Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում: Այս մասին տվյալները ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: |armenpess.am|
Երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչը, անկեղծ ասած, տարօրինակ է ինձ համար։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |tert.am| |tert.am|
Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով ԼՂ-ում էթնիկ զտումների հարցը: Արարատ Միրզոյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ խոսել են նաև Հայաստան- ԵՄ գործընկերության օրակարգային թեմաների և դրա հետագա ընդլայնման մասին։ |1lurer.am|
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով հոկտեմբերի 5-ին ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշված է. «Ինչպես քննարկեցինք այս շաբաթվա սկզբին, Ղարաբաղից Հայաստան տեղահանված ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալը մեր անմիջական ուշադրության կենտրոնում է: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել Եվրամիության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ հրատապ աջակցության առավելագույն արդյունավետությունը: Այն կկազմի 10,45 միլիոն եվրո»։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում կողմերի շփման նախկին գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը։ [ՌԴ ՊՆ] |1lurer.am|
Հաշվառված եւ արդեն նույնականացված անձանց թիվը կազմում է 99 342: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 73 453-ը տեղաբաշխված են մարզերում:[Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան] |news.am|
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացման կանխարգելումը: «Ափսոս, որ այստեղ չի Ադրբեջանը, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը: ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունների կարգավորման համար ռազմական ուժի կիրառումը»,- Գրանադայում հայտարարել է Բորելը: |hetq.am| |hetq.am|
ԵՄ առաջնորդները պետք է մտածեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի մասին, երբ համոզում էին ՀՀ վարչապետին Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել։ Պետք է ինտեգրման ինչ–որ կարգ սահմանեին, նրանց անվտանգության ապահովման և իրավունքների պահպանման հետ կապված որևէ կարգ։ Բայց Պրահայի հռչակագրում նման բան չկա, կա միայն հայտարարություն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։[ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |armeniasputnik.am|
Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել։ Մեր ղարաբաղցի ընկերները ամեն անգամ մեզ ասում էին. «Ոչ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»։ Մենք առաջարկել են փոխզիջում գտնել, որոշումներ կայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ «երաշխավորելով Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ստեղծված Լաչինի միջանցքի անվտանգությունը և երաշխավորելով այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը»։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |tert.am|
Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Գրանադայում կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։ Կողմեը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։
Լարսի անցակետում դեպի ՌԴ ուղությամբ կուտակումներ չկան. 250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է |armenpress.am|
23:05 - 05 հոկտեմբերի, 2023Երբ ԼՂ-ն հայտարարեց իր անկախության մասին, Հայաստանը չճանաչեց այն, ինչն ինձ համար տարօրինակ է․ Պուտին |tert.am|
22:12 - 05 հոկտեմբերի, 2023Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԼՂ-ում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը |1lurer.am|
21:43 - 05 հոկտեմբերի, 2023Տարածաշրջանային կապուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա. Փաշինյանի և ֆոն դեր Լայենի հայտարարությունը
21:31 - 05 հոկտեմբերի, 2023Շառլ Միշելն առաջարկել է Փաշինյանին ու Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում |tert.am|
21:20 - 05 հոկտեմբերի, 2023Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է |armenpress.am|
21:12 - 05 հոկտեմբերի, 2023Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում ռուս խաղաղապահների ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը. ՌԴ ՊՆ |1lurer.am|
20:47 - 05 հոկտեմբերի, 2023Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ
20:31 - 05 հոկտեմբերի, 2023Հաշվառված եւ արդեն նույնականացված անձանց թիվը կազմում է 99 342. բռնի տեղահանվածներից 73 453-ը տեղաբաշխված են մարզերում |news.am|
20:16 - 05 հոկտեմբերի, 2023Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում |hetq.am|
20:07 - 05 հոկտեմբերի, 2023Լարսի անցակետում դեպի ՌԴ ուղությամբ կուտակումներ չկան. 250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է |armenpress.am|
23:05 - 05 հոկտեմբերի, 2023Երբ ԼՂ-ն հայտարարեց իր անկախության մասին, Հայաստանը չճանաչեց այն, ինչն ինձ համար տարօրինակ է․ Պուտին |tert.am|
22:12 - 05 հոկտեմբերի, 2023Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԼՂ-ում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը |1lurer.am|
21:43 - 05 հոկտեմբերի, 2023Տարածաշրջանային կապուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա. Փաշինյանի և ֆոն դեր Լայենի հայտարարությունը
21:31 - 05 հոկտեմբերի, 2023Շառլ Միշելն առաջարկել է Փաշինյանին ու Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում |tert.am|
21:20 - 05 հոկտեմբերի, 2023Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է |armenpress.am|
21:12 - 05 հոկտեմբերի, 2023Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում ռուս խաղաղապահների ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը. ՌԴ ՊՆ |1lurer.am|
20:47 - 05 հոկտեմբերի, 2023Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ
20:31 - 05 հոկտեմբերի, 2023Հաշվառված եւ արդեն նույնականացված անձանց թիվը կազմում է 99 342. բռնի տեղահանվածներից 73 453-ը տեղաբաշխված են մարզերում |news.am|
20:16 - 05 հոկտեմբերի, 2023Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում |hetq.am|
20:07 - 05 հոկտեմբերի, 2023