Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերսկսել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող օդանավակայանների աշխատանքը, որոնք ավելի վաղ փակվել էին երկու երկրի միջև լարվածության սրման պատճառով: Հրամանը վերաբերում է 32 օդային հանգրվանի։ Թերթի աղբյուրը, իր հերթին, հայտնել է, որ մի քանի օդանավակայան արդեն սկսել է չվերթերի ընդունումն ու ուղարկումը: Ավելի վաղ Իսլամաբադն էր հայտնել, որ երկրի օդային տարածքը լրիվ բաց է բոլոր տեսակի թռիչքների համար։ |1lurer.am|
Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլ է արել, որպեսզի թույլ տան տուն զանգահարի։ Այս մասին, ինչպես հայտնում է «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցը, ասել է 2020-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլչեքչյանը։ «Վիգենն անցած շաբաթ է զանգահարել բանտից։ Խոսել ենք ընդհամենը 3 րոպե»,- ասաց Լինդան։ Վերջին անգամ Լինդան Վիգենի հետ հեռախոսով խոսել էր փետրվարի 21-ին՝ Կարմիր պաչի միջնորդությամբ։ 15-օրյա հացադուլից հետո, թե ինչ վիճակում է Վիգենի առողջությունը՝ Լինդան չգիտի։ «Շատ եմ անհանգստանում։ Սպասում եմ Կարմիր խաչի պատասխանին»,- ասաց Լինդան։ Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։ |civilnet.am| |civilnet.am|
Ի՞նչ էին խորհրդային շրջանի արդյունաբերական քաղաքները, ի՞նչ են դարձել հիմա և ունե՞ն արդյոք զարգացման հեռանկար։ Հենց այս հարցերի պատասխաններն են փնտրում Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայի գիտնականներն իրենց նոր հետազոտությամբ։ Նորաստեղծ լաբորատորիան, միավորելով սոցիոլոգների, աշխարհագրագետների ու մարդաբանների, զբաղվում է տարածքների հետազոտություններով։ Առաջարկում ենք տեղափոխվել հետարդյունաբերական Ստեփանավան և գիտնականների ու բնակիչների հետ բացահայտել դրա քաղաքային շերտերը։
Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարը 2019թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ընդլայնման ենթակա մոտ 18 հա հողամասը ուղիղ վաճառքով օտարել է քաղաքացուն, որից 21 օր անց նույն հողատարածքը 14 անգամ թանկ գնով վերավաճառվել է շվեյցարաբնակ, հայ գործարար Վարտան Սիրմակեսին: Համայնքին պատճառվել է խոշոր վնաս: Կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ին որոշել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ՓԲԸ-ն լուծարել: Ըստ այդ որոշման՝ ընկերությունը պետք է լուծարվեր ունեցած գույքը՝ 8.4 քմ ցախանոց, 94.8 քմ կիսաքանդ շինություն և 177.6 քմ պահեստ՝ ընդհանուր 280.8 քմ մակերեսով շինությունները դասական աճուրդով օտարելուց հետո: Աճուրդը կայացել է 2019թ. հուլիսի 1-ին: Կազմված արձանագրության համաձայն՝ աճուրդում հաղթող է ճանաչվել միակ մասնակից՝ 2 մլն 604 հազ. դրամ առաջարկած Հովհաննես Պոնչուկյանը: Հարկ է նշել, որ աճուրդի հայտարարության մեջ վերը նշված շինությունները նկարագրելիս նշվել է նաև 18.397 հա մակերեսով հողամասի մասին: |hetq.am|
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակում այսօր Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննության համար, ըստ փաստաբան Արա Պապիկյանի, հիմք է հանդիսացել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ հարցազրույցներից մեկում արած հայտարարությունը, համաձայն որի՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» լրատվամիջոցը՝ հարցազրույցում Սեֆիլյանը պնդել է՝ իրեն վերագրվող հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանն իրար հետ համագործակցելով փորձում են իրեն սևացնել: |azatutyun.am|
Բաքվի Սաբայլի շրջանային դատարանը մի խումբ անձանց կալանավորելու որոշում է կայացրել, որոնք միջազգային հետախուզման մեջ էին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից քննվող ահաբեկչության գործի շրջանակներում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կասկածյալները ձերբակալվել են օտարերկրյա պետությունների տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում և հանձնվել Ադրբեջան։|azatutyun.am|
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն այսօր Ադրբեջան կմեկնի, հայտնում է TRT Haber-ը։ Նախատեսվում են մի շարք հանդիպումներ։ Նշվում է, որ Գյուլերը կմեկնի Ադրբեջան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստին մասնակցելուց հետո։ Այցի օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ |factor.am|
Հենց սկզբի օրվանից [2020-ի նոյեմբերի 10-ից] ակտիվ քննչական գործողություններ են կատարվել: Առաջին 1-2 ամսում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւ այս պահին արդեն իսկ ունենք մեղադրական դատավճիռներ։ Անցյալ տարի Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով մեկ անձ կալանավորվել է: Հավաստիացնում եմ՝ ներկայում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում: Դրանով բազմաթիվ համակարգված և մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել ԱԱԾ-ի կողմից, այդ թվում՝ անձանց նույնականացնելու, կազմակերպիչներին և դերակատարներին պարզելու ուղղությամբ: Հենց հիմա այդ գործով քննչական ստորաբաժանումը պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ, և շուտով արդյունքներ կունենանք: [ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ ի պատասխան ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցի՝ ինչո՞ւ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձի գործը 4.5 տարի անց դեռ բացահայտված չէ] |armenpress.am|
Թուրքիայի հետ 47 տարվա զինված պայքարից հետո Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ, PKK) հայտարարել է ինքնալուծարման և պայքարի դեմոկրատական մեթոդների անցման մասին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ «ՔԱԿ-ի արտահերթ համագումարը եզրակացրեց, որ ՔԱԿ-ի պայքարը տապալել է մեր ժողովրդին մերժելու և ոչնչացնելու քաղաքականությունը և քրդական հարցը բերել է ժողովրդավարական և քաղաքական մեթոդներով կարգավորման փուլ: Այս առումով ՔԱԿ-ը կատարել է իր պատմական առաքելությունը: Համագումարը որոշեց լուծարել ՔԱԿ-ի կազմակերպչական կառուցվածքը և վերջ դնել պայքարի զինված մեթոդներին։ Մեր համագումարի ընդունած որոշումը ամուր հիմք է տալիս մշտական խաղաղության և ժողովրդավարական լուծման համար»,- համագումարի ամփոփիչ հաղորդագրությունն է ներկայացրել Rudaw հեռուստաալիքը։ |armenpress.am|
53 տարեկանում կյանքից հեռացել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։
Եվրոպական երկրների ԱԳՆ-ները քննարկել են Կիևին աջակցությունը |factor.am|
22:45 - 12 մայիսի, 2025Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»
21:57 - 12 մայիսի, 2025Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ
21:02 - 12 մայիսի, 2025Հնդկաստանը որոշել է վերսկսել Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը |1lurer.am|
20:06 - 12 մայիսի, 2025Թրամփը հնարավոր է համարել իր այցը Ստամբուլ՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին |azatutyun.am|
20:03 - 12 մայիսի, 2025Վիեննաում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը
19:44 - 12 մայիսի, 2025Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ
19:32 - 12 մայիսի, 2025Հացադուլից հետո Վիգենի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա․ Լինդա Էուլչեքչյան |civilnet.am|
18:48 - 12 մայիսի, 2025Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս
18:42 - 12 մայիսի, 2025Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է |hetq.am|
18:38 - 12 մայիսի, 2025Եվրոպական երկրների ԱԳՆ-ները քննարկել են Կիևին աջակցությունը |factor.am|
22:45 - 12 մայիսի, 2025Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»
21:57 - 12 մայիսի, 2025Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ
21:02 - 12 մայիսի, 2025Հնդկաստանը որոշել է վերսկսել Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը |1lurer.am|
20:06 - 12 մայիսի, 2025Թրամփը հնարավոր է համարել իր այցը Ստամբուլ՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին |azatutyun.am|
20:03 - 12 մայիսի, 2025Վիեննաում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը
19:44 - 12 մայիսի, 2025Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ
19:32 - 12 մայիսի, 2025Հացադուլից հետո Վիգենի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա․ Լինդա Էուլչեքչյան |civilnet.am|
18:48 - 12 մայիսի, 2025Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս
18:42 - 12 մայիսի, 2025Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է |hetq.am|
18:38 - 12 մայիսի, 2025