Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը խստորեն դատապարտել է Պաղեստինը ճանաչելու պաշտոնական Երևանի որոշումը. «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է «Համաս»-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այդ քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»: |azatutyun.am|
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում։ [Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան]
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը` ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք-Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն-Արմենակյան փողոց հատման ճանապարհահատվածը: [Երևանի քաղաքապետարան]
Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն՝ չնշելով բողոքի նոտայի պատճառը։
Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ [ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության բակից մեքենան առգրավվել է դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով։ Այս մասին «Լուրերին» հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։
Իսրայելում ՀՀ դեսպանի հետ այդ երկրի ԱԳՆ-ում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: |armenpress.am|
Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու համար: Նախագահությունը խորը երախտագիտություն է հայտնել «այս խիզախ և կարևոր որոշման համար, որն ամրապնդում է երկկողմ կապերը և նպաստում խաղաղությանն ու կայունությունը տարածաշրջանում»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր Կիրանցում հայտնել է, որ երեկ հանդիպել է Սուրեն Պետրոսյանի հետ, և երկար խոսել են։ Նրա խոսքով՝ շարժումը մարելու վերաբերյալ Սուրեն Պետրոսյանի ձևակերպումն այլ է եղել։ Հիշեցնենք, որ Tert.am-ը հայտնել էր, որ Սուրեն Պետրոսյանը իրենց հետ զրույցում նշել է․ «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»։
Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկա ներս բերելով առգրավել Արցախի նախագահին պատկանող ծառայողական մեքենան, որը կապարակնքել էին հունիսի 7-ին։ Լրագրողների հարցին ի պատասխան, Քննչական կոմիտեի պաշտոնյա Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով են առգրավում մեքենան։ Նա նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում գործողությունները, քանի որ նախաքննական գաղտնիք է։ Նրա խոսքով՝ իրենց գործողություններն ամբողջովին իրավաչափ են։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ մեքենան առգրավելու ու հատուկ միջոց կիրառելու որոշումներ ցույց չեն տվել։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում
22:10 - 21 հունիսի, 2024Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին
21:31 - 21 հունիսի, 2024Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
21:10 - 21 հունիսի, 2024Նեթանյահուի խորհրդականը սպառնում է Երևանին «երկարաժամկետ լուրջ հետևանքներով» |azatutyun.am|
21:04 - 21 հունիսի, 2024Հասարակական տրանսպորտի ուղեվարձն այս տարի չի թանկանա
20:19 - 21 հունիսի, 2024Գևորգ Պապոյանը Իրանի դեսպանի հետ այցելել է Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան
20:16 - 21 հունիսի, 2024Այսօր կրկին մեկնում եմ Սյունիք․ Դըկոտինյի |1lurer.am|
20:13 - 21 հունիսի, 2024Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
20:04 - 21 հունիսի, 2024Ժամանակավորապես փակ կլինի Հերացու փողոցից դեպի Արմենակյան փողոցի խաչմերուկ՝ մինչև Սրտաբանական կենտրոն հատման ճանապարհահատվածը
19:50 - 21 հունիսի, 2024Հայ ծանրորդները նվաճել են ևս երկու մեդալ. Մ-17 ԵԱ
19:46 - 21 հունիսի, 2024ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում
22:10 - 21 հունիսի, 2024Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին
21:31 - 21 հունիսի, 2024Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
21:10 - 21 հունիսի, 2024Նեթանյահուի խորհրդականը սպառնում է Երևանին «երկարաժամկետ լուրջ հետևանքներով» |azatutyun.am|
21:04 - 21 հունիսի, 2024Հասարակական տրանսպորտի ուղեվարձն այս տարի չի թանկանա
20:19 - 21 հունիսի, 2024Գևորգ Պապոյանը Իրանի դեսպանի հետ այցելել է Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան
20:16 - 21 հունիսի, 2024Այսօր կրկին մեկնում եմ Սյունիք․ Դըկոտինյի |1lurer.am|
20:13 - 21 հունիսի, 2024Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
20:04 - 21 հունիսի, 2024Ժամանակավորապես փակ կլինի Հերացու փողոցից դեպի Արմենակյան փողոցի խաչմերուկ՝ մինչև Սրտաբանական կենտրոն հատման ճանապարհահատվածը
19:50 - 21 հունիսի, 2024Հայ ծանրորդները նվաճել են ևս երկու մեդալ. Մ-17 ԵԱ
19:46 - 21 հունիսի, 2024