ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն: ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար։ |1lurer.am|
Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները նախաձեռնությամբ դիմել են Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով։ Ինչպես նշում է ադրբեջանական APA գործակությունը, պատգամավորները որպես պատճառ նշել են ընտրությունների համընկնումը COP29 գագաթնաժողովի հետ։ Խորհրդարանական ընտրությունները ևս պետք է կայանային 2024 թվականի նոյեմբերին։ Այս հիմնավորմամբ էլ պատգամավորները 2 ամիս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել։
Արարատ Միրզոյանի՝ Լիտվա այցի շրջանակում երկների ԱԳ նախարարություների միջև «Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ [ՀՀ ԱԳՆ]
Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափ: [Փաստաբան Վարազդատ Հարությունյան]
Ես հասկանում եմ, որ երբ շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ։ Այս մասին Tert.am-ին ասել է Սուրեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Բագրատ Սրբազանի հայտարարությունը իր մասին։ |tert.am|
Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանացավ գործադիրի այսօրվա նիստում և ուղարկվեց խորհրդարան՝ քննարկման։ Առաջարկվում է ինքնագլորներով տեղաշարժումը թույլատրել հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով, իսկ եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, ապա կողնակով, տեղաշարժման միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը։ Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու, ինչպես նաև ապրանքների առաքում իրականացնող հեծանիվը կամ մոպեդը առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար կնախատեսվեն տուգանքնք նշանակումներ։ |civilnet.am|
Հյուսիսային Կորեա Վլադիմիր Պուտինի երկօրյա այցի շրջանակում երկու երկրների առաջնորդները համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության մասին։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի բացառում Հյուսիսային Կորեայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ համաձայն ստորագրված փաստաթղթի»։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը փաստաթուղթը «գերազանց» բառով է բնութագրել։ Պուտինի այցը, ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի, նոր փուլ է երկու երկրների հարաբերություններում։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: |armenpress.am|
Հունիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին: [ԱԽ գրասենյակ]
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով, թե «վրդովեցուցիչ են համարում, որ Հայաստանը, չնայած սահմանազատման բացակայությանը, որպես իրեն պատկանող գյուղերի տարածքներ է ներկայացնում այն մարտական դիրքերը, որտեղ 30 տարի անց տեղակայվել են ադրբեջանցի զինվորները»։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք մատակարարելու քաղաքականությունը նպաստում է հայկական կողմի հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ»։ Երկրի ԱԳՆ-ն պնդում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տեւական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը «Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, գլխավորապես Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որն էլ կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»։
Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքների իրացումը. Բորելի գրավոր պատասխանը՝ եվրապատգամավորների հարցերին |1lurer.am|
21:48 - 20 հունիսի, 2024Պաշտպանի գրասենյակում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր
21:33 - 20 հունիսի, 2024Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են տեղի ունենալ նույնիսկ վաղը. Պուտին |news.am|
21:06 - 20 հունիսի, 2024Քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր. ՆԳՆ ՓԾ
20:54 - 20 հունիսի, 2024Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարի հետ․ քննարկվել է երկրների միջև անվտանգության ու պաշտպանության բնագավառում հեռանկարները
20:08 - 20 հունիսի, 2024Գևորգ Պապոյանը այցելել է Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն
19:56 - 20 հունիսի, 2024Գերմանական պատվիրակությունը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում
19:48 - 20 հունիսի, 2024Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ
19:25 - 20 հունիսի, 2024Մոսկվայում փոթորիկի հետևանքով երկու մարդ է զոհվել |azatutyun.am|
19:09 - 20 հունիսի, 2024Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր
19:07 - 20 հունիսի, 2024Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքների իրացումը. Բորելի գրավոր պատասխանը՝ եվրապատգամավորների հարցերին |1lurer.am|
21:48 - 20 հունիսի, 2024Պաշտպանի գրասենյակում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր
21:33 - 20 հունիսի, 2024Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են տեղի ունենալ նույնիսկ վաղը. Պուտին |news.am|
21:06 - 20 հունիսի, 2024Քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր. ՆԳՆ ՓԾ
20:54 - 20 հունիսի, 2024Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարի հետ․ քննարկվել է երկրների միջև անվտանգության ու պաշտպանության բնագավառում հեռանկարները
20:08 - 20 հունիսի, 2024Գևորգ Պապոյանը այցելել է Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն
19:56 - 20 հունիսի, 2024Գերմանական պատվիրակությունը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում
19:48 - 20 հունիսի, 2024Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ
19:25 - 20 հունիսի, 2024Մոսկվայում փոթորիկի հետևանքով երկու մարդ է զոհվել |azatutyun.am|
19:09 - 20 հունիսի, 2024Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր
19:07 - 20 հունիսի, 2024