Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:  [ՀՀ ՊՆ]

 Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել լրտեսության կասկածանքով: Այս մասին AFP-ին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։ «Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, որը կասկածվում է լրտեսական գործունեության մեջ, կալանավորվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին»,- ասել է Լեյլա Աբդուլաևան։ Դիվանագետի խոսքով՝ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Ադրբեջանի դեսպանը նշել է, որ այս անձի կալանավորման մասին անմիջապես տեղեկացրել են Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը։|news.am|

 Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորը դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (լիազորությունները կասեցված), Մ. Մ.-ի միջոցով, վերջինիս ազգական Ս. Մ.-ից խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ժաննա Անդրեասյանն ընդունել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին։  ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ առաջարկելով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, եթե նրանք նման ցանկություն ունենան: Մասնավորապես, ուսուցիչներին առաջարկվել է իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍՆ՝ նշելով, թե ինչ կրթություն ունեն և որ ուղղություններով են ցանկանում շարունակել բարձրագույն կրթությունը: Տվյալների հավաքագրումից և ամբողջացումից հետո կպատրաստվի Կառավարության որոշման նախագիծ՝ տվյալ մասնագետների ուսման վարձի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով: [ԿԳՄՍՆ]

Տելեգրամում գործում է /социальная выплата на ребенка/ անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։ Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։ Լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարաներին։ Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում: [Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն]

 Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

Բաքվի ծննդատանը հրդեհ է բռնկվել. 4 նորածին երեխա է մահացել։ Այդ մասին գրում են  ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի Գլխավոր դատախազության, ԱԻՆ-ի համատեղ հայտարարությունը։ Շենքում գտնվող 3 մարդ ծխից թունավորվել է։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ |panorama.am|

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Դիտարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության իրավունքների և կարիքների հասցեագրման աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցեր: Ընդգծվել է, որ տարբեր ուղղություններով հարաբերությունները բարձրացվել են կամ միտված են որակապես նոր, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, և այդ առումով տարին հագեցած է եղել իրենց ձևաչափով միջոցառումներով և ակտիվությամբ: Արձանագրվել է, որ տարվա ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից: [ՀՀ ԱԳՆ]

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում, որտեղ քննարկվում էր նրա խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը, նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը։  |armeniasputnik.am|

Հունվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ [ՀՀ ԱԳՆ]

Հունվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ [ՀՀ ԱԳՆ]

Երևանում ապօրինի կառուցված շինություններն ապամոնտաժվում են

Երևանում ապօրինի կառուցված շինություններն ապամոնտաժվում են

22:51 - 09 հունվարի, 2024
Երկու զինծառայողի կորուստ մեկ օրում․ ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ

Երկու զինծառայողի կորուստ մեկ օրում․ ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ

22:48 - 09 հունվարի, 2024
Հունաստանի ԱԳ նախարարը ժամանեց Երևան
 |armenpress.am|

Հունաստանի ԱԳ նախարարը ժամանեց Երևան |armenpress.am|

22:37 - 09 հունվարի, 2024
ԿԽՄԿ-ն Սյունիքում 2024-ին աջակցության ծրագրեր կիրականացնի տեղահանված արցախցիների համար

ԿԽՄԿ-ն Սյունիքում 2024-ին աջակցության ծրագրեր կիրականացնի տեղահանված արցախցիների համար

21:46 - 09 հունվարի, 2024
Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
 |tert.am|

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը |tert.am|

21:44 - 09 հունվարի, 2024
ՊՆ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով

ՊՆ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով

21:29 - 09 հունվարի, 2024
ԱԽ քարտուղարն ու Րորի Դոմմին անդրադարձել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու գործընթացին

ԱԽ քարտուղարն ու Րորի Դոմմին անդրադարձել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու գործընթացին

20:51 - 09 հունվարի, 2024
Բլինքենը հանդիպել է Իսրայելի վարչապետին
 |azatutyun.am|

Բլինքենը հանդիպել է Իսրայելի վարչապետին |azatutyun.am|

19:57 - 09 հունվարի, 2024
Հունվարի 8-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է

Հունվարի 8-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է

18:33 - 09 հունվարի, 2024
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում ԿԸՀ-ն գրանցել է 7 թեկնածուի
 |1lurer.am|

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում ԿԸՀ-ն գրանցել է 7 թեկնածուի |1lurer.am|

18:31 - 09 հունվարի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին ուժային կառույցների՝ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպւցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ստացել են 343 մլն դրամի 105 նվիրատվություն։  «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 105 նվիրատուներից 55-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 343 մլն դրամից շուրջ 326 միլիոնը պաշտոնյաները ստացել են գումարի տեսքով, իսկ 17 միլիոնը՝  բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ուժային կառույցների աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 95 մլն դրամ։  Շուրջ 143 միլիոն դրամի նվիրատվություններ կատարած անձանց չենք կարողացել նույնականացնել։   Հայտարարագրերը նվիրատվությունների ծագման աղբյուրը չեն բացահայտում 2023 թվականին 105 նվիրատուներից միայն 9-ն են եղել հայտարարատու։ Մյուս 96 նվիրատուների դեպքում նվիրատվության գումարի ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար նաև հետագծելի չէ։ Նվիրատվությունների գումարների ծագման աղբյուրները հաճախ չեն ուսումնասիրվում անգամ այն դեպքում, երբ նվիրատուներից որոշները հայտարարատու են, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ բոլոր պաշտոնյաների հայտարարագրերն է ուսումնասիրում։  Պաշտոնատար անձանց և նրանց հայտարարատու նվիրատուների հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում որոշ հետաքրքիր դրվագներ ենք նկատել։  Երևան քաղաքի դատախազության արդեն նախկին ավագ դատախազ Կարեն Զոհրաբյանը (պաշտոնեական պարտականությունները դադարեցվել են 2024թ․-ին) 53 500 ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել կնոջից՝ Նաիրա Ղազարյանից։ Հետաքրքիր է, որ Կարեն Զոհրաբյանի՝ 2023 թվականի եկամուտը կազմել է մոտ 54 մլն դրամ, որից ընդամենը 12.6 մլն դրամն է աշխատավարձ, մնացած 41 մլն դրամից շուրջ 20 մլն դրամը կնոջ նվիրատվությունն է, ևս 21 մլն դրամ էլ արդեն նախկին դատախազը ստացել է վարկերից։  Ուսումնասիրեցինք նաև նրա կնոջ՝ Նաիրա Ղազարյանի հայտարարագիրը։ Վերջինիս այդ տարվա եկամուտը կազմել է 43 մլն դրամ, որից ընդամենը շուրջ 2 մլն դրամն է աշխատավարձից, իսկ մյուս մասը՝ կրկին ստացած վարկերից։  Շիրակի մարզի դատախազության դատախազ Արման Նիկողոսյանը 12 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Գագիկ Նիկողոսյանից, և 5 մլն դրամ՝ մորից՝ Կարինե Նիկողոսյանից։ 2023 թվականին Արման Նիկողոսյանի եկամուտները կազմել են շուրջ 47 մլն դրամ, որից միայն 9 մլն դրամն է աշխատավարձից: Դատախազը աշխատավարձից և նվիրատվություններից բացի ևս 21 մլն դրամի փոխառություններ և վարկեր է ստացել։   Որո՞նք են ամենամեծ նվիրատվություններ ստացած պաշտոնյաները, ի՞նչ աղբյուրներից են պաշտոնյաները նվիրատվություններ հայտարարագրել Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունը ստացել է Ոստիկանության տնտեսական վարչության պետի արդեն նախկին տեղակալ Վարդան Ավագյանը՝ 16 մլն դրամ՝ Կարինե Սարգսյանից, 10 մլն դրամ և 2 մլն ռուսական ռուբլի՝ Կարեն Ավագյանից։ Միևնույն ժամանակ, այդ տարի նրա աշխատավարձը կազմել է ընդամենը 4.7 մլն դրամ։ Վարդան Ավագյանը նույն մարդկանցից նվիրատվություններ է ստացել նաև նախորդ տարիներին. 2021թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 10 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1 մլն ռուսական ռուբլի, իսկ 2022թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 12 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1.2 մլն ռուսական ռուբլի: 2023թ․-ին 22 մլն դրամ նվիրատվություն է ստացել Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ Գնել Սիմոնյանը Հասմիկ Սիմոնյանից։ Գնել Սիմոնյանի 2023 թվականի եկամուտը կազմել է 27 մլն դրամ, որից 22 մլն դրամը նվիրատվություն է, իսկ միայն 5 մլն դրամը՝ վարձատրություն աշխատանքի դիմաց։ Գնել Սիմոնյանին հարցրել էինք՝ ինչ առիթով է ստացել այդքան մեծ նվիրատվություն։ Ի պատասխան վերջինս նշել է. «Օրենսդիրը (հանրությունը) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների հաշվետվողականության և նրանց եկամուտների առաջացման նկատմամբ հսկողության, այդ թվում՝ հանրային վստահության ապահովման նպատակով սահմանել է բավարար օրենսդրական մեխանիզմներ, ուստի ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում եմ, որ իմ կողմից օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնին ներկայացված հայտարարագիրը բովանդակում է բավականաչափ տեղեկատվություն և բավարարում է հանրության կողմից սահմանված չափորոշիչներին ու բխում է դրանից»։ Այսպիսով, ըստ Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի՝ սեփական աշխատավարձից 5 անգամ մեծ նվիրատվություն ստացող պաշտոնյայի եկամուտների նկատմամբ հսկողության, ինչպես նաև այդ պաշտոնյայի հանդեպ հանրային վստահության ապահովման համար բավարար է միայն այն, որ այդ նվիրատվությունը հայտարարագրված լինի։ Սա այն դեպքում, որ նվիրատվություն կատարողի՝ հայտարարատու չլինելու հանգամանքով պայմանավորված՝ հանրությունը հնարավորություն չունի տեսնել նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը։ Ավելին՝ 6000-ից ավելի պաշտոնյաների հայտարարագրերից 100-200-ն է պարտադիր ուսումնասիրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։  Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը 20 մլն դրամ է ստացել հորից՝ Լևոն Նազարյանից։ Ստեփան Նազարյանը 2023 թվականին 29 հազար ԱՄՆ դոլար (ավելի քան 11 մլն դրամ) արժողությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել, 20 մլն դրամ էլ փոխառություն է տվել «Ֆիլիշին» ՍՊԸ-ին։ Մեր զրույցում Ստեփան Նազարյանը նշեց, որ հայրը վաճառել է իր բնակարանը, և որդու անունով «Ֆիլիշին» ՍՊԸ կառուցապատողից ձեռք են բերել բնակարան, այդ պատճառով էլ հայրը թե՛ 2022 թվականին, թե՛ 2023 թվականին այդ վաճառված բնակարանի գումարը մաս-մաս նվիրատվություն է արել որդուն՝ նոր բնակարան ձեռք բերելու նպատակով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանը անհայտ աղբյուրից ստացել է 18 մլն դրամ նվիրատվություն։ Հայտարարագրի համապատասխան բաժնում վերջինս չի լրացրել, թե ումից է ստացել այդ գումարը։ Մեր զրույցում նա նշեց, որ նվիրատվությունը ստացել է կնոջ հորից և եղբորից, որոնք բնակվում և բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում։ «Ես ունեցել եմ հիպոթեքով տուն և նոր տուն եմ վերցրել եկամտահարկով։ Քանի որ նախկինում վերցրած հիպոթեքով տանը մնացորդ կար մուծելու, և նաև կանխավճարներ կար մուծելու, կնոջս հայրը և եղբայրը ինձ նվիրատվություն են արել։ Իրենք Ուկրաինայում, եթե չեմ սխալվում, խմորեղենի մեծ բիզնեսներ ունեն, իմացան, որ ես ուզում եմ եկամտահարկով տուն վերցնել, տեղյակ էին, որ ես գումար չունեմ, իրենց կողմից նվիրատվություն կատարեցին, որ այդ վարկը մուծենք ու կանխավճարները տանք»,- նշեց Խորեն Բարխոյանը։ Նա նաև հավելեց, որ այս նվիրատվությունն իր գործունեության վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ նվիրատուները կնոջ հարազատներն են, որոնք անգամ Հայաստանում չեն բնակվում։ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը 4 մլն դրամ նվիրատվություն է ստացել, սակայն հայտարարագրում չի նշել, թե ինչ աղբյուրից։  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը 2023 թվականին հայտարարագրել է 4 200 ԱՄՆ դոլար և 1.5 մլն դրամ ստացած նվիրատվություններ։ Երկու դեպքում էլ նվիրատուների հատվածում լրացրել է «փոխանցում ԱՄՆ»-ից։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանը նշեց, որ այս գումարները հայրն է փոխանցել ԱՄՆ-ից։ Գումարային նվիրատվություններից բացի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետը Արմեն Գասպարյանից որպես նվիրատվություն ստացել է HONDA մակնիշի ավտոմեքենա։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանն ասաց, որ Արմեն Գասպարյանն իր ընկերն է։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև ուժային կառույցների աշխատակիցների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ Ուժային կառույցների 28 աշխատակիցներ նվիրատվություններ են ստացել առնվազն երկու տարի անընդմեջ։ Նրանցից 3-ը նվիրատվություններ են ստացել երեք տարի անընդմեջ։ Բոլոր երեք պաշտոնյաներն էլ աշխատում են Գլխավոր դատախազությունում։   Ի՞նչ ռիսկեր է պարունակում պաշտոնյաների՝ խոշոր նվիրատվությունների ստացումը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում, այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»։  Արմեն Խուդավերդյանը շեշտում է, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցները, որ իրենց մոտ հայտնվել են, երրորդ կողմի աղբյուրի՞ց են հայտնվել, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառմումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Արմեն Խուդավերդյանը։   Ո՞վ պետք է զբաղվի նվիրատվություններով պայմանավորված ռիսկերի կառավարմամբ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  Առաջին հայացքից թվում է, թե նվիրատվությունների հետ կապված բոլոր ռիսկերի կանխարգելումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտում է, սակայն Հանձնաժողովը տարեկան կարող է ստուգել սահմանափակ թվով հայտարարագրեր։ Որպես ընտրանք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին տարիներին սահմանում է պաշտոնների ցանկ՝ որպես ռիսկային չափորոշիչ ընդունելով հիմնականում պաշտոնների բարձրաստիճանությունը, սակայն այդ ցանկը չի ներառում ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և դատական իշխանության ներկայացուցիչների մեծ մասին։ Վերջին երկու խմբերի ստացած նվիրատվություններին անդրադարձել էինք ավելի վաղ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել է, որ Հանձնաժողովը ևս ռիսկային է համարում խոշոր չափով նվիրատվությունները և հավանաբար առաջիկայում «Ինֆոքոմի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն կիրականացնի՝ դուրս բերելով ռիսկային նվիրատվությունները և իրականացնելով համապատասխան վերլուծություն։ Չնայած դրան, եթե նվիրատվությունների ստացումը չսահմանվի որպես ռիսկային չափորոշիչ, չներառվի համապատասխան որոշումներում, ապա խոշոր և ոչ հետագծելի աղբյուրներով նվիրատվություն ստացող պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը կիրականացվի դրվագային՝ միայն լրատվամիջոցների հրապարակման առկայության կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա։ Սա այն դեպքում, որ նման նվիրատվություններ ամենաշատը ստանում են այնպիսի առանցքային ոլորտների պաշտոնյաները, ինչպիսիք են ուժային կառույցները, դատական համակարգը, Պետական եկամուտների կոմիտեն։  Այսպիսով, 2023 թվականին ուժային կառույցների ներկայացուցիչների 105 նվիրատուներից 96-ը հայտարարատու չեն եղել, և նրանց նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը հանրության համար տեսանելի չէ։ Ավելին՝ անգամ հայտարարատու նվիրատուների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միշտ չէ, որ ուսումնասիրում է այդ հայտարարագրերը։ Սա այն դեպքում, երբ պաշտոնյաների մի մասի դեպքում նվիրատվությունների ստացումը պարբերական բնույթ է կրում, իսկ բոլոր նվիրատվությունների միջին գումարը մոտ է Հայաստանում 1 տարվա միջին աշխատավարձին։   Լյուսի Մանվելյան

Loading...