Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը դարձել է Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող: [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]
Տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է․ «Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն։ Այժմ ստեղծված են հիմնարար պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխավորներ ունենա. մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ: Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն ստորագրված է երկկողմ ձևաչափով, պետք է ստորագրվի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այս օգնությունը պետք չէ պարտադրել»։ |tert.am|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա իրենք մտադիր չեն Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։ «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։ Եթե իմ նշած երթուղին (Զանգեզուրի միջանցքը - խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը։ |tert.am|
Ադրբեջանական մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Եռակողմ հայտարարության ընդունումն այն տեսքով [որով ստորագրվեց], մեր մեծագույն քաղաքական հաջողությունն էր։ Եթե Շուշին օկուպացիայից չազատագրվեր, մենք, իհարկե, չէինք կարողանա այդ պայմանները ներառել հայտարարության տեքստում։ Այսինքն՝ մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, հնարավորություն ստեղծեցին, որ մենք ներառենք պայմաններ, որոնք չէին վերաբերում [Ղարաբաղի] խնդրին, մասնավորաբար «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր»,- ասել է Ալիևը։ |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։ [ՊՎԾ]
2023 թ․ Արցախի կորստի հետեւանքով խնդիրների առաջ են հայտնվել ոչ միայն այս տարի բռնի տեղահանված անձինք, այլեւ 44-օրյա պատերազմի ժամանակ այն տեղահանվածները, որոնք 2020 թ․ հաստատվել են Հայաստանում, բայց նրանց եկամուտները շարունակել են գոյանալ Արցախի բյուջեից։ Նրանցից մեկը 38-ամյա Հարություն Թադեւոսյանն է՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի վերջին ղեկավարը։ Նրա 10-հոգանոց ընտանիքը 2020թ․-ից մինչ օրս ապրում է Երեւանի շինարարական քոլեջի հանրակացարանում։ Այժմ նա սոցիալական խնդիրների առաջ է, քանի որ զրկվել է Արցախից ստացվող իր աշխատավարձից, բազմազավակության նպաստից եւ պատերազմի հետեւանքով կրած նյութական վնասների պարբերական փոխհատուցումից։ ՀՀ կառավարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս խմբի մարդկանց համար այս պահին միջոցառում նախատեսված չէ, չի քննարկվում նաեւ 2020 թ․ պատերազմի հետեւանքով կրած նյութական վնասների փոխհատուցումները շարունակելու հարցը։
Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները (անմաքս առևտրի խանութները)։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այդ չափանիշները պետք է մշակի պետությունը, և այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն դրանց, կներառվեն դյութի ֆրի առևտրի սուբյեկտների ռեգիստրում։ Նման ռեգիստրներ, ԵԱՏՄ կանոնների համաձայն, պետք է ստեղծեն միության բոլոր երկրները։ |armeniasputnik.am|
ՀՀ վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից:
Եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թվականից չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։ Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ ստանալով դրական եզրակացություն: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ այդ համակարգի բացասական կողմը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցությունն է այն իմաստով, որ համակարգից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցողները: «Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն: Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,-ասաց Պողոսյանը:
Հասկանալիորեն, եթե երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել, առնվազն խաղաղության պայմանագրում պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթացը։ Այս մասին ասաց Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել խաղաղության պայմանագրից, քանի որ այն բավական երկար գործընթաց է։ Նա նշեց՝ դրանք այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեսնել և չի կարող թույլ տալ որևէ անորոշություն. «Նաև այն պատճառով, որ անորոշությունը մեծ հիմք է և պարարտ հող հետագա ագրեսիաների և էսկալացիաների համար»։
Վազգեն Թևանյանը՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող
22:31 - 10 հունվարի, 2024Խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն. Ալիև |tert.am|
21:58 - 10 հունվարի, 2024Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարարի հետ |shantnews.am|
21:37 - 10 հունվարի, 2024Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև |tert.am|
21:20 - 10 հունվարի, 2024«Շուշիի գրավումը մեզ հնարավորություն տվեց եռակողմ հայտարարության մեջ ներառել «Զանգեզուրի միջանցքի» մասին դրույթը». Ալիև |azatutyun.am|
21:13 - 10 հունվարի, 2024Վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսելՀՀ քաղաքաշինության կոմիտեում
20:44 - 10 հունվարի, 2024Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
20:31 - 10 հունվարի, 20242020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն
20:22 - 10 հունվարի, 2024Հարկային վարչարարության արդյունավետությունը կբարձրանա. օրենսդրական նախաձեռնություն է մշակվել
20:19 - 10 հունվարի, 2024Սոցցանցերում խաբեությամբ գումար հափշտակելու նոր եղանակ է տարածվում․ ՔԿ-ն հորդորում է զգուշանալ
20:05 - 10 հունվարի, 2024Վազգեն Թևանյանը՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող

20:05 - 10 հունվարի, 2024