«Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: [ՀՀ ԱԳՆ]
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով ազգային վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը։ Հարցի քննարկման ընթացքում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է․ «Փաստորեն, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին լրացուցիչ արտոնություններ տալ, այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար։ Հենց այս հիմնավորմամբ ենք մենք որոշում կայացնում Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական իրավունքի վկայականների օգտագործման թույլտվության վերաբերյալ։ Տեսնում ենք, որ Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումները բոլորովին ուղղված չեն այդ ոլորտում հարաբերությունների զարգացմանը»։ |civilnet.am|
Թեհրանում երեկ տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում, «ինչը սովորական է նման հարթակների համար»։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից: |azatutyun.am|
Հուսով ենք, որ Թուրքիայում կայանալիք հանդիպումների հաջորդ փուլից հետո այդ հանդիպումները կշարունակվեն Բաքվում և Երևանում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիաննը։ «Այս հանդիպմանն ընդգծվել է աշխարհաքաղաքականությունը չփոխելու հարցը։ Բաքվում Ալիևի հետ իմ հանդիպմանը նրանք հայտարարեցին, որ չեն ձգտում փոխել սահմանները, իսկ այժմ էլ Իրանի կողմից միջանցք է սահմանվել»,- ընդգծել է նախարարը: |1lurer.am|
Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը․ աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում․ պաշտպանական առաքելության բացում 2024թ․ հունվարին, ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատուի ՀՀ ՊՆ ուղարկում, բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ։ Ուսուցում․ համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ, ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում։ Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում․ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ»։
Մենք հասկանում ենք, թե ինչ փխրուն աշխարհագրական դիրք ունի Հարավային Կովկասը ՌԴ-ի ու Իրանի նկատմամբ, բայց չենք կարծում, որ այս երկրները հուսալի գործընկերներ են, մեղմ ասած։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը։ «Հարգելով դրանում Հայաստան-Ադրբեջան հարցը՝ ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովրդի համար անկախ նրանից, թե որտեղ տեղի կունենան այդ բանակցությունները, կամ ով կհյուրընկալի դրանք»,- ասել է նա։
Կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։ Հայաստանը լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ԱԺ ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Թոմա Գասիյուի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ: Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ՊՆ]
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո։ «Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` քարտեզները, որոնք մնացել են խորհրդային տարիներից, գտնվում են Ռուսաստանի մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ հանդիպեն, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ |armeniasputnik.am|
Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին
23:04 - 24 հոկտեմբերի, 2023Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը
22:48 - 24 հոկտեմբերի, 2023Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|
22:19 - 24 հոկտեմբերի, 2023Բլինկենն Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ ուժերի անվտանգությունը |armeniasputnik.am|
21:58 - 24 հոկտեմբերի, 2023Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր |armenpress.am|
21:10 - 24 հոկտեմբերի, 2023Այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|
20:55 - 24 հոկտեմբերի, 2023Բայրամովն ընդունել է Իգոր Խովաևին |1lurer.am|
20:52 - 24 հոկտեմբերի, 2023ՀՀ ԱԺ նախագահը Կորեայի Հանրապետության առևտրի նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը
20:32 - 24 հոկտեմբերի, 2023Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները. Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անդրեյ Կովաչևի հետ
20:28 - 24 հոկտեմբերի, 2023ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց |1lurer.am|
20:11 - 24 հոկտեմբերի, 2023Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին
23:04 - 24 հոկտեմբերի, 2023Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը
22:48 - 24 հոկտեմբերի, 2023Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|
22:19 - 24 հոկտեմբերի, 2023Բլինկենն Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ ուժերի անվտանգությունը |armeniasputnik.am|
21:58 - 24 հոկտեմբերի, 2023Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր |armenpress.am|
21:10 - 24 հոկտեմբերի, 2023Այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|
20:55 - 24 հոկտեմբերի, 2023Բայրամովն ընդունել է Իգոր Խովաևին |1lurer.am|
20:52 - 24 հոկտեմբերի, 2023ՀՀ ԱԺ նախագահը Կորեայի Հանրապետության առևտրի նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը
20:32 - 24 հոկտեմբերի, 2023Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները. Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անդրեյ Կովաչևի հետ
20:28 - 24 հոկտեմբերի, 2023ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց |1lurer.am|
20:11 - 24 հոկտեմբերի, 2023