Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ։ Խորհրդանշական է, որ այս խիստ դատապարտելի պահվածքին զուգահեռ իշխանությունները նույն օրը հայտարարել են Պաղեստինի Պետության ճանաչման մասին: Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պարարտ հող ստեղծելով ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի ու Արցախի հայաթափման համար, իսկ հիմա էլ թիրախավորում են Արցախի խիստ խոցելի պետական ինստիտուտներին։ [Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյան]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը։ Այդ մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը խստորեն դատապարտել է Պաղեստինը ճանաչելու պաշտոնական Երևանի որոշումը. «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է «Համաս»-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այդ քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»: |azatutyun.am|
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում։ [Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան]
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը` ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք-Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն-Արմենակյան փողոց հատման ճանապարհահատվածը: [Երևանի քաղաքապետարան]
Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն՝ չնշելով բողոքի նոտայի պատճառը։
Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ [ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության բակից մեքենան առգրավվել է դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով։ Այս մասին «Լուրերին» հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։
Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ․ Արտակ Բեգլարյան
19:18 - 22 հունիսի, 2024ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահի հետ․ ԱԺ
19:13 - 22 հունիսի, 2024Երևանը դիվանագիտական խողովակներով Բաքվին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ․ ՀՀ կառավարություն
19:05 - 22 հունիսի, 2024Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
18:34 - 22 հունիսի, 2024Պուտինը Հիշատակի և վշտի օրը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին |azatutyun.am|
16:02 - 22 հունիսի, 2024Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա |news.am|
16:01 - 22 հունիսի, 2024Վրաստանի իշխանությունները կհասնեն երկրի միավորման եւ ԵՄ անդամակցության. Կոբախիձե |news.am|
15:57 - 22 հունիսի, 2024ԿԳՄՍ նախարարությունը իր վշտակցությունն է հայտնել Լալա Մնացականյանի ընտանիքին։
15:36 - 22 հունիսի, 2024Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
14:31 - 22 հունիսի, 2024Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը |armenpress.am|
13:18 - 22 հունիսի, 2024Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ․ Արտակ Բեգլարյան
19:18 - 22 հունիսի, 2024ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահի հետ․ ԱԺ
19:13 - 22 հունիսի, 2024Երևանը դիվանագիտական խողովակներով Բաքվին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ․ ՀՀ կառավարություն
19:05 - 22 հունիսի, 2024Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
18:34 - 22 հունիսի, 2024Պուտինը Հիշատակի և վշտի օրը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին |azatutyun.am|
16:02 - 22 հունիսի, 2024Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա |news.am|
16:01 - 22 հունիսի, 2024Վրաստանի իշխանությունները կհասնեն երկրի միավորման եւ ԵՄ անդամակցության. Կոբախիձե |news.am|
15:57 - 22 հունիսի, 2024ԿԳՄՍ նախարարությունը իր վշտակցությունն է հայտնել Լալա Մնացականյանի ընտանիքին։
15:36 - 22 հունիսի, 2024Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
14:31 - 22 հունիսի, 2024Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը |armenpress.am|
13:18 - 22 հունիսի, 2024