Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերին նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը: «Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,-գրել է նա: |tert.am|
Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր: [ՀՀ ՊՆ]
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր հանդիպել է Թեհրանում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։ Իրանի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ |azatutyun.am|
Այս ժամի դրությամբ նոր ժամանածներ չունենք, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Աճ ունենք հաշվառվածների թվաքանակում: Այս պահի դրությամբ այն կազմում է 98 216, ինչը շուրջ 98 տոկոսն է։ [Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան] |1lurer.am|
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ։
Ես պետք է վստահեցնեմ, որ դեռ 1993 թվականից սկսած մեր ատոմակայանում իրականացվել և շարունակում են իրականացվել ծրագրեր աշխատանքներ՝ ատոմակայանի անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա, և վերջերս Կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում. առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ, որ ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի 2026 թվականից մինչև 2036 թվական [ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան] |1lurer.am|
Մենք վստահ ենք, որ բոլոր առկա հարցերը, խնդիրները, տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները պետք է հասցեագրել, լուծել քաղաքական ճանապարհով, բանակցութունների ճանապարհով, և մենք շարունակում ենք համոզված լինել, որ խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի: ՀՀ-ը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու իր հանձնառությանը: [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |1lurer.am|
Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ։ Մյուս կողմից՝ ես ուզում եմ հույս հայտնել, որ սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը եւ նրա գործակալություններն այս պարագայում, այո, ցավոք, ուշացած, բայց, այնուամենայնիվ, պիտի ցուցաբերեն։ Որքան գիտեմ պատրաստվում է համապատասխան գործակալության՝ հենց այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, եւ այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն, համենայն դեպս սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են, միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից։[Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի ու արձագանքի մասին]
Այո, մենք նշաձողը փորձեցինք ցածրացնել , մի գաղտնիք էլ ասեմ՝ ընդ որում՝ ԼՂ գործընկերների հետ համաձայնեցրած ձեւով, բայց փոխարենն ի՞նչ տեղի ունեցավ․ մենք ցածրացրինք, ԼՂ-ն բարձրացրեց, ստեղ ա պրոբլեմը, եւ ԼՂ-ն բարձրացրեց, կներեք, ես դա չեմ ասում խոցելու համար, բայց արեց ձեր (ընդդիմության,-խմբ) քաջալերմամբ։ Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը եւ ըմբռնումը պահեին, էդպես չէր լինի, մենք ասեցինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի, այո, միջազգային հանրությունը Սոֆիայում միջազգային մեխանիզմի շրջանակում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին, իսկ ինչի՞ չգնացինք, որովհետեւ ԼՂ-ին արգելեցին գնալ, ո՞վ արգելեց, այ էդ, ասում ա, ոչ մեկը չգիտի։[Նիկոլ Փաշինյան]
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԽ փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ ինչպես ԵՄ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում: [ԱԽ գրասենյակ]
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան |tert.am|
23:08 - 04 հոկտեմբերի, 2023Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է անվտանգային հարցեր
21:50 - 04 հոկտեմբերի, 2023Իրանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի հետ |azatutyun.am|
20:56 - 04 հոկտեմբերի, 2023Վերջին տասը ամիսներին ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ-ի հստակ գնահատականը. Անահիտ Ավանեսյան
20:50 - 04 հոկտեմբերի, 2023Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|
20:38 - 04 հոկտեմբերի, 2023Հաշվառվածների թիվը 98 216 է, ինչը բռնի տեղահանվածների շուրջ 98 տոկոսն է. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|
20:12 - 04 հոկտեմբերի, 2023ԼՂ-ում էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ հասցեական քայլերի. Պարույր Հովհաննիսյան
19:51 - 04 հոկտեմբերի, 2023Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ
19:48 - 04 հոկտեմբերի, 2023ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
19:47 - 04 հոկտեմբերի, 2023Գրանադայում հնարավոր ստորագրելիք փաստաթղթում տեղ էին գտնելու հայտնի երեք սկզբունքները․ Նիկոլ Փաշինյան
19:14 - 04 հոկտեմբերի, 2023Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան |tert.am|

19:14 - 04 հոկտեմբերի, 2023