Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չի մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը, երեկ Թուրքիայի հայ համանքի հետ հանդիպման ընթացքում հարցրեց «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ փոխարենը ներկա են Ստամբուլի Հայ կաթողիկե համայնքի սրբազանը և Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչը: Հարցին պատասխանեց հանդիպմանը մասնակցող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, նշելով, որ հրավեր ուղարկվել է: «Այժմ Պատրիարք Տերը [Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը] գտնվում է Լոս Անջելեսում: Վաղուց, դեռ մեկ ամիս առաջ նախատեսված այց էր, երկուշաբթի օրն է մեկնել: Հրավեր ուղղվել է, ես անձանբ խոսել եմ [պատրիարքի փոխանորդ] Արամ սրբազան Աթեշյանի հետ և պատիրարքական տեղապահի ավագ քահանա Թամադյան հետ, անձամբ հրավիրել եմ և խնդրել եմ մասնակցել», - հայտեց Պետրոսյանը: |azatutyun.am|
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mini Cooper» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր դուրս է բերվել և տեղափոխվել բժշկական կենտրոն։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոոս: Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն: Ինչպես հայտնում է 1lurer.am լրատվամիջոցը՝ հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, որոնց տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: |1lurer.am|
Բելառուսում քաղբանտարկյալ Սերգեյ Տիխանովսկին և ևս 13 հոգի ազատ են արձակվել բանտից, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։ Քաղաքական գործչի վերադարձի տեսանյութը Telegram-ում հրապարակել է նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան։ Ազատ արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդությամբ։ Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։
Պակիստանի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Իսլամաբադը պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծում է, որ Թրամփն արժանի է այդ մրցանակին «Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին ճգնաժամի ընթացքում ուժեղ դիվանագիտական միջամտության և առանցքային ղեկավարության» համար։ |azatutyun.am|
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հնարավորությանն ու արձանագրված ցուցանիշներին: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ։ [ՀՀ ԱԳՆ]
Իրանը և Իսրայելը հունիսի 21-ի վաղ առավոտյան նոր հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացել Իսրայելի կենտրոնական շրջաններում, ներառյալ՝ Թել Ավիվում։ Իսրայելի շտապ օգնության ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս բազմահարկ բնակելի շենքի տանիքին բռնկված հրդեհ։ Իսրայելի զինված ուժերը, իրենց հերթին, հայտարարել են, որ հարվածների նոր ալիք են իրականացրել Իրանի վրա՝ թիրախավորելով հրթիռների պահեստների և արձակման հարթակների ենթակառուցվածքները։ Ըստ Իսրայելի՝ հարվածները հասցվել են տասնյակ ռազմական օբյեկտների՝ հրթիռների արտադրության կայանների, Թեհրանում միջուկային զենքի մշակման մեջ ներգրավված հետազոտական կենտրոնի և Իրանի արևմտյան ու կենտրոնական շրջանների ռազմական հաստատությունների։ |azatutyun.am|
AbzasMedia-ի լրագրողներին Բաքվի դատարանը դատապարտել է 7-9 տարվա ազատազրկման։ Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն դատապարտվել են 9 տարվա ազատազրկման, լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան՝ 8 տարվա, իսկ Abzas Media-ի համակարգող Մուհամմադ Կեկալովը՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման։ Նրանց մեղադրանք էր առաջադրված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ մաքսանենգության։ Լրագրողները չէին ընդունում մեղադրանքները և նշում, որ պատժվում են կոռուպցիոն հետաքննությունների և մասնագիտական գործունեության համար։ Abzas Media-ն հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ։ |factor.am|
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվեցին ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ և նոր հանդիպման պատրաստակամությամբ։ Թեև բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի, ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները տեսակետ են հայտնել, որ «բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության նոր աճի, և հրատապորեն գտնեն բանակցային լուծում՝ երաշխավորելու համար, որ Իրանը երբեք չունենա կամ ձեռք չբերի միջուկային զենք»։ Նախարարները վերահաստատել են իրենց երկարամյա մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի ընդլայնման վերաբերյալ, որը, ըստ նրանց, «չունի հավատալի քաղաքացիական նպատակ»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քննարկվել են բանակցային լուծման ուղիները՝ շեշտադրելով հարցի հրատապ բնույթը։ |azatutyun.am|
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել Է միջանկյալ բանաձև՝ որպես «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի» վճռի չկատարման բացառիկ միջոց․ գործը վերաբերում է ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից ազգությամբ հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Նախարարների կոմիտեն «հորդորում է անհապաղ հաստատել, որ Նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված հանցագործի ներումը և ազատ արձակումը սատարող հրապարակումները հեռացվել են, անհապաղ ապահովել, որ սույն գործով հայտնաբերված մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեղավորը այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն, ինչպես նաև խորին ափսոսանք է հայտնում, որ ատելության նշված հանցագործության հեղինակին շնորհվել են արտոնություններ, որոնք, ինչպես երևում է, չունեն իրավական հիմք ներպետական օրենսդրության համաձայն և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել դիմումատուների ներկայացուցիչներին հատկացված ծախսերը և ծախքերը փոխհատուցելու իրենց անվերապահ պարտավորությունը»: [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ]
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի |shantnews.am|
21:05 - 21 հունիսի, 2025«Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր». ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չէր մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը |azatutyun.am|
20:14 - 21 հունիսի, 2025ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
20:06 - 21 հունիսի, 2025Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի. Անի Բադալյան |1lurer.am|
19:43 - 21 հունիսի, 2025Բելառուսում ազատ են արձակվել Սերգեյ Տիխանովսկին և ևս 13 քաղբանտարկյալներ
19:26 - 21 հունիսի, 2025ՀՀ-ն ընտրվել է Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի անդամ
19:16 - 21 հունիսի, 2025Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ «Շիրակ» ֆուտբոլային ակադեմիա
18:11 - 21 հունիսի, 2025Նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով․ ՆԳՆ նախարար
17:26 - 21 հունիսի, 2025Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին |azatutyun.am|
17:17 - 21 հունիսի, 2025Ուկրաինային փոխանցված մարմիններից 20-ը ռուսներ են. Զելենսկի |factor.am|
17:10 - 21 հունիսի, 2025Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի |shantnews.am|
21:05 - 21 հունիսի, 2025«Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր». ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չէր մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը |azatutyun.am|
20:14 - 21 հունիսի, 2025ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
20:06 - 21 հունիսի, 2025Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի. Անի Բադալյան |1lurer.am|
19:43 - 21 հունիսի, 2025Բելառուսում ազատ են արձակվել Սերգեյ Տիխանովսկին և ևս 13 քաղբանտարկյալներ
19:26 - 21 հունիսի, 2025ՀՀ-ն ընտրվել է Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի անդամ
19:16 - 21 հունիսի, 2025Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ «Շիրակ» ֆուտբոլային ակադեմիա
18:11 - 21 հունիսի, 2025Նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով․ ՆԳՆ նախարար
17:26 - 21 հունիսի, 2025Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին |azatutyun.am|
17:17 - 21 հունիսի, 2025Ուկրաինային փոխանցված մարմիններից 20-ը ռուսներ են. Զելենսկի |factor.am|
17:10 - 21 հունիսի, 2025