Օպերատիվ շտաբն օգնել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից տարհանել ավելի քան 76 հազար մարդու, լրագրողներին հայտնել է միջգերատեսչական օպերատիվ շտաբում ՌԴ ԱԻՆ պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Շարովը։ «Ունենք 60 ժամանակավոր կացարան, որոնցում բնակվում է ավելի քան 4,4 հազար մարդ։ ժամանակավոր կացարաններից 26-ն անմիջապես Կուրսկի մարզում են: Նմանատիպ կացարաններ գործում են Օրյոլի, Մոսկվայի, Տուլայի, Վորոնեժի, Լիպեցկի, Կալուգայի և Տվերի մարզերում»,- հավելել է Շարովը։ |armradio.am|
Ըմբիշ Վազգեն Թևանյանը 5։7 հաշվով պարտվեց մոնղոլ մրցակցին և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։
Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում կործանված ATR 72-500 ինքնաթիռում եղել է 57 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Տեղի իշխանությունները հայտնում են, որ ողջ մնացածներ չկան․ զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 61 մարդիկ։ ՀՀ ԱԳՆ-ն ևս իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Արցախից բռնի տեղահանվածների բնակտարածքի ապահովման պետծրագրում փոփոխություններ կատարելու համար պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Տիգրան Աբրահամյանը ՀՀ կառավարությանը գրություն-առաջարկ են ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: Նա գրառմանը կից հրապարակել է նաև ներկայացված գրություն-առաջարկը, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հաշվարկով պետք է տրամադրել 18-22 քմ բնակելի ընհանուր տարածք (բացառությամբ միայնակ կենսաթոշակառուների և որոնց մասով ապահովել կացարանով), ինչպես նաև հողամասի սեփականության առկայության դեպքում բնակելի տան կառուցման և վերակառուցման համար համապատասխանաբար պահպանելով 18-22 քմ (քմ-ի համար սահմանել 300-350 հազ․ ՀՀ դրամ) տարածքը։ Միաժամանակ առաջարկվում է ձեռք բերված մեկ միավոր անշարժ գույքի մասով տրամադրել հավաստագիր 2-3 միլիոն դրամ՝ կահավորման նպատակով:
Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Հայտնում են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից։
Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ |news.am|
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած երեխան եղել է 2 տարեկան։ Նա պետության խնամքին է տեղափոխվել անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով: Մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
ՍԱՏՄ կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը, որը կատարվել է թաղման եղանակով։ Ավելի ուշ պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով հողը քանդել, հավի միսը տեղափոխել են ընկերության տարածք։ ՊԵԿ աշխատակիցները ընկերության տարածքի պահեստային սառնարաններում հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։ [ՊԵԿ]
Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը: «Մահվան դեպք կա. հանկարծամահության դեպք է, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական տվյալներով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։ |1lurer.am| |1lurer.am|
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում։ «Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: Ալեքսանյանը նշել է, որ կողմնակալությունները միայն իր դեպքում չէին․ «Այն զգացողությունն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կար»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան էլ նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:
Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից ավելի քան 76 հազար մարդ է տարհանվել |hy.armradio.am|
20:08 - 10 օգոստոսի, 2024Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին |armenpress.am|
19:52 - 10 օգոստոսի, 2024Կոբախիձե․ «Վրաստանը պատրաստ է վերագործարկել ԱՄՆ հետ իր կապերը» |azatutyun.am|
19:26 - 10 օգոստոսի, 2024Ամերկան 3,5 միլիարդ դոլար կհատկացնի Իսրայելին |tert.am|
19:18 - 10 օգոստոսի, 2024Սևանա լճում մոտորանավակ է շրջվել, իսկ քաղաքացին ինքնուրույն չի կարողացել վերադառնալ ափ․ օգնության է հասել փրկարար խումբը
17:58 - 10 օգոստոսի, 2024Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածի կադրերը սարսափելի է որակել |armenpress.am|
17:28 - 10 օգոստոսի, 2024Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չորրորդ տեղում է
16:02 - 10 օգոստոսի, 2024Վազգեն Թևանյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ
15:43 - 10 օգոստոսի, 2024Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ հարցերով են Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմում դեսպանություն |armenpress.am|
13:48 - 10 օգոստոսի, 2024Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին |tert.am|
13:44 - 10 օգոստոսի, 2024Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից ավելի քան 76 հազար մարդ է տարհանվել |hy.armradio.am|
20:08 - 10 օգոստոսի, 2024Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին |armenpress.am|
19:52 - 10 օգոստոսի, 2024Կոբախիձե․ «Վրաստանը պատրաստ է վերագործարկել ԱՄՆ հետ իր կապերը» |azatutyun.am|
19:26 - 10 օգոստոսի, 2024Ամերկան 3,5 միլիարդ դոլար կհատկացնի Իսրայելին |tert.am|
19:18 - 10 օգոստոսի, 2024Սևանա լճում մոտորանավակ է շրջվել, իսկ քաղաքացին ինքնուրույն չի կարողացել վերադառնալ ափ․ օգնության է հասել փրկարար խումբը
17:58 - 10 օգոստոսի, 2024Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածի կադրերը սարսափելի է որակել |armenpress.am|
17:28 - 10 օգոստոսի, 2024Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չորրորդ տեղում է
16:02 - 10 օգոստոսի, 2024Վազգեն Թևանյանը դուրս չեկավ կիսաեզրափակիչ
15:43 - 10 օգոստոսի, 2024Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ հարցերով են Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմում դեսպանություն |armenpress.am|
13:48 - 10 օգոստոսի, 2024Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին |tert.am|
13:44 - 10 օգոստոսի, 2024