյուրների՝ Akash 1S-ի մատակարարումները սկսելուց հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել MR-SAM-ի և Akash-NG համակարգի մանրակրկիտ տեխնիկական գնահատումներ՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է իրենց պաշտպանական պահանջներին: «Այս գնահատումների հիման վրա որոշում կկայացվի MR-SAM-ի և Akash-NG-ի միջև»,-նշում է «IDRW»-ն։ |armenpress.am|
Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա
22:02 - 19 հունիսի, 2024Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարությունների միջև․ կողմերն անդրադարձել են անվտանգային հարցերի
22:01 - 19 հունիսի, 2024Եվրո-2024․ Գերմանիան հաղթեց Հունգարիային և գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը |armenpress.am|
22:00 - 19 հունիսի, 2024Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում
20:54 - 19 հունիսի, 2024ՀՀ ՏԿԵ նախարարն ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցութունը
20:42 - 19 հունիսի, 2024Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանում Հայաստանի առևտրական կցորդ
20:13 - 19 հունիսի, 2024Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին |armenpress.am|
20:10 - 19 հունիսի, 2024Արմեն Գրիգորյանն ու Ստեֆան Մարկիզիոնը քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր
20:03 - 19 հունիսի, 2024Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի
19:31 - 19 հունիսի, 2024Սևակ Միքայելյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
18:45 - 19 հունիսի, 2024Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա
22:02 - 19 հունիսի, 2024Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարությունների միջև․ կողմերն անդրադարձել են անվտանգային հարցերի
22:01 - 19 հունիսի, 2024Եվրո-2024․ Գերմանիան հաղթեց Հունգարիային և գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը |armenpress.am|
22:00 - 19 հունիսի, 2024Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում
20:54 - 19 հունիսի, 2024ՀՀ ՏԿԵ նախարարն ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցութունը
20:42 - 19 հունիսի, 2024Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանում Հայաստանի առևտրական կցորդ
20:13 - 19 հունիսի, 2024Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին |armenpress.am|
20:10 - 19 հունիսի, 2024Արմեն Գրիգորյանն ու Ստեֆան Մարկիզիոնը քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր
20:03 - 19 հունիսի, 2024Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի
19:31 - 19 հունիսի, 2024Սևակ Միքայելյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
18:45 - 19 հունիսի, 2024