Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Կապան-Զանգելան հատվածում իրենց սահմանապահ զինվորին վիրավորելու մեջ․ «Այս քայլը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։ Վերջին 4-5 ամիսների կայունության պայմաններում նման սադրիչ գործողություններն ակնհայտորեն հակասում են Հայաստանի հայտարարած խաղաղության ուղերձներին։ Ավելին, նման սադրանքը, որը ձեռնարկվել է հենց Հայաստանում ԵՄ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, լուրջ մտահոգություն է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ։ Պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ |tert.am|
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է:Ամոյանը կիսաեզրափակչում գոտեմարտեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրիան Գուտուի հետ և հաղթեց 2։1 հաշվով։
Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: [ՀՀ ՊՆ]
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Vադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: [ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն]
Թուրքիայի ԱԺ նախագահը դիմել է ԵԽԽՎ-ին՝ վերականգնելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ «ԵԽԽՎ-ն պետք է պահպանի իր գոյությունը՝ որպես երկխոսության և համագործակցության հիմք, այլ ոչ թե կոնֆլիկտային տարածք։ Մենք՝ որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողով, կոչ ենք անում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին վճռականորեն պաշտպանել իր կողմից պաշտպանված սկզբունքները, լինել միավորող, ոչ թե պառակտող հարթակ և հաստատել Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության լիազորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։|factor.am|
Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։ ՏԿԵ նախարարը նշել է, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։ Սանոսյանը հաստատել է նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով․ Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։|armenpress.am|
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն հրավիրվել է ԱԳՆ։ Վերահաստատվել է «լուրջ մտահոգությունը» Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։ Բաքուն մեղադրել է ԵՄ-ին «հեռադիտակներով դիվանագիտություն» վարելու համար՝ նշելով, թե «առաքելությունը նպաստում է եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ»։ «Բոլոր նման այցերը, առանց բացառության, օգտագործվում են Ադրբեջանի դեմ ատելություն տարածելու համար», - նշել է Բաքուն՝ շեշտելով, թե «հատկապես մտահոգիչ է, որ «հեռադիտակային դիվանագիտության» նման ակտիվացումը տեղի է ունենում «սահմանի երկայնքով աննախադեպ հանգիստ իրավիճակի պայմաններում, երբ Ադրբեջանը և Հայաստանը վստահության ամրապնդման լուրջ միջոցառումներ են իրականացնում»։|azatutyun.am| |azatutyun.am|
Առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «Համաձայնությամբ տուգանք»։ Վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին: Սա կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից: [ՀՀ արդարադատության նախարարություն]
Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, թե տարբեր, ոչ այնքան հստակ պատճառներով հայկական կողմը ձգձգում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային երթուղու ստեղծման բանակցությունները։ «Արդյունքում անցյալ տարի Բաքուն և Թեհրանը պայմանագիր ստորագրեցին Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։ Այնտեղ ճանապարհը մի քիչ երկար է՝ 60 կմ կամ ավելի, երթուղին ավելի բարդ է, բայց աշխատանքներն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումներն անցնում էին Իրանի տարածքով։ Բացի այդ՝ սա Թուրքիա տանող երթուղին է: Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է, նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ՝ մենք հնարավորություն կունենանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով»,- նշել է դեսպան Եվդոկիմովը։ |1lurer.am|
Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը: «Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Երևանի քաղաքապետի որոշմամբ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով
22:56 - 12 փետրվարի, 2024Այս ամենը լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|
22:51 - 12 փետրվարի, 2024Նոր Արեշում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն |armeniasputnik.am|
22:03 - 12 փետրվարի, 2024Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի
22:00 - 12 փետրվարի, 2024Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
21:43 - 12 փետրվարի, 2024Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է. ՆԳ նախարար
21:31 - 12 փետրվարի, 2024Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
21:30 - 12 փետրվարի, 2024Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|
21:06 - 12 փետրվարի, 2024Քննարկվում է տեղահանված արցախցիներին օգնելու ծրագրերի շարունակականության հարցը․ ՀՀ ԱՍՀ նախարարություն
20:24 - 12 փետրվարի, 2024ՀՀ պաշտպանության նախարարը և ՄԹ Համայնքների պալատի անդամը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
19:30 - 12 փետրվարի, 2024Երևանի քաղաքապետի որոշմամբ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով
22:56 - 12 փետրվարի, 2024Այս ամենը լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|
22:51 - 12 փետրվարի, 2024Նոր Արեշում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն |armeniasputnik.am|
22:03 - 12 փետրվարի, 2024Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի
22:00 - 12 փետրվարի, 2024Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
21:43 - 12 փետրվարի, 2024Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է. ՆԳ նախարար
21:31 - 12 փետրվարի, 2024Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
21:30 - 12 փետրվարի, 2024Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|
21:06 - 12 փետրվարի, 2024Քննարկվում է տեղահանված արցախցիներին օգնելու ծրագրերի շարունակականության հարցը․ ՀՀ ԱՍՀ նախարարություն
20:24 - 12 փետրվարի, 2024ՀՀ պաշտպանության նախարարը և ՄԹ Համայնքների պալատի անդամը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
19:30 - 12 փետրվարի, 2024