Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը։ Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած զինյալները այսօր ներթափանցել են Դամասկոսի շրջանում գտնվող Քանաքեռ քաղաքը։  Ապստամբների պնդում են, որ նրանք շրջապատել են մայրաքաղաքը, սակայն Սիրիայի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը։ Ավելի հյուսիսում գտնվող ապստամբ զինյալները մտել են կենտրոնական Պալմիրա քաղաք։  Այսօր նաև տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի քննարկման թեման Սիրիայում վերսկսված մարտերն էին։ «ՌԴ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ահաբեկիչներին գերակշռել Սիրիայում», -  հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել  Փրկչի Խաչափայտի մասունքը։ Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն է ասել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվել է Սուրբ պատարագ: |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը։  Հիշեցնենք, որ այսօր Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից 5.5 տարի անց վերաբացում է իր դռները: Նշվում է, որ տաճարի վերաբացման արարողությանը, ի թիվս այլ երկրների առաջնորդների, կմասնակցի նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

 Ռումինիայի Սահմանադրական դատարանը այսօր հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները, որի երկրորդ փուլը դեռ պետք է կայանար կիրակի օրը։
 «Սահմանադրական դատարանը որոշել է «չեղյալ համարել Ռումինիայի նախագահի ընտրության ողջ ընտրական գործընթացը դրա կոռեկտությունն ու օրինականությունն ապահովելու համար», - ասվում է որոշման մեջ։ |azatutyun.am|

Ռումինիայի Սահմանադրական դատարանը այսօր հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները, որի երկրորդ փուլը դեռ պետք է կայանար կիրակի օրը։ «Սահմանադրական դատարանը որոշել է «չեղյալ համարել Ռումինիայի նախագահի ընտրության ողջ ընտրական գործընթացը դրա կոռեկտությունն ու օրինականությունն ապահովելու համար», - ասվում է որոշման մեջ։ |azatutyun.am|

Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՊՆ 

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում: Լուրը ՊՆ-ն հերքում է։

Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՊՆ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում: Լուրը ՊՆ-ն հերքում է։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։
Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները․
ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։  |armenpress.am|

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները․ ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։ |armenpress.am|

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին և վերջիններիս փոխանցել նրանց հարազատների կողմից պատրաստված ծանրոցները։ Անազատության մեջ պահվող անձանց հնարավորություն է տրվել  կապ հաստատել իրենց հարազատների հետ։ [Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունի]  |armenpress.am|

Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած ահաբեկիչները երկրի մեծությամբ երրորդ քաղաքից՝ Հոմսից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա են:  ԶԼՄ-ները հայտնում են, որ Հոմսի հազարավոր բնակիչներ գիշերը լքել են քաղաքը: Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ Հոմսը վերահսկելը թույլ կտա ահաբեկիչներին կտրել գլխավոր ճանապարհը, որը տանում է դեպի սիրիական ափ՝ նախագահ Բաշար ալ Ասադի ալևիական փոքրամասնության հենակետը։ |tert.am|

Բանակցային գործընթացի վերաբերյալ իշխանություններից տեղեկություն չեն տրամադրում, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը, ցավոք սրտի, կարմիր գծեր չունի: ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով այն, որ իշխանությունից պատասխան չի հնչում Ալիևի հայտարարություններին: «Վախենում է հնչեցնի կարմիր գիծ ու հետագայում դրա համար հավելյալ սուտ ստիպված լինի հորինել։ Իսկ կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից, ինչպես աստղերի հետևից են վազում: Նրան պետք է մի թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղություն»: Այդ թուղթը բացառապես կեղծ է լինելու, ոչ մի կապ չի ունենալու իրականության հետ, տակը՝ Ալիևի «ավտոգրաֆը», որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ անի։ Ահա թե ինչու չեն պատասխանում»,- ասաց Մամիջանյանը:  |aysor.am|

Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե խաղաղության բանակցություններում արդյոք քննարկվո՞ւմ է «ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցը: Նշենք, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողեր»:

Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ Վահան Կոստանյան

Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ Վահան Կոստանյան

21:55 - 07 դեկտեմբերի, 2024
Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին. Թրամփ
 |1lurer.am|

Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին. Թրամփ |1lurer.am|

21:09 - 07 դեկտեմբերի, 2024
Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն
 |tert.am|

Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն |tert.am|

21:01 - 07 դեկտեմբերի, 2024
Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է
 |aliq.ge|

Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է |aliq.ge|

20:31 - 07 դեկտեմբերի, 2024
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո |armenpress.am|

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո |armenpress.am|

19:34 - 07 դեկտեմբերի, 2024
Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը

Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը

19:02 - 07 դեկտեմբերի, 2024
Բաքվում կրկին լրագրողներ են ձերբակալվել
 |1lurer.am|

Բաքվում կրկին լրագրողներ են ձերբակալվել |1lurer.am|

17:33 - 07 դեկտեմբերի, 2024
Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահի իմփիչմենթի հարցն է քննարկում
 |azatutyun.am|

Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահի իմփիչմենթի հարցն է քննարկում |azatutyun.am|

17:18 - 07 դեկտեմբերի, 2024
Երևանի մետրոն դեկտեմբերի 8-ին կաշխատի մինչև ժամը 01:00-ն

Երևանի մետրոն դեկտեմբերի 8-ին կաշխատի մինչև ժամը 01:00-ն

16:33 - 07 դեկտեմբերի, 2024
Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին |armenpress.am|

Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին |armenpress.am|

15:58 - 07 դեկտեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը կամ ինչպես հայտնի է արդեն՝ սեւազգեստ մայրերից մեկը, նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Դրանից զատ ուսումնասիրվելու են եւս 5 ոլորտներում մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նյութում կարդացեք՝ Ինչ է փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս Ինչ ակնկալիք ունեն ոչ մարտական պայմաններում զոհերի ծնողները Ինչ քննադատություններ կան նախաձեռնության հասցեին Ինչ է ասում Արդարադատության նախարարությունը   Ինչ է Փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս 2018 թվականի իշխանափոխությունից հետո նորաստեղծ կառավարությունը սկսեց խոսել անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։  Պարզ ձևակերպմամբ՝ անցումային արդարադատությունը դատական եւ ոչ դատական գործիքակազմերի ամբողջություն է՝ միտված մարդու իրավունքների տեւական եւ մասսայական խախտումների հաղթահարմանը, արդարության վերականգնմանը, համակարգային բարեփոխումներին, հասարակության հաշտեցմանը։  «Մենք պետք է լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարճ ժամանակ անց Դատական եւ իրավական բարեփոխումների՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրվեց անցումային արդարադատության գործիքակազմի, այդ թվում՝ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մտադրությունը։  Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր եւ քարտեզագրեր 1991 թվականից մինչ 2018 թվականը մարդու իրավունքների՝  Հայաստանում տեղի ունեցած զանգվածային եւ պարբերական խախտումները եւ դրանց պատճառները։ Դեռ այդ ժամանակ Դատաիրավական բարեփոխումներից բխող գործողությունների ծրագրով սահմանվել էր Հանձնաժողովը ձեւավորել 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Ռազմավարական նպատակ հռչակված այս քայլը, սակայն, մնաց անկատար։  Մեր հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը ըստ էության չի հայտնել, թե ինչ պատճառով Հանձնաժողովն այդ ժամկետում չստեղծվեց, նշել է միայն, որ Փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը հնարավոր կլիներ ձևավորել միայն փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի ձեւավորման վերաբերյալ օրենսդրական փաթեթը մշակելուց եւ ընդունելուց հետո:  Սա, իհարկե, ենթադրելի էր, բայց թե ինչու այդ փաթեթը սահմանված ժամկետում չի մշակվել եւ ընդունվել, հարցման պատասխանից պարզ չէ։ Ճշգրտման նպատակով դիմեցինք Նախարարությանը, որտեղից հավելեցին՝ նախորդ ռազմավարության շրջանակում նախագիծը ենթարկվել է երկարատեւ քննարկումների, եւ պետության մոտեցումը ընտրված մոդելի հարցում փոփոխվել է: Արդյունքում նպատակը տեղափոխվել է Դատաիրավական բարեփոխումների հաջորդ՝ 2022-2026 թթ ռազմավարություն։ Այժմ գործող ռազմավարությամբ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման վերջնաժամկետը 2023 թ․-ի 2-րդ եռամսյակն էր։ Այս ժամկետում եւս, սակայն, հանձնաժողովը չձեւավորվեց։ Ավելի քան մեկ տարի ուշացումով՝ 2024 թ․–ի տարեվերջին միայն՝ Կառավարությունում քննարկվելուց հետո, նախագիծը հասավ Ազգային ժողով, ուսումնասիրման ենթակա ժամանակաշրջանը 2018 թ․-ից երկարեցվեց մինչեւ 2023 թվական։   «Եթե իրավական դաշտում ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի»․ զոհվածի մայր Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ գործի արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին հայտնաբերվել է Ստեփանակերտի Հայկազով զորամասի նյութաապահովման վաշտի սպայական սենյակի հետնամասում երկաթե պտտաձողից կախված վիճակում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ դրա նախորդ օրերին Մուրադյանը փողային հարցի շուրջ կոնֆլիկտ է ունեցել զինծառայակիցների հետ։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ նրանցից երկուսը 2017 թ․-ից հետախուզվում են ծանր հետեւանքներ առաջացնելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով։ Տուժող կողմը, սակայն, պաշտոնական այս վարկածին չի հավատում, պնդում է՝ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն։ Այն, որ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդիրը տասնամյակներ ծառացած է Հայաստանի առաջ, գաղտնիք չէ։ 2011 թ․-ին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է մտահոգություն հայտնել՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ ու արդյունավետ քննության միջոցով լրացուցիչ ջանքեր գործադրել մեղավորների եւ պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը վերջ դնելու ուղղությամբ։  «Ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, եւ մենք պետք է գտնենք նրանց։ Մենք թույլ չենք տալու, որ սա դառնա պարզապես լրահոսի վերնագիր»,- 2018 թ․-ին ասում էր դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․ Իշխանության գալուց հետո՝ 2020 թ․-ին, Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր Աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր ոչ մարտական պայմաններում զոհված 8 զինծառայողների գործերի ուսումնասիրմամբ, ապա անհատական եզրակակցություններ էր տալու դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Վալերիկ Մուրադյանի գործի ուսումնասիրության արդյունքում, օրինակ, աշխատանքային խումբը վեր էր հանել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ցուցմունքներ վերցնելու ընթացքում թույլ տված ենթադրյալ խախտումների, հարցաքննություններով չպարզաբանված հանգամանքների, չհարցաքննված վկաների, արդյունավետ քննության պահանջի խախտման, ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող հանգամանքների, ապացույցների մի մասի՝ քրեադատավարական խախտումներով ձեռք բերելու եւ այլնի վերաբերյալ։ Տուժող կողմը, որ գոհ էր այդ ուսումնասիրությունից, այժմ ասում է՝ վերհանված այդ խնդիրներն էլ մնացին միայն թղթի վրա․ «Աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը եւ նրա ստացած արդյունքը՝ խորհրդատվական եզրակացությունը, իր ձեւով եւ տեսակով շատ նման էր փոքրիկ անցումային արդարադատության մոդելի։ Այս հաջողված մոդելը, որը մոտ 2 տարի աշխատեց եւ արդյունք տվեց, պետք էր ավելի մեծ գործերի ներգրավման համար պարզապես ադապտացնել։ Ես անձամբ շատ եմ ասել, որ դա շատ հաջողված մոդել էր․ մի կողմից կար եւ գործադիրի մասնակիցների ներկայությունը, մյուս կողմից՝ այդ ծնողների փաստաբանները, եւ դա շատ արդյունավետ աշխատել է։ Ափսոս, որ հիմա բոլորովին այլ տարբերակ են ընտրել, եւ նույնիսկ ես որպես իրավաբան, չեմ պատկերացնում, թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները»,- մեր զրույցում ասում է տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը  Պապիկյանը կարեւոր է համարում ինքնին այն երեւույթը, որ պիտի լինի մարմին, որը փաստեր կհավաքի եւ դրանց հավանաբար ընթացք կտա, բայց ընտրված ընթացակարգը, ըստ նրա, անընդունելի է․ «Ամենայն հարգանքով Հանրային խորհրդի նկատմամբ, ես ուզում եմ հռետորական հարց հնչեցնել․ եթե հիմա մենք Երեւան քաղաքի մեր համաքաղաքացիների, մեր հայրենակիցների շրջանում հարցում կատարենք, թե ինչ գիտեն Հանրային խորհրդի մասին, քանի՞սը կիմանա այն։ Հավանաբար 10 քաղաքացուց 9–ը չի էլ լսել այդ անունը։ Հիմա եթե պետությունը շահագրգիռ է ոչ մարտական պայմաններում զոհված կամ սպանված զինծառայողների գործերի բացահայտմամբ, ապա այդ խնդիրների լուծումը մի մարմնի տալը, որը սահմանադրական մարմին չէ, որի մասին հանրությունը պատկերացումներ չունի, եւ որը, փաստորեն, առերեւույթ պետք է տվյալներ ստանա նախաքննական գաղտնիք հանդիսացող գործերի մասին, բացարձակապես անընդունելի է։ Սա ծաղրանք եմ համարում եւ բուն երեւույթի նկատմամբ, եւ նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր մի քանի տարի սպասում են արդարության»։ Փաստաբանի կարծիքով՝ ոչ միայն զոհված կամ սպանված զինվորների գործերի բացահայտում չեն ունենա, այլեւ ընտրակեղծիքների, ունեզրկումների եւ մյուս ոլորտների․ «Մի խոսքով, բոլոր ռազմավարական ուղղությունները կգնան դեպի փակուղի, եւ սա, ամենայն ափսոսանքով եմ ասում։ Այդ խնդիրները հանձնել մի կառույցի, որը մասնագիտացված չէ, չունի կարողություններ, իրավական առումով չունի գործառույթներ, նույնն է, որ գործը պարզապես տապալես»,- ասում է նա ու հավելում՝ տպավորություն է, որ քննչական մարմնի, դատախազության եւ դատարանների միջեւ Վալերի Մուրադյանի եւ ուսումնասիրված մյուս 4 գործերի կապակցությամբ նոր վարույթներ չնախաձեռնելու լուռ համաձայնություն  կա (աշխատանքային խումբը ուսումնասիրել է Կառավարության որոշման մեջ ներառված 8 գործերից միայն 5-ը,-հեղ․)։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․   Օրենսդրական նախաձեռնության շուրջ համակարծիք չեն նաեւ Խորհրդարանում Նախքան Փաստահավաք մարմին ձեւավորելը գործող Հանրային խորհրդի լիազորությունները դադարելու են եւ կազմավորվելու է նոր Հանրային խորհուրդ։ «Հանրային խորհրդի մասին» օրենքը, սակայն, սահմանում է, որ Հանրային խորհուրդը պաշտոնավարում է մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո նոր Կառավարության կազմավորումը։ Այս եւ մի շարք այլ դրույթների առնչությամբ փորձագիտական կարծիք է հայտնել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը` խնդիրներ արձանագրելով իրավական որոշակիության տեսանկյունից։ Մասնավորապես, ԱԺ փորձագետները նշել են, որ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Հանրային խորհրդի լիազորությունների դադարման եւ նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ կարգավորումներ սահմանելը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող Հանրային խորհրդի անդամներն ունեն իրենց պաշտոնավարման ժամկետի հետ կապված Օրենքով սահմանված կարգավորումներին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ։ Նախագծի քննարկումն ու ընդունումը Խորհրդարանի լիագումար նիստում եւս միաձայն չի ընթացել․ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են արտահայտվել՝ այն որակելով ընդհուպ մինչեւ հակասահմանադրական․ «Նախագիծը դուրս է Սահմանադրության կարգավորումներից, մասնավորապես, այն լիազորություններից, որոնք վերապահվում են Հանրային խորհրդին։  Այս գործողությունը պետք է իրականացվեր ինքնավար առանձին մարմին ստեղծելու սկզբունքով»,– հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը։  Հատկանշական է, որ նախորդ ռազմավարությամբ ընտրված էր հենց այդ մոդելը․ հանձնաժողովը ստեղծվելու էր ոչ թե Հանրային խորհրդի կազմում, այլ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» նոր ստեղծվելիք օրենքի հիման վրա՝ որպես առանձին մարմին։ Ուրեմն՝ ինչո՞ւ Կառավարությունը փոփոխեց իր այս մոտեցումը։ Ըստ Արդարադատության նախարարության՝ նպատակահարմար չի համարվել ստեղծել ինքնավար մարմին եւ ներդնել այդքան մեծ միջոցներ ընդամենը 2 տարվա գործունեության համար, իսկ 2 տարի հետո պարզապես լուծարել այդ մարմինը։ «Հայաստան» խմբակցությունից էլ մեկ այլ հարց են բարձրաձայնել․ «Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են։ Որ ասում եք՝ 30 տարի, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ ծավալի մասին է, օրինակ՝ 1990 թվականին ինչ-որ դեպք է եղել, 92–ին, 94–ին, 95-ին, 2000, 2007, 2008, այդ ի՞նչ հանձնաժողով եք սարքելու, որ համահայաստանյան հետաքննություն լինի, թե՞ ընտրողաբար է լինելու»,- նշել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Այնուհանդերձ, այս նկատառումները էական դերակատում չեն ունեցել։ Նախագիծը ընդունվել է ձայների՝ 63 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ․ կողմ են քվեարկել միայն կառավարող ուժի պատգամավորները։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ըստ օրենքի՝ Հանձնաժողովը հավաքագրելու է վերոնշյալ դեպքերի վերաբերյալ փաստեր, բացահայտելու է հնարավոր մեղավորներին, նկարագրելու է դեպքերի պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական առիթներն ու պատճառները, ինչպես նաեւ առաջարկելու է համակարգային բարեփոխումներ՝ ուղղված այդ խախտումների կրկնության բացառմանը, խախտված իրավունքների վերականգմանն ու վնասների փոխհատուցմանը։  Հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով։    Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրությունը ընտրված ծավալով իրատեսական չի համարում Քաղաքացիական հասարակությունը եւս նկատառումներ ունի ընտրված մոդելի վերաբերյալ։ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության եւ անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը մեր զրույցում ասում է՝  ե՛ւ ընտրված ժամանակահատվածն է շատ լայն, ե՛ւ ընտրված ուղղությունները, ե՛ւ նախատեսվող աշխատաքների ծավալը։ Այս պայմաններում Մովսեսյանը կատարվելիք ուսումնասիրությունը իրատեսական չի համարում։ Շրջանակների վրա կանգնելով՝ կարելի է տեսնել թվերի բացվածքը ըստ տարիների եւ մահվան պատճառների Նազելի Մովսեսյանն ընդգծում է՝ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդրի լուծման պարտավորությունը գործող իշխանությունները ստացել են դեռ նախկին իշխանություններից, բայց թե այժմ ինչ է արվում այդ ուղղությամբ, մի շարք հարցեր է առաջացնում․ առկա մեխանիզմները, ըստ նրա, արդյունավետ չեն գործում․ «Երբ ստեղծվեց ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ, մենք տեսանք, որ դրա արդյունավետությունը այն չէր, ինչ որ ակնկալվում էր, եւ դա այն դեպքում, երբ բավականին կարճ ժամանակահատվածի համար էր՝ համեմատած ներկայում ստեղծվելիք հանձնաժողովի հետ, այսինքն՝ ավելի քան 30 տարվա վաղեմության գործերի ուսումնասիրությունը, կարծում եմ, շատ դժվար կլինի,- ասում է նա՝ նշելով՝ առավել իրատեսական կլիներ ավելի կարճ ժամկետի ուսումնասիրությունը, որը իսկապես կտար արդյունք եւ գործուն մեխանիզմ կդառնար հետագայի համար։ 2023 թ․ դեկտեմբերին էլ ԵԽ նախարարների կոմիտեն է կոչ արել ՀՀ իշխանություններին՝ արագ ավարտել ոչ մարտական պայմաններում  մահացած զինծառայողների գործերով քննությունը եւ ժամանակ տվել մինչեւ 2025 թվականը ներկայացնելու վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում  մահվան  դեպքերի քննության մասին, քանի որ գործերի քննության տեւականության պատճառով անցնում են վաղեմության ժամկետները: Նազելի Մովսեսյանը առանձնահատուկ շեշտադրում է ոչ մարտական պայմաններում ինքնասպանության ու սպանության դեպքերը, որ իրենք դիտարկում են 2010 թ․-ից․ «Դինամիկան ցույց է տալիս, որ ամեն տարի միջինում 10 եւ ավելի դեպք է գրանցվում։ Այս միտումը խոսում է այն մասին, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունները շարունակվում են մինչեւ այսօր։ Թեեւ բարձր ամբիոններից հնչում են դրանց կանխարգելման, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորության մասին, միաժամանակ դեպքերն արձանագրվում են։ Մենք ուսումնասիրում ենք նաեւ Կառավարության ծրագրի՝ Զինված ուժերի բարեփոխումներին ուղղված կոմպոնենտը, դրա կատարումը եւ 2021 թ.-ից սկսած մինչ օրս 4 հրապարակում ենք արել՝ յուրաքանչյուր անգամ արձանագրելով, որ որեւէ գործուն քայլ չի իրականացվում։ Իրականացվում են որոշակի քայլեր մանր խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք շատ փոքր են, որպեսզի համակարգային մեծ խնդրի լուծմանը հասնենք»,- ասում է Մովսեսյանը։ Վերջինս այն համոզմանն է, որ ցանկացած մեխանիզմ, որը ուղղված է տարիներ շարունակ առկա խնդիրների բացահայտմանը, լուծմանը եւ հետագայում կանխարգելմանը, բնականաբար, խրախուսելի է։ Այս քայլը եւս պետք չէ թերագնահատել, բայց արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսել։   Արդարադատության նախարարությունը ժամկետների ձգձգումը պայմանավորում է երկարատեւ քննարկումներով Մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը Ժամկետների ձգձգումը պայմանավորել է երկարատեւ քննարկումներով, որոնց շրջանակում մշակվել է օրենքի երկու նախագիծ․ առաջին տարբերակի համաձայն՝ Փաստահավաք հանձնաժողովը պետք է ստեղծվեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմում, իսկ երկրորդի համաձայն՝ որպես առանձին մարմին․ «Քննարկումների արդյունքում, պարզ է դարձել, որ առավել նպատակահարմար է փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը ձևավորել Հանրային խորհրդի կազմում: 30 տարի ժամանակահատվածի առնչությամբ մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ընդգրկի 1991 թվականի անկախացումից ի վեր մինչ նշված օրենքի մշակումն ընկած ժամանակահատվածը, իսկ ուսումնասիրության իրականացման ձեւերի, հնարավորության մասին հարցերը համարել է վաղաժամ։ Ըստ էության պատասխան չի տրվել նաեւ այն հարցին, թե ինչպես են ուսումնասիրվելու 1992-2010 թթ գրանցված մահվան դեպքերը, եթե դրանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն առկա չէ։ Բացակայող վիճակագրության մասին ավելի վաղ տեղեկացել էինք Գլխավոր դատախազությունից․ «Փաստահավաք գործառույթների իրականացնող մարմնի լիազորությունները, գործառույթները եւ գործունեության շրջանակը սահմանվել են օրենքով, իսկ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատվելու է Կառավարության կողմից: Այդ կարգի շրջանակներում Փաստահավաք հանձնաժողովը ինքն է որոշելու իր գործելաոճը եւ իրականացվելիք քայլերի հերթականությունը»,- ասված է պատասխանում։ Սրանով Նախարարությունը խնդրի լուծումը, ըստ էության, թողել է Փաստահավաք հանձնաժողովի պատասխանատվությանը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝  ուսումնասիրությունը ներառելու է միայն ՀՀ զինված ուժերի՞ զինծառայողների թե՞ նաեւ Արցախի պաշտպանության բանակում ծառայություն իրականացրած ՀՀ ԶՈՒ զինծառայողների մահվան դեպքերը։ Այս հարցին, սակայն, Նախարարությունը չի պատասխանել։ Հարցին, թե Հանձնաժողովի աշխատանքները գործնականում ինչ դերակատարում են ունենալու, Նախարարությունից հայտնել են, որ փաստահավաք գործունեության ընթացքում եւ արդյունքում ուսումնասիրված դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում և դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ՝ օրենքով նախանշված ուղղություններով․ «Ինչ վերաբերում է զեկույցի հրապարակումից հետո քննչական մարմինների գործունեությանը, ապա հարկ է նշել, վերջիններս սահմանափակված չեն  անհրաժեշտության դեպքում իրականացնելու Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց լիազորությունները, այդ թվում՝  համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ: Միաժամանակ՝ քրեական վարույթի նյութ հանդիսացող տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ»: Այսինքն՝ կատարված ուսումնասիրությունները պարտադիր ազդեցություն չեն ունենալու տարիներով քննվող քրեական վարույթների վրա, եւ քննչական մարմինների գնահատմանն է թողնվելու՝ դրա անհրաժեշտությունը, համապատասխան հիմնքերը կան թե ոչ։ Այսպիսով՝ կառավարող ուժի խոստացած անցումային արդարադատությունը մինչ օրս ամբողջությամբ իրականացված չէ․ Թեեւ այն ներառվում է դատաիրավական բարեփոխումների մեջ, ժամկետները հաճախ չեն պահպանվում, ինչի հետեւանքով գործնական արդյունքներն էլ ուշանում են։ Շահագրգիռ կողմերի դիրքորոշումներից էլ պարզ է դառնում, որ հանրային խորհրդի կազմում փաստահավաք հանձնաժողովի ձևավորումը ոչ իրատեսական է եւ ապահովելու է անցումային արդարադատության ռազմավարական նպատակի ձեւական կողմը միայն։ Դա են վկայում նախկինում կատարված բովանդակային նույնանման աշխատանքները, որոնց դրական, շոշափելի ազդեցությունը քաղաքացիները իրենց իսկ օրինակով չեն տեսնում։   Միլենա Խաչիկյան

Loading...