Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի՝ Խուռհատ սարի օպերացիային մասնակցած նորակոչիկ զինծառայողները գտնվում էին հոգեբանական ծանր վիճակում։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց նույն գումարտակի հոգեբան–սպա Կարեն Հայրյանը։ Թե Խուռհատ սարից քանի զինվորի հետ են աշխատել, վկան դժվարացավ հիշել, ասաց միայն ընդհանուր թիվը՝ 882։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Հայտնել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը կփոխվի 15 մլն դրամ գրավի դիմաց։
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ: [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]
ԱԺ-ում Գուրգեն Արսենյանին կփոխարինի Արմենուհի Ղազարյանը։ Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն է։ [ԿԸՀ]
Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը՝ մեկ այլ հրամանագրով նշված պաշտոնից ազատելով Վաղարշակ Հարությունյանին։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր։ Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը ամրագրում է պետության պատասխանատվությունը ընտանիքի պաշտպանության դերի կարեւորման հարցում, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է այս օրենսդրական փոփոխությունը, որի արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն հայրերի մեծարման և նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու, այդ նպատակով պետական ու հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաև հանրային կրթության ծրագրերը խթանելու համար։
Օգոստոսի 15-ից Երևանի Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան - Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար: [Երևանի քաղաքապետարան]
«Համաս»-ը չի մասնակցի Գազայում զինադադարի և պատանդների ազատ արձակման հարցով այսօր Կատարում նախատեսված նոր բանակցություններին, BBC-ին փոխանցել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի ղեկավար անդամներից մեկը։ «Համաս»-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ խմբավորումը չի ցանկանում մասնակցել «բանակցություններին հանուն բանակցությունների, որի ներքո Իսրայելը շարունակում է պատերազմը», այլ ցանկանում է տեսնել «ճանապարհային քարտեզ», պայմանավորվածությունների իրականացման հստակ ծրագիր։ |azatutyun.am|
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իսրայելական պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն կոչ են արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։
«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով
23:00 - 15 օգոստոսի, 2024Հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն Ազատագրման օրվա առթիվ
21:38 - 15 օգոստոսի, 2024ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ
21:26 - 15 օգոստոսի, 2024Ավտովթար Մխչյան-Դիտակ ճանապարհին. կան տուժածներ
20:59 - 15 օգոստոսի, 2024Արման Ավանեսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
20:57 - 15 օգոստոսի, 2024ՌԴ Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել |armenpress.am|
19:37 - 15 օգոստոսի, 2024Ամուսնուն մեղադրանք է ներկայացվել կնոջը ֆիզիկական ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար
19:16 - 15 օգոստոսի, 2024ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտեյնին Ազգային տոնի կապակցությամբ
19:05 - 15 օգոստոսի, 2024Մենք չենք հանձնվելու․ մենք ապագայում կստեղծենք մեր անկախ Պաղեստին պետությունը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով․ Աբաս |tert.am|
18:55 - 15 օգոստոսի, 2024Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը միակողմանի փակ կլինեն Հալաբյան փողոցի առանձին հատվածներ
18:17 - 15 օգոստոսի, 2024«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով
23:00 - 15 օգոստոսի, 2024Հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն Ազատագրման օրվա առթիվ
21:38 - 15 օգոստոսի, 2024ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ
21:26 - 15 օգոստոսի, 2024Ավտովթար Մխչյան-Դիտակ ճանապարհին. կան տուժածներ
20:59 - 15 օգոստոսի, 2024Արման Ավանեսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
20:57 - 15 օգոստոսի, 2024ՌԴ Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել |armenpress.am|
19:37 - 15 օգոստոսի, 2024Ամուսնուն մեղադրանք է ներկայացվել կնոջը ֆիզիկական ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար
19:16 - 15 օգոստոսի, 2024ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտեյնին Ազգային տոնի կապակցությամբ
19:05 - 15 օգոստոսի, 2024Մենք չենք հանձնվելու․ մենք ապագայում կստեղծենք մեր անկախ Պաղեստին պետությունը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով․ Աբաս |tert.am|
18:55 - 15 օգոստոսի, 2024Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը միակողմանի փակ կլինեն Հալաբյան փողոցի առանձին հատվածներ
18:17 - 15 օգոստոսի, 2024