ՀՀ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:[ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան]
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կայցելի Հայաստան: Ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս պահին նա Բաքվում է, շփումներ են նախատեսված ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի թեմայով»,- ասել է Զախարովան։ |armeniasputnik.am|
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ: Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ։ [ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |armenpress.am|
Փետրվարի 8-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: Վերջիններս նախորդ օրը «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ։ Հաջորդող մի քանի օրերին բժշկի է դիմել նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է: [ՍԱՏՄ]
Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: |news.am|
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ՊՆ]
Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացմանը վաղաժամ վերադարձի անհրաժեշտությունը, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին] |news.am|
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընձեռված հնարավորության համար։
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագի․ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը։ |factor.am| |factor.am|
ՀՀ ՍԱՏՄ-ն հայտարարում է՝ 23 տարվա ընթացքում ՀՀ-ից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզև մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է, արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում, «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը։ «Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլ է, և շշի մեջ քացախի առկայությունն ուղղակի հակասում է ավտոմատացված արտադրական գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը: Պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշ է, ուստի, վերը նշված չափանիշների անհամապատասխանությունն առնվազն այդքան շշում պետք է դրսևորվեր»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։
Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն |armenpress.am|
23:22 - 14 փետրվարի, 2024Լյուքսեմբուրգում Հայաստանի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը վկայում է հարաբերությունների ամրապնդման հարցում ՀՀ-ի հանձնառության մասին. Միրզոյան
22:38 - 14 փետրվարի, 2024Ճապոնիայում ժայթքել է Սակուրաջիմա հրաբուխը |shantnews.am|
21:48 - 14 փետրվարի, 2024Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ
21:16 - 14 փետրվարի, 2024Վարչապետին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2023թ․ գործունեության հաշվետվությունը
20:18 - 14 փետրվարի, 2024Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին. Նազելի Բաղդասարյան
20:15 - 14 փետրվարի, 2024Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը
19:53 - 14 փետրվարի, 2024ՔԿ-ն և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմը համագործակցության հուշագիր են ստորագրել
19:51 - 14 փետրվարի, 2024Խովաևն առաջիկայում նաև Երևան կայցելի. Զախարովա |armeniasputnik.am|
19:31 - 14 փետրվարի, 2024Վահան Կոստանյանը իրանցի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները
19:29 - 14 փետրվարի, 2024Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն |armenpress.am|

19:29 - 14 փետրվարի, 2024