Գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։ Եթե չեք հետեւել այսօրվա լրահոսին, տեղեկացնեմ, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել՝ «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա»։ Հիմա նրանք հայհոյում են մեկը մյուսին։ Ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ ընտրություններից հետո մեր դիրքորոշումը միանգամայն իրատեսական էր և արդարացված»։ [Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբ․ անդամ Հայկ Մարության]
Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանում, Թաիլանդում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»». Ղուկասյանը՝ կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելու մասին։ «Ներկայիս իշխանությունը ի՞նչ անի պառլամենտական ընտրություններին ընդառաջ, ո՞նց գմփցնի Վարդան Ղուկասյանին, Արտակ Գալստյանին ասում են՝ կուսակցությունը պայթացրու ոնց կարաս։ Ամսի 19-ին կերևա, կորոշեն՝ մնու՞մ են Արտակ Գալստյանի հետ, ով Նուբարաշեն ՔԿՀ-ում նստած հեռախոսը ձեռը խառնում ու բզբզում ա։ Կամ Վարդան Ղուկասյան, կամ Արտակ Գալստյան խնդիրն առաջացրել ա ո՞վ՝ Նիկոլ Փաշինյանը, «Դոդի Գագո» (Գագիկ Ծառուկյան՝ խմբ․), որոնք ուզում են ամեն ինչ անեն, որ «Հանրային ձայնը» պայթացնեն»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է Վարդան Ղուկասյանը։ |hetq.am|
ՀՀ ԱԳՆ-ն այս պահին չի մեկնաբանում՝ արդյո՞ք ուժի մեջ է 2020թ․ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունը։ Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու՝ արդյո՞ք հայտարարությունն ուժի մեջ է ու Հայաստանը պատրաստվո՞ւմ է չեղարկել այդ հայտարարությունը։ «Անհրաժեշտության պարագայում Հայաստանի Հանրապետությունը հանրայնորեն դիրքորոշում կներկայացնի բարձրացված հարցերի վերաբերյալ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։ |aysor.am|
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ից հեռացնել բոլոր ապօրինի միգրանտներին։ «Դուք տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում Նյու Յորքում, որտեղ քշել են սովորական ուսանողներին [դպրոցից] և նրանց փոխարեն միգրանտների բերել։ Մեզ սպասվում է ամենամեծ տեղահանումը մեր երկրի պատմության մեջ։ Մենք բոլորին կվերադարձնենք այնտեղ, որտեղից եկել են»,- հայտարարել է նա։ |news.am|
Արմավիրի մարզպետ կնշանակվի Դավիթ Խուդաթյանը։ Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Խուդաթյանը Արմավիրի համայնքապետն է և ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։
Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը դարձել է Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող: [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]
Տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է․ «Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն։ Այժմ ստեղծված են հիմնարար պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխավորներ ունենա. մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ: Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն ստորագրված է երկկողմ ձևաչափով, պետք է ստորագրվի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այս օգնությունը պետք չէ պարտադրել»։ |tert.am|
Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում․ պարզվել է՝ նա ՌԴ քաղաքացի է, ինչը թույլատրված չէ կուսակցության կանոնադրությամբ։ «Ս․թ․ հունվարի 19 ին «Մարիոթ» հյուրանոցում կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարը ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ։ Դիմում ենք ՀՀ իրավապահներին կասեցնել կուսակցության անունից ապօրինի հրավիրված համագումար կոչվող ապօրինի հավաքը։ Սույնով հայտարարում ենք նաև, որ Վարդան Ղուկասյան անունով անձը այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի ո՛չ «Հանրային Ձայն» կուսակցության, ո՛չ կուսակցության՝ Երևան քաղաքի ավագանիում գործող ֆրակցիայի հետ, և ոչ կուսակցության և ոչ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն վերջինիս հրահանգները կամ ցուցումները կատարելու, Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին նրան տեղեկատվություն փոխանցելու»,- նշված է կուսակցության կառավարման խորհրդի հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա իրենք մտադիր չեն Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։ «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։ Եթե իմ նշած երթուղին (Զանգեզուրի միջանցքը - խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը։ |tert.am|
Գործող իշխանությունն ու «Հանրային ձայնը» մոլորեցրել են ընտրողներին ու չեզոքացրել ընդդիմության հաղթանակի հնարավորությունը. Մարության
23:05 - 11 հունվարի, 2024Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին
22:56 - 11 հունվարի, 2024Հայաստանն ու Ղազախստանը որոշել են ընդլայնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում
21:54 - 11 հունվարի, 2024Շարունակվում են համայնքային հողատարածքների բացազատումները
21:31 - 11 հունվարի, 2024Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
21:10 - 11 հունվարի, 2024Վահան Քերոբյանը հնդկական կողմի հետ առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել
20:49 - 11 հունվարի, 2024ՊԵԿ նախագահի կոչը բնակարանները վարձակալությամբ տվողներին |1lurer.am|
19:51 - 11 հունվարի, 2024Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19:44 - 11 հունվարի, 2024Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
19:01 - 11 հունվարի, 2024ՊԵԿ-ում կներդրվի վարձատրության նոր համակարգ՝ հիմնված կատարողականի գնահատականի վրա. նախագիծ |1lurer.am|
18:49 - 11 հունվարի, 2024Գործող իշխանությունն ու «Հանրային ձայնը» մոլորեցրել են ընտրողներին ու չեզոքացրել ընդդիմության հաղթանակի հնարավորությունը. Մարության
23:05 - 11 հունվարի, 2024Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին
22:56 - 11 հունվարի, 2024Հայաստանն ու Ղազախստանը որոշել են ընդլայնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում
21:54 - 11 հունվարի, 2024Շարունակվում են համայնքային հողատարածքների բացազատումները
21:31 - 11 հունվարի, 2024Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
21:10 - 11 հունվարի, 2024Վահան Քերոբյանը հնդկական կողմի հետ առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել
20:49 - 11 հունվարի, 2024ՊԵԿ նախագահի կոչը բնակարանները վարձակալությամբ տվողներին |1lurer.am|
19:51 - 11 հունվարի, 2024Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19:44 - 11 հունվարի, 2024Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
19:01 - 11 հունվարի, 2024ՊԵԿ-ում կներդրվի վարձատրության նոր համակարգ՝ հիմնված կատարողականի գնահատականի վրա. նախագիծ |1lurer.am|
18:49 - 11 հունվարի, 2024