Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Մալխաս Ամոյանը 7-0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բասարին և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2022 թվականի արդյունքներով կուտակել է 542.3 միլիոն ԱՄՆ դոլար պարտավորություններ և 662.3 միլիոն ԱՄՆ դոլար վնաս։ 2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Factor.am-ը էկոնոմիկայի նախարարությունից խնդրեց պարզաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ 12.5 % բաժնեմասը փոխանցվում է առանց որևէ պարտավորության, արդյո՞ք պայմանագրում նշվել է այդ մասին։ Նախարարությունից տեղեկացրին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը դեռևս նախապատրաստվում է: |factor.am|
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կրկին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը՝ ասելով, որ Իրանը անհանգստացած է երկրների միջև սահմանին լարվածության աճով։ Քանանին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել: Նա հաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն և մշտական խաղաղություն կովկասյան տարածաշրջանում՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ |tert.am|
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ [ԿԳՄՍՆ]
Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց աշխարհի Մ20 գործող չեմպիոն, Բելառուսի ներկայացուցիչ Աբուբաքար Խասքախանովին ու մտավ եզրափակիչ։
Ադրբեջանի արտգործնախարարությունն «անհիմն» է որակել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը պատրվակներ է փնտրում:«Ադրբեջանական կողմի գործողությունները միայն պատասխան են հայկական կողմի գործողություններին: Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին և կոչ է անում հայկական կողմին՝ խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ |1lurer.am|
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ՀՀ–ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը։ «Մենք քննարկել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու հարցը։ Ես խրախուսում եմ Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու ջանքերը»,- ասել է Բորելը։ |tert.am|
Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ.23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ.07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները:[Երևանի քաղաքապետարան]
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին․ «Ցավակցում ենք Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորին»,- ցավակցական ուղերձը հայերենով ու անգլերենով հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան «ֆեյսբուք» սոցիալական էջում։
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։ «Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի են, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Նրանք անտեսել են ՀՀ ՊՆ հայտարարությունն այն մասին, որ միջադեպը կհետաքննվի։ Սա կրկին ցույց է տալիս, որ երկու կողմերից զորքերի հայելային հետքաշումն անհրաժեշտություն է»,- ասել է Բորելը։ |armeniasputnik.am|
«Ջերմուկ Գրուպը» հայտարարություն է տարածել՝ հերքելով «Ջերմուկի» արտադրության մեջ քացախաթթու օգտագործելու լուրը
22:28 - 13 փետրվարի, 2024Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
21:47 - 13 փետրվարի, 2024«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը |factor.am|
21:34 - 13 փետրվարի, 2024Բորելը խիզախ և ծանրակշիռ է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը |armenpress.am|
21:26 - 13 փետրվարի, 2024Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրին հասնելու համար |tert.am|
21:24 - 13 փետրվարի, 202419-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
21:23 - 13 փետրվարի, 2024Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան |armenpress.am|
20:16 - 13 փետրվարի, 2024Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակայանը համալրվել է ևս 30 նոր շարժակազմով
20:15 - 13 փետրվարի, 2024Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
20:09 - 13 փետրվարի, 2024Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանում թշնամանքի խորացմանը. վարչապետն ընդունել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը
19:49 - 13 փետրվարի, 2024«Ջերմուկ Գրուպը» հայտարարություն է տարածել՝ հերքելով «Ջերմուկի» արտադրության մեջ քացախաթթու օգտագործելու լուրը
22:28 - 13 փետրվարի, 2024Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
21:47 - 13 փետրվարի, 2024«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը |factor.am|
21:34 - 13 փետրվարի, 2024Բորելը խիզախ և ծանրակշիռ է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը |armenpress.am|
21:26 - 13 փետրվարի, 2024Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրին հասնելու համար |tert.am|
21:24 - 13 փետրվարի, 202419-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
21:23 - 13 փետրվարի, 2024Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան |armenpress.am|
20:16 - 13 փետրվարի, 2024Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակայանը համալրվել է ևս 30 նոր շարժակազմով
20:15 - 13 փետրվարի, 2024Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
20:09 - 13 փետրվարի, 2024Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանում թշնամանքի խորացմանը. վարչապետն ընդունել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը
19:49 - 13 փետրվարի, 2024