Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին շնորհել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, «երբ և եթե Թբիլիսին կատարի դրա համար անհրաժեշտ պայմանների մնացած մասը»։ «Հանձնաժողովն առաջարկում է, որ (Եվրոպական) Խորհուրդը Վրաստանին շնորհի թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ որոշակի բարեփոխումներ և քայլեր են ձեռնարկվել», - ասել է Ֆոն դեր Լայենը։
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Տվյալները ստացվել են ՄԻԵԴ-ի միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ։ [Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ]|azatutyun.am|
Eurasian Times պարբերականը հայտնում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։ Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Ներառված է ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։ Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, ինչպես նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։
«Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո ԼՂ-ից հայերի տեղահանման հումանիտար հետեւանքներից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում և ողջունում ենք նրանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը, որոնք ստիպված հեռացել են իրենց տներից։ G7-ը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղության հաստատման քայլերը՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։ |news.am|
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։ Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները: [ՀՀ ԱԽ]
Հաշվի առնելով, որ լայն տարածում են ստացել Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրել է նա: |civilnet.am|
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։ 5.4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Սարդարյանը: Նա մտահոգիչ է համարել այն, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, չնայած, ըստ նրա, պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է։
Նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած Արդարադատության միջազգային դատարանի զեկույցին նվիրված հանդիպմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային իրավունքի առանցքային դերը խաղաղության սպառնալիքներին դիմակայելու գործում։ Անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված մի շարք միջանկյալ միջոցներին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից ընդգծվել է, որ Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ՝ շարունակելով չկատարել իր պարտավորությունները։ Նշվել է, որ ՄԱԿ և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն իսկ պետք է պարզ լինի Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատության և օրենքի գերակայության պարբերաբար ոտնահարող երկիր
Միջազգային վճռական քայլերն ու ներգրավված կողմերի պարտավորություններն առաջնահերթ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան |1lurer.am|
23:16 - 08 նոյեմբերի, 2023«Հաղթանակ» կամրջի լուսավորության համար Երևանի քաղաքապետարանը կծախսի շուրջ 60 միլիոն դրամ
21:31 - 08 նոյեմբերի, 2023Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին
20:27 - 08 նոյեմբերի, 2023Հայաստանում Շվեդիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ հատված
19:22 - 08 նոյեմբերի, 2023Անահիտ Մանասյանը Կոպենհագենում մասնակցել է GANHRI միջազգային համաժողովին
18:41 - 08 նոյեմբերի, 2023Ներառական կրթության ոլորտում Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի գործիքակազմ. ԿԳՄՍ փոխնախարար
17:56 - 08 նոյեմբերի, 2023ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
17:40 - 08 նոյեմբերի, 2023Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը |factor.am|
17:22 - 08 նոյեմբերի, 2023Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել |armenpress.am|
17:01 - 08 նոյեմբերի, 2023Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
16:39 - 08 նոյեմբերի, 2023Միջազգային վճռական քայլերն ու ներգրավված կողմերի պարտավորություններն առաջնահերթ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան |1lurer.am|
23:16 - 08 նոյեմբերի, 2023«Հաղթանակ» կամրջի լուսավորության համար Երևանի քաղաքապետարանը կծախսի շուրջ 60 միլիոն դրամ
21:31 - 08 նոյեմբերի, 2023Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին
20:27 - 08 նոյեմբերի, 2023Հայաստանում Շվեդիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ հատված
19:22 - 08 նոյեմբերի, 2023Անահիտ Մանասյանը Կոպենհագենում մասնակցել է GANHRI միջազգային համաժողովին
18:41 - 08 նոյեմբերի, 2023Ներառական կրթության ոլորտում Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի գործիքակազմ. ԿԳՄՍ փոխնախարար
17:56 - 08 նոյեմբերի, 2023ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
17:40 - 08 նոյեմբերի, 2023Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը |factor.am|
17:22 - 08 նոյեմբերի, 2023Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել |armenpress.am|
17:01 - 08 նոյեմբերի, 2023Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
16:39 - 08 նոյեմբերի, 2023