Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Հետո ասվեց՝ ես սա արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում՝ իր հարևանների հետ։
Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի։ [ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև]|tert.am| |tert.am|

Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Հետո ասվեց՝ ես սա արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում՝ իր հարևանների հետ։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի։ [ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև]|tert.am| |tert.am|

Այս տարվա մայիսին տիեզերքում գտնվող «Հայասաթ-1» արբանյակն առաջին անգամ ձայնային ազդանշանի տեսքով Երկիր ուղարկեց Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին։ «Բազումք»-ի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» թիմերի համատեղ ջանքերով ստեղծված «Հայասաթ-1»-ը տիեզերք էր արձակվել 2023-ի դեկտեմբերին։ Այժմ, երբ Հայաստանում արբանյակ ստեղծելու և տիեզերք ուղարկելու գաղափարն իրագործված է, «Բազումք»-ը նախատեսում է իրականացնել նոր ծրագրեր՝ մշակելով և տիեզերքում փորձարկելով հայրենական արբանյակային մոդուլներ։ Նպատակն է «ArmSat» ծրագրի հաջորդ արբանյակների մոդուլները կամաց-կամաց փոխարինել դրանց հայրենական մոդելներով։

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռքբերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ, գրում է Indian Defense Research Wing-ը։ Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը․ «Չնայած Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումը Հայաստան, ակնկալվում է, որ այդ մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի»:  Ըստ «IDRW»-ի աղբյուրների՝ Akash 1S-ի մատակարարումները սկսելուց հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել MR-SAM-ի և Akash-NG համակարգի մանրակրկիտ տեխնիկական գնահատումներ՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է իրենց պաշտպանական պահանջներին:  «Այս գնահատումների հիման վրա որոշում կկայացվի MR-SAM-ի և Akash-NG-ի միջև»,-նշում է «IDRW»-ն։ |armenpress.am|

 Փաշինյանն ու ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մասին։ Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում:

 «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կարևոր իրադարձություն է CAESAR հրետանային համակարգի  ձեռքբերման պայմանագրի ստորագրումը»,- X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն՝ նշելով, որ ջերմ և արդյունավետ զրույց է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ։

 ՔՊ-ն չի մասնակցի հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել է Հովհաննիսյանը։

 ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը լրացել է։ Այս մասին Քերոբյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը լրացել է։ Այս մասին Քերոբյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

 ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը դիմել է կուսակցության Կառավարման խորհրդին իր լիազորությունները խորհրդում և անդամակցությունը կուսակցությունում դադարեցնելու համար: «Իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է: Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու: Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ», - գրել է Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում։

 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է. «Բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի»։  «Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ...Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ի՞նչ համակարգի մասին կարող է խոսք լինել: Սա նաև ժողովրդավարության մեխանիզմների ձախողում է` հանրության աչքում Ոստիկանությունը վարկաբեկելու, ոստիկանին մարդուն ծառայողից իշխանության ծառայողի վերածելու հաշվին», - գրել է Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում։

Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:[ՀՀ ՊՆ]

Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:[ՀՀ ՊՆ]

Եվրո-2024․ Թուրքիան հաղթեց Վրաստանին
 |tert.am|

Եվրո-2024․ Թուրքիան հաղթեց Վրաստանին |tert.am|

22:10 - 18 հունիսի, 2024
Սարգիս Խանդանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Սարգիս Խանդանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

21:58 - 18 հունիսի, 2024
Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
 |tert.am|

Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին․ ԱՊՀ գլխավոր քարտուղար |tert.am|

21:12 - 18 հունիսի, 2024
Կայացել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը

Կայացել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը

20:51 - 18 հունիսի, 2024
Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

20:24 - 18 հունիսի, 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Մալթայի դեսպանը անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Մալթայի դեսպանը անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը

19:30 - 18 հունիսի, 2024
Թբիլիսիում մոտ 300 հազար մարդ մնացել է առանց ջրի․ վնասվել  է կենտրոնական ջրատարներից մեկը

Թբիլիսիում մոտ 300 հազար մարդ մնացել է առանց ջրի․ վնասվել է կենտրոնական ջրատարներից մեկը

19:28 - 18 հունիսի, 2024
«Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ

«Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ

18:57 - 18 հունիսի, 2024
Երևանում կկազմակերպվի վճարովի նոր ավտոկայանատեղի

Երևանում կկազմակերպվի վճարովի նոր ավտոկայանատեղի

18:35 - 18 հունիսի, 2024
Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին
 |armenpress.am|

Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին |armenpress.am|

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից

Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից

Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։  Այս երեք տարիներին համայնքապետարանը 193 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտարս» ընկերության հետ։ 2022 թվականի հուլիսին կնքված պայմանագրով ընկերությունը Բերքաբեր բնակավայրում բարեկարգել է խաղահրապարակ և նորոգել հանդերձարան։ Պայմանագրի գինը կազմել է ավելի քան 8 մլն դրամ։  Ընկերության սեփականատերը և տնօրենը Արթուր Աթաբեկյանն է՝ համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրը։ Նշված պայմանագրի կնքման պահին ընկերության 50%-ն էր պատկանում ավագանու անդամի հորը, իսկ 2022-ի հուլիսի 7-ից նա հանդիսանում է ընկերության 100% բաժնետերը։ Նույն թվականի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը Սարիգյուղ բնակավայրում կատարել է ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Պայմանագրի գինը կազմել է 99 մլն դրամ։  2023 թվականի մայիսին կնքված պայմանագրով էլ ընկերությունը վերանորոգել է պուրակ։ Պայմանագրի գինը կազմել է 40 մլն դրամ։ 2024 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրով էլ «Արտարս» և «Արտ Պլաս» ընկերությունների կոնսորցիումը Ծաղկավան բնակավայրում կատարել է ավելի քան 46 մլն դրամի սալարկման աշխատանքներ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանն ասաց, որ հոր ընկերության հաղթելու պատճառն ամենացածր գինն առաջարկելն է․ «Ինձ փոխկապակցված անձանց բիզնես գործունեության հետ որևէ առնչություն չունեմ, ոչ մի անգամ ընդգրկված չեմ եղել  մրցութային հանձնաժողովների կազմում, ուստի շահերի բախում չեմ տեսնում»,- պատասխանել է ավագանու անդամը։ Քանի որ Խաչատուր Աթաբեկյանի հայրը բնակվում է իր հետ, ավագանու անդամը, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, պետք է հայտարարագրեր նրա մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Խաչատուր Աթաբեկյանը նաև պետք է հայտարարագրեր այդ ընկերության՝ համայնքային գնումների այն բոլոր պայմանագրերը, որոնց գինը գերազանցում է 5 մլն դրամը։  Այս տեղեկությունները չկան ավագանու անդամի 2021, 2022, 2023 թվականների հայտարարագրերում։  Աթաբեկյանի հետ համատեղ բնակվող անձնացից ևս երկուսը մասնակցություն և ներկայացվածություն ունեն այլ ընկերություններում, ինչը ևս չի հայտարարագրվել։  Այս թեմայով մեր հարցերին ի պատասխան, ավագանու անդամը հայտնեց, որ թերություններն անուշադրության հետևանք են, և դրանք ուղղելու համար դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Արդեն 2024 թվականի հայտարարագրում ավագանու անդամը հայտարարագրել է ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները և «Արտարսի» մասնակցությունը համայնքային գնումներին։    Գնումներ ավագանու այլ անդամներին փոխկապակցված ընկերություններից   Խաչատուր Աթաբեկյանն ավագանու միակ անդամը չէ, որին փոխկապակցված ընկերությունների հետ համայնքապետարանը պայմանագրեր է կնքել։ 2024 թվականի հուլիսին Իջևանի համայնքապետարանը ավելի քան 72 մլն դրամի պայմանագիր է կնքել «Խաչմիշշին» ընկերության հետ։ Ընկերությունը սալարկել է համայնքի փողոցներից մեկը։  Ընդհանուր 2 մլն դրամ արժողությամբ 2 պայմանագիր էլ կնքվել է 2022 թվականի ընթացքում․ ընկերությունը մատուցել է տեխնիկական հսկողության ծառայություններ։ «Խաչմիշշինը» 2005 թվականին հիմնադրել է համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Համզյանի հայրը՝ Միշա Համզյանը։ 2023 թվականի փետրվարից մինչև հաջորդող տարվա հունիս Խաչատուր Համզյանը եղել է ընկերության սեփականատերը․ այս ժամանակահատվածում ընկերության հետ պայմանագրեր չեն կնքվել։ Սակայն 2021 թվականից մինչ օրս ընկերության տնօրենը Խաչատուր Համզյանն է։ 2024 թվականի հուլիսից ընկերության սեփականատերն ավագանու անդամի հորեղբոր որդին է՝ Արմեն Համզյանը։  Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Խաչատուր Համզյանն ասաց, որ ընկերությունը այս կնքված պայմանագրերին զուգընթաց 2022 թվականին մասնակցել է 15 մրցույթի, որոնցից հաղթել է երկուսում, 2023 թվականին ընկերությունը մասնակցել է 7 մրցույթի, որոնցից ոչ մեկում չի հաղթել, իսկ 2024 թվականին մասնակցած 6 մրցույթներից միայն մեկում է հաղթել․ «Կարծում եմ՝ այսքանով պարզ է դառնում հայտերը գնահատող հանձնաժողովի անդամների չկաշկանդվածությունը իշխող խմբակցության ավագանու անդամի՝ տնօրեն հանդիսացող կազմակերպության հանդեպ, որը ըստ ինձ նորմալ է, որ նրանց համար չկա տարբերություն»։  ««Գնումների մասին» օրենքը մեր կազմակերպությանը չի արգելում մասնակցել գնումների, ավագանու անդամն էլ աշխատավարձ չի ստանում, համայնքի աշխատակազմում կամ համայնքի ենթակա կազմակերպություններում չի կարող աշխատել, և եթե մասնավոր հատվածում աշխատելն էլ դիտարկվի շահերի բախում, մնում է համալրել գործազուրկների շարքը»,- նշում է Համզյանը։ Համայնքապետարանը պայմանագրեր է կնքել Համզյանին առնչվող այլ ընկերությունների հետ ևս։ 2020 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունվար Խաչատուր Համզյանը եղել է «Իջնախ» ընկերության սեփականատերը։ Այս ժամանակահատվածում ընկերությունը համայնքապետարանի հետ կնքել է 6 պայմանագիր՝ ընդհանուր 5,5 մլն դրամ արժողությամբ։  2024 թվականին 4 պայմանագիր է կնքվել Խաչատուր Համզյանի կնոջ՝ Փառանձեմ Նազինյանի ԱՁ-ի հետ՝ հյուրասիրության կազմակերպման համար։ Այս պայմանագրերի գումարային գինը կազմել է  300 հազար դրամ։ Ավագանու կառավարող խմբակցության մեկ այլ անդամի` Նաիրի Ջանվելյանի ԱՁ-ն էլ 2024 թվականի տարեվերջին 980 հազար դրամով հուշատախտակի և անվանական ծառերի տեղադրման աշխատանք է կատարել։    Համայնքապետարանը շահերի բախման իրավիճակ չի տեսնում, ԿԿՀ նախկին որոշումները՝ պնդում հակառակը   Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը կարծում է, որ այս պայմանագրերում շահերի բախում չկա, քանի որ դրանք կնքվել են անձանց հետ, որոնք համայնքի ղեկավարի կամ նրան փոխկապակցված անձանց հետ փոխկապակցություն չունեն։ «Վկայակոչված անձինք համայնքի ղեկավարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ չունեն գործարար, քաղաքական կամ գործնական կամ անձնական հարաբերություններ: Եվ միայն այն հանգամանքը, որ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի հայրը կամ կինը, անենևին չի նշանակում, որ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք են»,- պատասխանում են համայնքապետարանից։  Սակայն, օրինակ, ավագանու անդամ Խաչատուր Համզյանը համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ ավագանու նույն խմբակցությունից են, այսինքն՝ ունեն քաղաքական հարաբերություն։ Հետևաբար, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքապետը ավագանու անդամի տնօրինած ընկերությունների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն։ «Ինֆոքոմի» նախկինում հրապարակված համանման հոդվածների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարույթներ  և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին ենթարկել վարչական տույժի։ Այսպիսով, չնայած Իջևանի համայնքապետարանը պայմանագրեր է կնքում ավագանու անդամներին առնչվող ընկերությունների հետ, համայնքապետը շահերի բախման իրավիճակ չի տեսնում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարություն չի ներկայացնում։ Միաժամանակ, այս ընկերությունները, նրանց հետ կնքված խոշոր պայմանագրերը ներկայացված չեն ավագանու այդ անդամների հայատարարագրերում։   Լիլիթ Գրիգորյան

Loading...