Որպես ՀՀ վարչապետ, իմիջիայլոց՝ դա նախկինում էլ եմ ասել, իմ խնդիրը ՀՀ ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ էդ խնդրի վրա: Ինչ վերաբերում է այն ընկալմանը կամ դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին, ասեցիք ոնց որ՝ անտարբեր մնացինք, կան նաև դիտարկումներ, որ մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես էդ թեմային ոնց որ թե անդրադառնալու առիթ չեմ ունեցել, բայց քանի որ ժամանակն էլ կարճ է, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ ե-րախ-տա-մո-ռութ-յուն: [Նիկոլ Փաշինյան] |azatutyun.am|
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնել է Բաքու: Ջեյմս Օ՛Բրայենը հանդիպումից հետո գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, հայտնել՝ Ալիևի հետ կառուցողական զրույց է ունեցել, քննարկել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ապագան։ Օ՛Բրայենի խոսքով՝ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական նոր հնարավորություններ կստեղծի։ Նա նաև աջակցություն է հայտնել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ քննարկումներին։Իլհամ Ալիևն էլ հայտարարել է՝ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և Վաշինգտոնը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատման գործընթացին: |1lurer.am|
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: [ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն]
Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար գործընթաց է: Դա ակնհայտ է, և կարծես թե ընկալում կա փոխադարձ, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Կարևոր է, որ կողմերը փոխադարձաբար ընդունեն դելիմիտացիայի գործընթացի իրականացման սկզբունքներն ու կանոնները։ [ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան] |1lurer.am|
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը: [ԱԽ գրասենյակ]
Այս անգամ ևս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով։ Հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չէր: Ըստ ամենայնի՝ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է ՌԴ ԱԳՆ ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել։ |armenpress.am| [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |armenpress.am|
Ադրբեջաի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել․ «Ադրբեջանն է եղել խաղաղության գործընթացի նախաձեռնողը: Առաջին փուլում հայկական կողմը ջանքեր է գործադրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը պայմանագրի նախագծում ներառելու համար, ինչը Բաքուն մերժել է: Մենք ասացինք, որ եթե տեքստում ներառված է Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցն, ապա նույն կերպ այնտեղ պետք է ներառվի նաև Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը։ Նրանք էլ պետք է վերադառնան Հայաստան, ապրեն այնտեղ, նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է լիովին ապահովվի։Ցավոք, հայկական կողմը մերժեց դա։Կա՛մ խաղաղության պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ մենք ընդհանրապես չենք խոսի այդ մասին»,- ասել է նա։
Բաքուն մեզ միշտ հաստատել է բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը։ Ցավոք, նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին։ Հնարավոր է՝ նրանք գտնում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից ու Փարիզից նոր խորհրդատուները կարող են ավելի հետաքրքիր, ավելի լավ ու էֆեկտիվ առաջարկներ անել։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա]|azatutyun.am|
ՀԱՊԿ ԽՎ նիստից հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։ Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից... հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք... շատ դեպքերում միանում են։ [ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկին]
Այս ուսումնական տարվանից պետական կրթաթոշակ են ստանում միայն այն ուսանողները, որոնք սովորում են պետության սահմանած առաջնային եւ կարեւորություն ներկայացնող կրթական ծրագրերում։ Դրանք Մանկավարժական համալսարանի մասնագիտական մանկավարժության 11 կրթական ծրագրեր են՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկակական ուղղություններով։ Օրենսդրական այս փոփոխությունը ԿԳՄՍՆ-ն հիմնավորել է այդ մասնագիտությունների գրավչության բարձրացման եւ աշխատաշուկան նոր կադրերով համալրելու անհրաժեշտությամբ։ Կրթության փորձագետը, սակայն, լուծումը ոչ ամբողջական է համարում։ ԵՊՀ գիտխորհուրդն օրերս նախագիծ է ուղարկել Կառավարություն՝ առաջարկելով վերանայել այս փոփոխությունը։
Արման Սարգսյանն ու Ռեյչլ Շիլլերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր
22:18 - 06 դեկտեմբերի, 2023«Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է». Փաշինյանի արձագանքը Արցախի ապագայի մասին հարցին |azatutyun.am|
21:59 - 06 դեկտեմբերի, 2023Ջեյմս Օ՛Բրայենը հայտնել է Ալիևի հետ կառուցողական զրույցի մասին |1lurer.am|
21:03 - 06 դեկտեմբերի, 2023Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
20:41 - 06 դեկտեմբերի, 2023Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
20:32 - 06 դեկտեմբերի, 2023Չի լինելու մի հանդիպում, որից հետ գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է. ՀՀ փոխվարչապետ |1lurer.am|
20:08 - 06 դեկտեմբերի, 2023ԱԽ քարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը
19:58 - 06 դեկտեմբերի, 2023Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով |armenpress.am|
19:22 - 06 դեկտեմբերի, 2023Սա գործընթացի սկիզբ է. Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին |1lurer.am|
19:07 - 06 դեկտեմբերի, 2023ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
19:03 - 06 դեկտեմբերի, 2023Արման Սարգսյանն ու Ռեյչլ Շիլլերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր
22:18 - 06 դեկտեմբերի, 2023«Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է». Փաշինյանի արձագանքը Արցախի ապագայի մասին հարցին |azatutyun.am|
21:59 - 06 դեկտեմբերի, 2023Ջեյմս Օ՛Բրայենը հայտնել է Ալիևի հետ կառուցողական զրույցի մասին |1lurer.am|
21:03 - 06 դեկտեմբերի, 2023Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
20:41 - 06 դեկտեմբերի, 2023Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
20:32 - 06 դեկտեմբերի, 2023Չի լինելու մի հանդիպում, որից հետ գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է. ՀՀ փոխվարչապետ |1lurer.am|
20:08 - 06 դեկտեմբերի, 2023ԱԽ քարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը
19:58 - 06 դեկտեմբերի, 2023Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով |armenpress.am|
19:22 - 06 դեկտեմբերի, 2023Սա գործընթացի սկիզբ է. Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին |1lurer.am|
19:07 - 06 դեկտեմբերի, 2023ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
19:03 - 06 դեկտեմբերի, 2023