Օգոստոսի 3-ի ահազանգերով պարզվել է, որ ադրբեջանական զինծառայողները հուլիսի 26-ին գողացել են Կապանի Ճակատեն գյուղի բնակիչների 4 կով։ Նշված դեպքից բացի, օգոստոսի 2-ին ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող արոտավայր: Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել): Դեպքերի մասին տեղյակ են պահվել ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել: [ՀՀ ՄԻՊ]

Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ ՀՀ-ն պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: [ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն։ Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում: Ընդհանուր առմամաբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից այսօր տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1629 աճյուն: [ԱՀ ԱԻՊԾ]

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: Բայց այդ մասին կխոսեմ հետո: Ես շատ եմ վրդովված։ [Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյան] |armenpress.am|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է ՀՀ-ին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին:

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ռուսական Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան մեկնաբանել է եզրափակիչ գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։ «Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», – ասել է Ալեքսանյանը։ |lragir.am|

Տոկիոյի Խաղերի 109 կգ քաշային կարգում գրանցած արդյունքը կապում եմ իմ սխալների հետ: Շատ դժվարությամբ եմ քաշս գցում, արագ գցել չի ստացվում: Ոչ մարզիչներն են մեղավոր, ոչ էլ մյուսները: Պարզապես թույլ էի զգում այսօր ինձ: Չստացվեց: Այսօր այդ օրը չէր։ [Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը՝ Տոկիոյում լրագրողների հետ զրույցում] |armenpress.am|

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: «Որոշում կայացնելով վերցնել մանդատը՝ ակնհայտ է, որ հակասություն կա, անհամատեղելի են երկու պաշտոնները: Ստիպված դուրս եմ եկել այդ պաշտոնից, և դադարեցվել են իմ լիազորությունները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը: |armenpress.am|

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Դեսպանին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում: [ՀՀ ՊՆ]

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջուրաևը։ |armsport.am|

Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինարարական տեխնիկա տեղափոխող 2 շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

Այսօր 00:36

Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ

Այսօր 00:11

Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում |armenpress.am|

22:15 - 03 օգոստոսի,2021

Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի․ Նիկոլ Փաշինյան

21:20 - 03 օգոստոսի,2021

ԶՈՒ բարեփոխումների գործընթացն իրականացնել առավելագույն թափով. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

21:07 - 03 օգոստոսի,2021

Պենտագոնի անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է գերատեսչության հարևանությամբ հրաձգություն իրականացնողին. իրավիճակն անվտանգ է |tert.am|

20:42 - 03 օգոստոսի,2021

Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդանավեր ուղարկել, բայց հետ են կանգնել խոստումից․ Չավուշօղլու |azatutyun.am|

20:38 - 03 օգոստոսի,2021

Վրաստանը մտել է կորոնավիրուսի տարածման «գագաթնակետի տասնօրյա փուլ» |tert.am|

20:24 - 03 օգոստոսի,2021

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը Կարմիր Շուկա-Շեխեր հատվածում

20:23 - 03 օգոստոսի,2021

Ուհանում կիրականացվի բնակչության զանգվածային թեստավորում. հայտնաբերվել է COVID-19-ի մի քանի դեպք |hetq.am|

20:18 - 03 օգոստոսի,2021

Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Երեկ Times.am լրատվական կայքը հրապարակել է «Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը Երևանի երկնքում» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ Երևանի երկնքով բավական քիչ բարձրության վրա ինքնաթիռ է անցել, որը Ստամբուլից ուղևորվում էր Բաքու։ Հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստացել են օդային միջանցք։ Սակայն նյութում առկա պնդումները մանիպուլյատիվ են։ Ուսումնասիրելով Ստամբուլից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվող քաղաքացիական չվերթները՝ Flightradar համակարգից տեղեկացանք, որ նման չվերթներ իրոք տեղի ունեցել են և ոչ մեկ կամ երկու անգամ։ Այսպես, համաձայն Flightradar համակագի վերջին մեկ տարվա տվյալների՝ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով ավիաչվերթներ սկսել է իրականացնել միայն վերջին ամիսներին։  Ստամբուլից Բաքու TK332 չվերթային կոդով թռիչքներ իրականացնող Turkish Airline թուրքական ավիաընկերության թռիչքուղին սովորաբար եղել է Վրաստանի օդային տարածքով՝ շրջանցելով Հայաստանի օդային տարածքը, սակայն 2021 թվականի մայիսի 5-ին Վրաստանի օդային տարածքով Բաքու գնալու փոխարեն, թուրքական ավիաընկերության ինքնաթիռը Բաքու մեկնել է Հայաստանի օդային տարածքով։ Նման երթուղով չվերթներ եղել են նաև մայիսի 23-ին, հունիսի 8-ին, 10-ին, 28-ին, հուլիսի 4-ին, 6-ին, 9-ին, 20-ին և 29-ին։ Նույն ուղղությամբ թռիչքներ իրականացվել են նաև TK 334 և TK 338 չվերթային կոդերով։ Այս դեպքում նույնպես պարբերաբար դեպի Բաքու թռիչք իրականացնելիս օգտագործվել է Հայաստանի օդային սահմանը։ Մայիսի 1-ին, 20-ին, 23-ին, 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին, 3-ին երկու անգամ, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին երկու անգամ, 11-ին, 12-ին 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 21-ին, 22-ին երկու անգամ, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, հուլիսի 1-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին, 14-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին երկու անգամ, 25-ին, 27-ին, 28-ին և 29-ին երկու անգամ։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Ստամբուլից Բաքու իրականացվող թռիչքների ժամանակ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով դեպի Բաքու իրականացրել է 58 չվերթ։ Բաքվից Ստամբուլ չվերթներ Հայաստանի օդային տարածքով նույնպես եղել են։ Հայաստանի օդային տարածքով դեպի Ստամբուլ չվերթները եղել են 35-ը։ Առաջին չվերթն իրականացվել է ապրիլի 11-ին, վերջինը՝ հուլիսի 29-ին։ Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածում հնչած այն պնդմանը, որ ինքնաթիռը Երևանի երկնքով անցել է բավական քիչ բարձրությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Հուլիսի 29-ին, Հայաստանի օդային տարածքով անցել են  թուրքական ավիաընկերության 4 ինքնաթիռներ, որոնցից երկուսի թռիչքուղին եղել է Բաքվից Ստամբուլ, մյուս երկուսինը՝ Ստամբուլից Բաքու։ Այս ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով անցնելիս եղել են 10-11 կմ բարձրության վրա։ Մյուս պնդման՝ Ադրբեջանի ու Թուրքիայի օդային միջանցք ունենալու վերաբերյալ կապ հաստատեցինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ Հայաստանը որևէ երկրի նկատմամբ օդային տարածքի սահմանափակում չունի և չի ունեցել՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված ժամանակավոր սահմանափակման․ «Քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան («Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա,- հեղինակ ) ասում է՝ եթե դու ինչ-որ սահմանափակումներ ես հրապարակում, խտրականություն չես կարող անել, այսինքն՝ չես կարող մի ավիաընկերության համար օդային սահմանը փակել, մյուսի համար բացել։ Եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով փակում ես, դա պետք է լինի հավասարազոր բոլորի համար։ Մենք չենք կարող թուրքական ավիաընկերության համար փակել, մեկ այլ ընկերության համար բացել։ Մենք առաջնորդվում ենք Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով և մոտեցումը դա է»,- զրույցի ընթացքում ասաց Սարուխանյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի օդային տարածքով անցնելուն, ապա Սարուխանյանը նշեց, որ թույլատրության խնդիր չկա, պարզապես պետք է օդային տարածքով անցնել ցանկացող ավիաընկերությունը ներկայացնի թռիչքային ծրագիրը, որտեղ նշված կլինի, թե որ ժամին են մուտք գործելու Հայաստանի օդային տարածք, որ ուղղությամբ են շարժվելու և որ ժամին են դուրս գալու։ Հետևաբար առանց հայկական կողմի իմացության թուրքական ավիաընկերությունը չէր կարող հատել Հայաստանի օդային սահմանները։ Մեր զրուցակիցն իր խոսքում նշում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերը, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանի օդային սահմանները փակ չեն եղել Թուրքիայի և Ադրբեջանի օդանավերի համար, այլ հարց է, որ նախկինում թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով չվերթներ չէր իրականացնում։ Նարեկ Մարտիրոսյան

Loading...