ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը: [ՊՆ]

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը: [ՊՆ]

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը, որը հերթական անգամ անցավ լարված մթնոլորտում։ Անհետ Կորած զինծառայողի եղբայր Արթուր Գաբրիելյանը հարցաքննության ժամանակ հայտնեց, որ շատ զինծառայողներ իրենց ասել են, որ եղել է հնարավորություն՝ շրջափակման մեջ մնացած անձնակազմին օգնելու, սակայն հրամանատար Արսեն Աբգարյանը թույլ չի տվել՝ ասելով, որ քիչ են, չեն կարող, հաջորդ օրը կգան։ Փրկողական գործողություն, սակայն, ըստ վկայի, այդպես էլ չի եղել։ «Ո՞նց եք պատկերացնում, որ շրջափակման միջից դուրս պրծած անձնակամզը, որ չունի զենք–զինամթերք, որը իր զինամթերքի 90 տոկոսը օգտագործել է գործողության ընթացքում, ոնց կարա մտնի գործողության»։ Այս հարցի դեմ  ցանկացավ առարկել հանրային մեղադրողը, սակայն իրավիճակը դատական նիստերի դահլիճում լարվեց․ «Քեզ ճանաչելով, քո կազմակերպած ամեն ինչը ճանաչելով՝ քեզ որպես դավաճան եմ տեսնում,– բղավեց վկան։ Կողմերի միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո դատարանը սանկցիա կիրառեց վկայի նկատմամբ։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը, որը հերթական անգամ անցավ լարված մթնոլորտում։ Անհետ Կորած զինծառայողի եղբայր Արթուր Գաբրիելյանը հարցաքննության ժամանակ հայտնեց, որ շատ զինծառայողներ իրենց ասել են, որ եղել է հնարավորություն՝ շրջափակման մեջ մնացած անձնակազմին օգնելու, սակայն հրամանատար Արսեն Աբգարյանը թույլ չի տվել՝ ասելով, որ քիչ են, չեն կարող, հաջորդ օրը կգան։ Փրկողական գործողություն, սակայն, ըստ վկայի, այդպես էլ չի եղել։ «Ո՞նց եք պատկերացնում, որ շրջափակման միջից դուրս պրծած անձնակամզը, որ չունի զենք–զինամթերք, որը իր զինամթերքի 90 տոկոսը օգտագործել է գործողության ընթացքում, ոնց կարա մտնի գործողության»։ Այս հարցի դեմ  ցանկացավ առարկել հանրային մեղադրողը, սակայն իրավիճակը դատական նիստերի դահլիճում լարվեց․ «Քեզ ճանաչելով, քո կազմակերպած ամեն ինչը ճանաչելով՝ քեզ որպես դավաճան եմ տեսնում,– բղավեց վկան։ Կողմերի միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո դատարանը սանկցիա կիրառեց վկայի նկատմամբ։

 Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Ռուսաստանի հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։
Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները (գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը – խմբ.), որոնց մասին ասել է հայկական կողմը, դեռ չի հրապարակվել, բայց ԶԼՄ-ներում արդեն գրվել է, որ միջադեպի սկիզբը հայկական կողմի կրակոցն է եղել։ Ընդ որում, կրակողը նույնիսկ զինծառայող չի եղել, այլ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Հավանաբար, դա կամավորների շարքերում կարգապահության հարց է։ 

[ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին]  |armeniasputnik.am|

Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Ռուսաստանի հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։ Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները (գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը – խմբ.), որոնց մասին ասել է հայկական կողմը, դեռ չի հրապարակվել, բայց ԶԼՄ-ներում արդեն գրվել է, որ միջադեպի սկիզբը հայկական կողմի կրակոցն է եղել։ Ընդ որում, կրակողը նույնիսկ զինծառայող չի եղել, այլ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Հավանաբար, դա կամավորների շարքերում կարգապահության հարց է։ [ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին] |armeniasputnik.am|

 Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեռեւս չկա համաձայնություն սկզբունքային հարցերի վերաբերյալ: Հույս ունենք, որ ԱԳ նախարարների միջեւ հանդիպում տեղի կունենա, որտեղ բոլոր հարցերը կքննարկվեն:  Այս պահին ընթանում են քննարկումներ նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հաջորդ հանդիպման վերաբերյալ: Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է Ադրբեջանին խանգարում, կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է եւ շարունակում է պատրաստակամ մնալ, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

[ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան]  |armtimes.com|

Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեռեւս չկա համաձայնություն սկզբունքային հարցերի վերաբերյալ: Հույս ունենք, որ ԱԳ նախարարների միջեւ հանդիպում տեղի կունենա, որտեղ բոլոր հարցերը կքննարկվեն: Այս պահին ընթանում են քննարկումներ նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հաջորդ հանդիպման վերաբերյալ: Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է Ադրբեջանին խանգարում, կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է եւ շարունակում է պատրաստակամ մնալ, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ: [ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան] |armtimes.com|

Ինչպիսի զարմանք, մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որը, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն։ ՀՀ ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ մեկ նպատակ ունի՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել Հայաստանի ինքնիշխան տարածքների ամբողջականությունը։

[ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան] |factor.am|

Ինչպիսի զարմանք, մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որը, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն։ ՀՀ ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ մեկ նպատակ ունի՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել Հայաստանի ինքնիշխան տարածքների ամբողջականությունը։ [ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան] |factor.am|

POLITICO-ն հայտնում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ Հայաստան ժամանող պատվիրակության կազմում են պաշտպանական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ MBDA-ի, Nexter-ի, Safran-ի, Thales-ի և Arquus-ի։

POLITICO-ն հայտնում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ Հայաստան ժամանող պատվիրակության կազմում են պաշտպանական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ MBDA-ի, Nexter-ի, Safran-ի, Thales-ի և Arquus-ի։

Վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են։ Ես դրա ռեալ հնարավորությունը տեսնում եմ, եթե հավանականության ինչ-որ մի սանդղակ դնեն, գիտեք, եթե Հայաստանի իշխանությունները այս՝ այն, ինչ ես ձևակերպեցի հիմա, իրենց վրա վերցնեն և հետապնդեն, դրա հավանականությունը շատ մեծ կլինի, 60-70 տոկոս, առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, իհարկե, այդ տոկոսը շատ ավելի նվազ է՝ 50-ից ներքև է, բայց չէի ասի, որ զրո է, նույնիսկ եթե 10 է, որ ես կարծում եմ, որ ավելին է, ուրեմն այդ հարցը պետք է հետապնդել։ [Վարդան Օսկանյան] |azatutyun.am|

Վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են։ Ես դրա ռեալ հնարավորությունը տեսնում եմ, եթե հավանականության ինչ-որ մի սանդղակ դնեն, գիտեք, եթե Հայաստանի իշխանությունները այս՝ այն, ինչ ես ձևակերպեցի հիմա, իրենց վրա վերցնեն և հետապնդեն, դրա հավանականությունը շատ մեծ կլինի, 60-70 տոկոս, առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, իհարկե, այդ տոկոսը շատ ավելի նվազ է՝ 50-ից ներքև է, բայց չէի ասի, որ զրո է, նույնիսկ եթե 10 է, որ ես կարծում եմ, որ ավելին է, ուրեմն այդ հարցը պետք է հետապնդել։ [Վարդան Օսկանյան] |azatutyun.am|

Դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը։ Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն: [ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]

Դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը։ Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն: [ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]

Այսօր շատ բարդ ժամանակներ են, և Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ մարտահրավերների են բախվում։ Կցանկանայի մաղթել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն և ամրապնդվեն։ Դա կարևոր է մեր երկու երկրների համար էլ։ Համոզված եմ նաև, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից։ [ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝  Ռուսաստանում նշվող «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված արարողության ավարտին]

Այսօր շատ բարդ ժամանակներ են, և Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ մարտահրավերների են բախվում։ Կցանկանայի մաղթել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն և ամրապնդվեն։ Դա կարևոր է մեր երկու երկրների համար էլ։ Համոզված եմ նաև, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից։ [ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուսաստանում նշվող «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված արարողության ավարտին]

7 տարի չենք իմացել՝ մեր որդին ողջ է, թե ոչ. մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանն ազատ չարձակվեց
 |factor.am|

7 տարի չենք իմացել՝ մեր որդին ողջ է, թե ոչ. մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանն ազատ չարձակվեց |factor.am|

23:16 - 22 փետրվարի, 2024
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը

22:59 - 22 փետրվարի, 2024
Կշարունակենք աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ֆրանսիայի վարչապետ

Կշարունակենք աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ֆրանսիայի վարչապետ

22:55 - 22 փետրվարի, 2024
Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել

Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել

22:50 - 22 փետրվարի, 2024
Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ

Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ

21:55 - 22 փետրվարի, 2024
ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել փոխշահավետ համագործակցություն. Մհեր Գրիգորյան

ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել փոխշահավետ համագործակցություն. Մհեր Գրիգորյան

21:39 - 22 փետրվարի, 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:06 - 22 փետրվարի, 2024
Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներայացուցիչ
 |1lurer.am|

Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներայացուցիչ |1lurer.am|

21:01 - 22 փետրվարի, 2024
Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ․ Գաբրիել Ատալ
 |armenpress.am|

Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ․ Գաբրիել Ատալ |armenpress.am|

20:59 - 22 փետրվարի, 2024
Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս

Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս

20:44 - 22 փետրվարի, 2024
7 տարի չենք իմացել՝ մեր որդին ողջ է, թե ոչ. մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանն ազատ չարձակվեց
 |factor.am|

7 տարի չենք իմացել՝ մեր որդին ողջ է, թե ոչ. մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանն ազատ չարձակվեց |factor.am|

23:16 - 22 փետրվարի, 2024
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը

22:59 - 22 փետրվարի, 2024
Կշարունակենք աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ֆրանսիայի վարչապետ

Կշարունակենք աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ֆրանսիայի վարչապետ

22:55 - 22 փետրվարի, 2024
Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել

Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել

22:50 - 22 փետրվարի, 2024
Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ

Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ

21:55 - 22 փետրվարի, 2024
ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել փոխշահավետ համագործակցություն. Մհեր Գրիգորյան

ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել փոխշահավետ համագործակցություն. Մհեր Գրիգորյան

21:39 - 22 փետրվարի, 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:06 - 22 փետրվարի, 2024
Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներայացուցիչ
 |1lurer.am|

Նավալնին մահացել է բնական պատճառներով. Նավալնու ներայացուցիչ |1lurer.am|

21:01 - 22 փետրվարի, 2024
Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ․ Գաբրիել Ատալ
 |armenpress.am|

Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ․ Գաբրիել Ատալ |armenpress.am|

20:59 - 22 փետրվարի, 2024
Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս

Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս

20:44 - 22 փետրվարի, 2024
Երեկոյան հոթ դոգ #14 Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, բզբզիկ ու գզգզիկ․am-ները

Երեկոյան հոթ դոգ #14 Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, բզբզիկ ու գզգզիկ․am-ները

Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, մինչև բերանը տանելը ուսումնասիրելն ու ինֆորմացիայի հեղինակին իմանալու անհրաժեշտությունը, մեդիայի նկատմամբ անձնավորված վերաբերմունքը, քաղաքական ուժերի կողմից ֆինանսավորող մեդիան ու սկանդալների հետևից չընկնողները, նյութի հեղինակի ու կայքի «Մեր մասին» բաժնի կարևորությունը, ազդակները մեդիայի վրա ու ֆինանսական հոսքերը, մեդիայի համար թափանցիկությունը՝ պաշտպանություն, հրամցվող ինֆորմացիան ու լուրն ուտելիքի պես ընտրողաբար սպառելու կարիքը, քվեաթերթիկների արկղից հեռու արվող ընտրակեղծիքներն ու տեղեկատվական հիգիենան, բզբզիկ ու գզգզիկ․am-ները, հեշտ ինֆորմացիան, լրատվամիջոցների իրական սեփականատերերն ու գաղտնի մնալու ցանկության վտանգները։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Ինֆորմացիային ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն ու «Ամփոփ Մեդիայի» հիմնադիր, մեդիափորձագետ Սուրեն Դեհերյանը։
Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստանի գործադիր տնօրեն, սոցիոլոգ Սոնա Բալասանյանը խոսում է հետևյալ թեմաներից` - հետազոտությունները Խորհրդային իրականությունում և հետխորհրդային երկրներում ճգնաժամը, - հետազոտական համակարգերի փոփոխությունները հետխորհրդային երկրներում, - հետազոտական համագործակցությունների խնդիրները բուհերի ներսում և դրանցից դուրս, - բուհերում հետազոտությունների անհատականացված լինելն ու համակարգային մոտեցման բացակայությունը, - ակադեմիական զարգացած ինքնակառավարման համակարգ ունենալու կարևորությունը - փոփոխությունների կառավարումը և կառուցվածքի ու բովանդակության սիներգիան, - հետազոտական ներուժի քարտեզագրման և միավորումներից առաջ տեղական համագործակցությունների խթանման անհրաժեշտությունը, - որոշումների կայացումից առաջ միայն կողմերի հետ քննարկումների բավարար չլինելը։
Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Գիտարբուքի հաջորդ հյուրը Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանն է։ Այս տեսանյությում նա պատմում է համալսարանում ոչ իր կամքով մշակութաբանության բաժնում սովորելու, մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման և իր հետազոտությունների մասին։ Հանդիպում ենք մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ին «Էպոս» ակումբում․ սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքների տնտեսական, մշակութային, քաղաքական ներուժը՝ ճգնաժամերին դիմակայելու համատեքստում» թեմայով է։ Համլետ Մելքումյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ - փողոցային առևտուր, ինքնաբու՞խ շուկաներ. ինչպե՞ս անկախության շրջանում ձևավորվեցին ճգնաժամերին դիմակայելու և հաղթահարելու ոչ ֆորմալ փորձառությունները, - հետճգնաժամային Հայաստանի և Վրաստանի հուշանվերային և հնոտիների բազարներում առևտրի կենսունակության և արդիականացման օրինաչափությունները՝ շրջափակումներից և lockdown-ներից հետո, - հանրային տարածքի քաղաքական ներուժը։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։ Գրանցման հղումը՝ https://www.eventbrite.com/e/91142355...
Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ու առավելություննեը

Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ու առավելություննեը

ՀՀ տարածքի մասին Փաշինյանի հայտարարությունները, քարտեզով զինված մահը, Հայաստանի 29 743 քառ կմ-ն ու դրա կլորացումները, սահմանազատումն ու Ադրբեջանի՝ խաղաղության գնալու ցանկության բացակայությունը, միակողմանի զիջումներն ու դրա արդյունքում մի քանի շաբաթվա խաղաղությունը, 31 գյուղերն ու դրանց զավթված տարածքները, զուտ կիլոմետրն ու կենսական նշանակության տարածքները, անկլավները, էքսկլավներն ու Խորհրդային միության՝ հավերժ կոնֆլիկտ պահելու գործելաոճը, քարտեզային մանիպուլյացիաներն ու քարտեզների միջոցով տեղորոշումները, «բոբո» քարտեզներն ու ինչպես չվախենալ դրանցից, 44-օրյա պատերազմն ու «բարի» քարտեզները, քարտեզի տված առավելությունները ընթերցողի համար ու պետական ապարատում դրա օգտագործումը, արբանյակի միջոցով պոմպակայանը միայնակ օգտագործող գյուղապետի բացահայտումը, Հայաստանի 2 արբանյակներն ու դրա ծախսը։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, EVN Report-ի լրագրող Հովհաննես Նազարեթյանն ու Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագետ Ստեփան Խաչատրյանը։
Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը

Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը

Լրատվամիջոցների սուտ «հավաստի աղբյուրները», աղբյուրի կարևորությունը լրատվամիջոցի համար ու ամեն բամբասանք չհրապարակելու էթիկան, նույնիսկ աղբյուրի տեղեկությունը ստուգելու, փաստակված ներկայացնելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցների՝ իրենց աղբյուրները չբացահայտելու իրավունքն ու դատական գործընթացները՝ դրանք բացահայտնելու համար, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը, բաց և փակ աղբյուրները, նախաինտերնետային դարն ու ինչն է կերակրում լրագրողին, նախկին մարդկային շփումն ու ներկա ավելի օֆիսային լրագրությունը, լրագրողական խանդը, հեղինակային իրավունքն ու նույն տառասխալն անող այլ լրատվամիջոցի աղբյուրը, հռոմեացի զինվորի առնանդամն ու տեղեկությունը ստուգելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցի հեղինակությունն ու սխալվելու իրավունքը, արագ «փչացող» ինֆորմացիան ու խորհուրդներ ընթերցողին։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանն ու Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։
ԳԱԱ ինստիտուտները կներառվեն համալսարաններում․ հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԳԱԱ ինստիտուտները կներառվեն համալսարաններում․ հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Կառավարությունն առաջարկում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտները ներառել համալսարաններում,  ԳԱԱ-ն դարձնել խորհրդատվական մարմին և արգելել ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների կառուցումը։ Լրամշակման տևական փուլից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄԱՆ) հանրային քննարկման է ներկայացրել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։ Հիշեցնենք, որ կառավարությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումներ է նախաձեռնել, որոնց շրջանակում նախատեսվում է՝ բուհերի խոշորացմամբ և գիտական կազմակերպությունների հետ միավորմամբ ստեղծել 6 մեծ համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ՝ Դասական, Կրթական, Արվեստների, Տեխնոլոգիական, Սպայական և Բժշկական, կառուցել ակադեմիական քաղաք և սկզբում՝ կլաստերներից 4-ը, ապա բոլոր կլաստերները տեղափոխել այնտեղ։ Գիտական համայնքն ու շահագրգիռ կողմերը ոչ միանշանակ են ընդունել կառավարության այս որոշումները՝ գործընթացի վերաբերյալ հնչեցնելով մի շարք մտահոգություններ։ Կառավարությունն էլ խոստանում է որոշումների կայացման հիմքում դնել համայնքի հետ քննարկումները։ Այս պահին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համակարգմամբ ձևավորված են 6 աշխատանքային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը քննարկում է կլաստերներից կամ համալսարաններից մեկի կառուցվածքը։ Իսկ մինչ այդ «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ այն, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական համակարգը կառավարության պատկերացմամբ։   Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական համակարգը  «Բարձագույն կրթության և գիտության մասին»  օրենքի լրամշակված նախագծով սահմանվում է, որ և՛ բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհ) և գիտական կազմակերպությունները լինելու են երեք տեսակի՝ հանրային (պետական), միջպետական և  մասնավոր (տե՛ս Հոդված 3)։ Ըստ նախագծի՝ համալսարանն ավելի լայն գործառույթներ ունեցող բուհ է, որը, բացի կրթական ենթակառուցվածքներից, ունի մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, կարող է ունենալ մասնագիտական, հանրակրթական (ավագ դպրոց) ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ։ Համալսարանի գործառույթներից են՝  Հայաստանի տնտեսության և պետական այլ գերատեսչությունների կարիքների համար գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը, իր կողմից ստեղծված գիտելիքի առևտրայնացումը և ստացված եկամուտի տնօրինումն առաքելությամբ սահմանված նպատակների համար (տե՛ս Հոդված 6): Նշենք, որ նախագծում համալսարանի մասին ձևակերպումը համընկնում է ակադեմիական քաղաքում տեղակայվելիք կլաստերների՝ մինչ այս պահը հնչած նկարագրություններին։ Այսպիսով, կարող ենք պնդել, որ բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման արդյունքում ստեղծվելիք 6 կլաստերները հենց համալսարաններ են կոչվելու։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ունենալ երեք տեսակի հանրային գիտական կազմակերպություններ՝ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություն՝ գիտական գործունեության բոլոր տարատեսակներով, ինչպես նաև նորարարական մշակումներով զբաղվող ինքնուրույն կառուցվածքային միավոր, գերատեսչական պատկանելիության հետազոտական կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է կիրառական գիտական հետազոտություններ, փորձարարական մշակումներ ինչպես նաև նորարարական գործունեություն միայն տվյալ գեատեսչության խնդիրների շրջանակներում, հետազոտական հիմնարկներ՝ հանրային այլ կազմակերպության (թանգարաններ, առողջապահական հաստատություններ, արտադրական կազմակերպություններ) կազմում գործող, հիմնարկի կարգավիճակ ունեցող հետազոտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հիմնադրող կազմակերպության հետազոտական խնդիրներով: Առաջարկվում է նաև, որ համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպությունները մասնակցեն համալսարանների կրթական ծրագրերին՝ ապահովելով որոշակի կրեդիտներ ուսանողների հետազոտական և ակադեմիական մոդուլների մասով: Գիտական կազմակերպությունները նաև կարողանալու են այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական և գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով  (տե՛ս Հոդված 8)։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկած բարեփոխումնեի համատեքստում մեկ անգամ չէ, որ խոսվել է գիտության կազմակերպման ձևերի բազմազանության անհրաժեշտության մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, օրինակ, առաջարկում է ունենալ գիտական կազմակերպություններ և՛ Ակադեմիայի կազմում, և՛ դրանից դուրս, և՛ համալսարանների կազմում։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծից պարզ է դառնում, որ կառավարությունը չի բացառում համալսարաններից դուրս գիտական գործունեություն ծավալող կառույցների գոյությունը։ Սակայն կարևոր է նշել, որ նախագծով հստակ սահմանված է, թե երբ է հնարավոր համալսարաններից դուրս գիտական կազմակերպություններ հիմնադրել։ «Համալսարանի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվում է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում: Ընդ որում՝ դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում: Հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունների ստեղծումը ևս, ըստ նախագծի, պետք է հիմնավորված լինի հիմնադրող կազմակերպության առանձնահատկությամբ (տե՛ս Հոդված 25): Սահմանվում է նաև, որ  համալսարանների կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների ցանկը հաստատելու է կառավարությունը (տե՛ս Հոդված 33)։ Նախագծի ձևակերպումներից կարող ենք եզրակացնել, որ համալսարանների կազմում ներառվելու են առնվազն Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող ավելի քան 30 գիտական կազմակերպությունները։ Եզրափակիչ և անցումային դրույթներում, մասնավորապես, նշվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելության, «մինչև կառավարության որոշմամբ և սույն օրենքի կարգավորումներով համապատասխան խոշորացված հանրային համալսարանների կազմում ներառվելը»: Ստացվում է, որ գիտական գործունեություն իրականացնող կառույցների գերակշիռ մեծամանսությունն, այնուամենայնիվ, ներառվելու է համալսարաններում, իսկ դրանցից դուրս գերատեսչական գիտական կազմակերպություններ կամ գիտական հիմնարկներ կարող են հիմադրվել միայն այն դեպքում, եթե դրանց անհրաժեշտությունը հիմնավորվի։    Գիտությունների ազգային ակադեմիան Ինչպես արդեն նշեցինք, նախագիծը սահմանում է, որ երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժի մեջ մտնի, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություները կփոխանցվեն ԿԳՄՍՆ-ին։ Նախագծից պարզ է դառնում, որ Ակադեմիան իր կազմում գիտական կազմակերպություններ չի ունենալու, իսկ կառույցի առաքելության մաս են կազմելու քննարկումների և համաժողովների կազմակերպումը, գիտության հանրայնացումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը և այլն։ Առաջարկվում է, որ Ակադեմիան ունենա ընդհանուր ժողով, որը 5 տարի ժամկետով ընտրի նախագահություն, իսկ նախագահության կազմը հաստատի կառավարությունը։ Ակադեմիայի նախագահությունն էլ, ըստ նախագծի, ակադեմիկոսների թվից բաց մրցույթի արդյունքում ընտրելու է Ակադեմիայի նախագահին։ Նշենք, որ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով կամ Ակադեմիայի կանոնադրությամբ այժմ նախատեսված չէ, որ նախագահության կազմը հաստատում է կառավարությունը։ Օրենքի ընդունումից հետո, սակայն, «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն ուժը կորցնելու է։ Նախագծով նաև առաջարկվում է, որ Ակադեմիայի նախագահության և գործադիր մարմնում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվեն նրա 75 տարին լրանալուն պես (տե՛ս Հոդված 9): Վերջին կետը, փաստորեն, Ակադեմիայի նախագահության միակ առաջարկն է, որը կառավարությունը ներառել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում (այս փոփոխության անհրաժեշտության մասին Ակադեմիան խոսում էր դեռ 2022-ից)։  Իսկ Ակադեմիայի՝ այս տարվա ապրիլին կայացած արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված առաջարկները կառավարությունը մեծամասամբ անտեսել է։ Ակադեմիան, մասնավորապես, առաջարկում էր․ ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրել այն բուհերը և գիտական կազմակերպությունները/դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացնել փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են համագործակցել բուհերի հետ, գիտական, տեխնոլոգիական, պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվել հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ։ Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գիտության ոլորտում այժմ գործում է Գիտությունների ազգային ակադեմիայի՝ խորհրդային ժամանակաշրջանին հատուկ կառավարման մոդելը, որտեղ «գիտական խորհրդատվական գործառույթները համադրված են վարչարարական անվերահսկելի և հաշվետվողականությունից ազատ միջավայրի հետ»:  «Գիտական կազմակերպությունների կառավարումն իրականացվում է ԳԱԱ լիակատար ֆինանսական, գիտական և կառավարչական հսկողության ներքո, ինչը նվազեցնում է մրցակցայնությունը և մասնակցայնությունը: Միևնույն ժամանակ, գիտության կազմակերպման ակադեմիական համակարգը հնարավորություն չի տալիս ֆինանսավորման առավել արդյունավետ ուղղորդմանը: Այսպես՝ համակարգում ներգրավված յուրաքանչյուր՝ ավելի քիչ, քան 2 գիտական աշխատակցին զուգահեռ ներգրավված է 1 վարչական կամ սպասարկող աշխատակից: Գիտության ոլորտին հատկացվող բազային ֆինանսավորման 73%-ը ուղղորդվում է ԳԱԱ համակարգի կազմակերպություններին, սակայն Միջազգային «Վեբ Օֆ Սայնս» գիտական տեղեկատվական համակարգում ինդեքսավորվող գիտական պարբերականներում հրապարակումների միայն 32%-ն է տպագրվել ԳԱԱ համակարգի կազմակերպությունների աշխատակիցների կողմից»,- ասվում է հիմնավորման մեջ: Հիշեցնենք, սակայն, որ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ ընդհանուր ժողովում ընդունված և կառավարությանը ներկայացրած առաջարկում խոսվում է նաև Ակադեմիայի դերի փոփոխության անհրաժեշտության մասին․ «Անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Ավելին, արդեն մի քանի տարի է, ինչ Ակադեմիան ներկայացրել է բարեփոխումների ծրագիր, որը ենթադրում էր գիտական կազմակերպությունների օպտիմալացում և դրանց հենքի վրա գերազանցության կենտրոնների ստեղծում (մանրամասները կարող եք կարդալ ԳԱԱ նախագահի հետ մեր հարցազրույցում): Ակադեմիան սեպտեմբերի 10-ին՝ օրենքի նախագծի հրապարակումից առաջ, հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրենքի դրույթներին։  «Տարակուսելի է, որ գիտության ոլորտի համար առաջարկվող մեխանիզմները չեն քննարկվել գիտական հանրույթի և ՀՀ ԳԱԱ-ի հետ: Բովանդակային քննարկումները հնարավորություն կտային մշակել գիտական հանրության կողմից ընդունելի մոտեցումներ և գտնել այնպիսի լուծումներ (կարգավորումներ), որոնք ուղղված կլինեին տասնամյակների ընթացքում ՀՀ գիտության ոլորտում ձևավորված ավանդույթների, ինչպես նաև համաշխարհային գիտական տարածքում մեր ունեցած դիրքի պահպանմանն ու հետագա զարգացմանը: ․․․․ Համոզված ենք, որ գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես անցնեին բովանդակային քննարկումներ բնագավառի ներկայացուցիչների հետ, իսկ պետական կառավարման մարմինների քննարկումներին պետք է ներկա լիներ ՀՀ ԳԱԱ-ն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահի»- ասված է Ակադեմիայի հայտարարության մեջ:   Բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարումը Ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհի կառավարման մարմիններն են լինելու հոգաբարձուների խորհուրդը, ակադեմիական խորհուրդը և ռեկտորը։ Առաջարկվում է, որ համալսարանները, բացի թվարկվածներից, ունենան նաև կառավարման հետևյալ մարմինները՝ կառավարման (կամ տնօրենների) խորհուրդ,  բուհի կառուցվածքային միավորների գիտական խորհուրդներ, բուհի կառուցվածքային միավորների գործադիր մարմին՝ տնօրեն։ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման գործադիր մարմնում ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար»,- ասվում է նախագծում  (տե՛ս Հոդված 24): Նախագիծը սահմանում է, որ՝  Բուհի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 20 անդամից։ Հոգաբարձուների խորհրդի անդամներ կարող են լինել գիտության և կրթության ինչպես նաև հումանիտար, արվեստների կամ գործարար միջավայրի՝ բարձր հեղինակություն վայելող և պատասխանատու պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձիք, այդ թվում՝ Սփյուռքի կամ այլ երկրի ներկայացուցիչներից (դրույթները կիրառելի չեն ուսանողության ներկայացուցիչների համար)՝ պահպանելով որոշակի համամասնություն։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից 10-ին առաջադրում է լիազոր մարմինը (ԿԳՄՍՆ)։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից 10-ին ներկայացնում է բուհը՝ 5-ին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից)՝ հնարավորինս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը, և 5-ին՝ ուսանողական ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհուրդն, ըստ նախագծի, ունենալու է  իրավասությունների բավականին լայն շրջանակ, այդ թվում՝ ընտրելու է ռեկտորին և գիտական կազմակերպության տնօրենին, իրականացնելու է նրանց պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումը՝ թեկնածուների վերաբերյալ ակադեմիական խորհրդի եզրակացության քննարկմամբ, հաստատելու է բուհի տարեկան բյուջեն ու դրա փոփոխությունները (ներառյալ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների բյուջեն)։ Հոգաբարձուների խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրելու են խորհրդի անդամները՝ բացառությամբ բուհի ակադեմիական կազմի և ուսանողության ներկայացուցիչների (տե՛ս Հոդված 26): Ըստ նախագծի՝ համալսարաններն, ինպես արդեն նշեցինք, ունենալու են նաև կառավարման խորհուրդ, որտեղ ընդգրկվելու են ռեկտորը, ակադեմիական ուղղությունների համար պատասխանատու պրոռեկտորները և համալսարանի կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների տնօրեններն ու ակադեմիական միավորների ղեկավարները (տե՛ս Հոդված 30): Առաջարկվում է նաև, որ  բուհում վարչական, ինչպես նաև ակադեմիական ղեկավար պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական պաշտոնում (ներառյալ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավար պաշտոնները) նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվեն 65 տարին լրանալուն (տե՛ս Հոդված 21): Ըստ նախագծի՝ գիտական կազմակերպության վարչական և սպասարկող աշխատանքներն իրականացվելու են կենտրոնացված, համալսարանի հետ համատեղ, եթե չկան սահմանված առանձնահատկություններ։ Նախագիծը սահմանում է, որ գիտական կազմակերպության կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը, գիտական խորհուրդը և տնօրենը: Համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունները, սակայն, համալսարանից առանձին հոգաբաձուների խորհուրդ չեն ունենալու․ դրանց հոգաբարձուների խորհուրդը նույնն է լինելու, ինչ համալսարանինը (տե՛ս Հոդված 25)։ Գիտական խորհուրդը հաստատելու է գիտական կազմակերպության զարգացման ռազմավարությունը, որը համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում պետք է չհակասի համալսարանի ընդհանուր ռազմավարությանը (տե՛ս Հոդված 28)։ Նախագծով, առաջարկվում է, որ գերատեսչական գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակի տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվի գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ։ Իսկ հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունների կառավարման կառուցվածքն, ըստ նախագծի, կարգավորվելու է հիմնադրի կողմից (տե՛ս Հոդված 25)։   Բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարիչները Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկած բարեփոխումների համատեքստում քննարկվող հարցերից մեկը հետևյալն է․  համալսարանի և գիտական կազմակերպության ղեկավարը պիտի լինի գիտնակա՞ն, թե՞ կառավարիչ։ Օրենքի նախագիծը պատասխանում է նաև այս հարցին։ Բուհի ռեկտոր, ըստ նախագծի, կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական կամ գիտական գործունեության և կրթության կամ գիտության ոլորտում կառավարման փորձ։ Ռեկտորի թեկնածուին ներկայացվող լրացուցիչ պահանջներ կարող են սահմանվել բուհի կանոնադրությամբ և հոգաբարձուների խորհրդի կողմից: «Հանրային բուհի ռեկտորը պետք է ունենա աշխարհի առաջատար բուհերի կողմից տրամադրվող՝ ոլորտի կառավարման որակավորում կամ առնվազն սերտիֆիկացված ծրագիրը լավ կամ գերազանց ամփոփած լինելու վկայական կամ այլ հավաստող փաստաթուղթ»,- ասվում է նախագծում։ Նշվում է նաև, որ բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ և պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն ու չեզոքություն (տե՛ս Հոդված 29): Գիտական կազմակերպության տնօրենի համար ևս ակադեմիական աստիճան ունենալը պարտադիր է լինելու։ Նախագծով նաև առաջարկվում է, որ այս պաշտոնը զբաղեցնողն ունենա ոլորտի կառավարման ակադեմիական մոդուլը կամ միկրոորակավորման ծրագիրը լավ կամ գերազանց ամփոփելու վկայական (տե՛ս Հոդված 25): Նախագծով նաև սահմանվում է, որ ԿԳՄՍՆ-ն հաստատելու է գիտության և բարձրագույն կրթության ոլորտների կառավարիչների վերապատրաստման միկրոորակավորման ծրագրերը և վերապատրաստող համալսարանների ցանկը (տե՛ս Հոդված 33)։   Համալսարանների և դրանցում ներառված գիտական կազմակերպությունների ֆինանսավորումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ գիտական կազմակերպությունները տնօրինելու են իրենց բյուջեն, որը ձևավորվելու է հիմնադիրի հատկացված միջոցներից, գիտական դրամաշնորհային ծրագրերից, իրենց գործունեության արդյունքի իրացումից կամ այլ՝ օրենքով չարգելված աղբյուրներից:  «Համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների պարագայում բյուջեն համալրվում է նաև համալսարանի ունեցած եկամուտներից արվող հատկացումներից, որի նվազագույն չափը սահմանվում է համալսարանի ներքին իրավական ակտերով և հաստատվում է ընդհանուր բյուջեի հետ»,- նշվում է նախագծում (Տե՛ս Հոդված 8)։ Ըստ նախագծի՝ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություններն ունենալու են առանձին բանկային ենթահաշիվ և ազատ են լինելու տնօրինել իրենց տրամադրված միջոցները՝ միևնույն ժամանակ դրամաշնորհային և արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին (տե՛ս Հոդված 25)։ Նախագծով նաև սահմանվում է, որ գիտության և բարձրագույն կրթության բյուջետավորումն իրականացվելու է առանձին բյուջետային ծրագրերով (տե՛ս Հոդված 37):   Ակադեմիական քաղաքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում տեղ է գտել նաև ակադեմիական քաղաքը։  «Ակադեմիական քաղաքը ուսումնական, գիտական և հարակից հաստատությունների համալիր է, որը միտված է ապահովելու կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների միջև կապն ու համագործակցությունը՝ համապատասխան բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներով հանդերձ»,- նշվում է նախագծում։ Նախագծով նաև սահմանվում է, որ ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվելու է բուհերի ակադեմիական միավորների ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չլինի ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով (տե՛ս Հոդված 40)։   Ակադեմիական բարեվարքությունը Վերջերս «Ինֆոքոմ»-ը գրել էր ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածներում գրագողության դեպքերի մասին։ Թեմայի վերաբերյալ մենք զրուցել էինք ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ, որը հայտնել էր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախածգով սահմանվելու է ակադեմիական բարեվարքությունը, այն քննող մարմին է լինելու, իսկ  ակադեմիական բարեվարքությանը չհամապատասխանելն աշխատանքից ազատելու համար իրավական հիմք է լինելու։ Օրենքի նախագծով սահմանվում է, որ ակադեմիական բարեվարքությունը գիտական և կրթական գործունեության իրականացումն է մասնագիտական էթիկայի և վարքագծի սահմանված կանոններին համապատասխան (տե՛ս Հոդված 3)։ Ըստ նախագծի՝ բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական և գիտական կազմի աշխատողը պարտավոր է՝ պահպանել ազնվության և ամբողջականության սկզբունքը աշխատանքում և պարտականությունների կատարման ժամանակ՝ խուսափելով գրագողությունից, տվյալների կեղծումից կամ այլ ակադեմիական զեղծարարություններից և կանխելով դրանց դրսևորումները, պահպանել բուհի կամ գիտական կազմակերպության սահմանած ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջները (Տե՛ս Հոդված 21)։ Նախագծով առաջարկվում է, որ բուհերում գործի Էթիկայի կոմիտե, որը կլինի մասնակցային ընտրությունների միջոցով ձևավորվող անկախ մարմին և կունենա կանոնադրություն (տե՛ս Հոդված 24)։ Էթիկայի կոմիտեն քննարկելու և դիմումատուին է ներկայացնելու որոշում՝ բուհի բոլոր մակարդակներում ակադեմիական էթիկային ինչպես նաև բարեվարքությանը վերաբերող դիմումների վերաբերյալ: Էթիկայի կոմիտեի որոշումները, ի թիվս այլնի, կարող են լինել՝ տեղեկացնել համալսարանին գիտական աստիճանի շնորհման կամ պաշտոնին նշանակելու որոշումը չեղարկելու անհրաժեշտության մասին՝ աստիճանաշնորհման գործընթացի ժամանակ էթիկայի նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում, հանրայնացնել ակադեմիական էթիկայի և ընթացակարգերի խախտման դեպքերը (տե՛ս Հոդված 31)։ Բուհի ներքին բարեվարքության և վարվեցողության կանոնակարգն, ըստ նախագծի, հաստատելու է հոգաբարձուների խորհուրդը (տե՛ս Հոդված 26)։ Իսկ ԿԳՄՍՆ-ն հաստատելու է ակադեմիական բարեվարքության օրինակելի կանոնակարգը (տե՛ս Հոդված 34)։   Գիտական գործունեությունը Ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական և գիտական կազմի աշխատողները պարտավոր են լինելու իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել ընթերցողների հնարավորինս լայն մասնագիտական շրջանակ ունեցող հեղինակավոր գիտական հարթակներում (Տե՛ս Հոդված 21)։ Նախագծով առաջարկվում է, որ բուհում և գիտական կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող, վերջին 10 տարում առնվազն 8 տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալիս նրանց տրամադրվի ամենամսյա դրամական վճար այն դեպքում, եթե ընդգրկված չլինեն պետական ֆինանսավորման ծրագրերում (Տե՛ս Հոդված 22)։   Կրթական մակարդակներն ու կրթության գործընթացը, գիտական աստիճանաշնորհումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում նշվում է, որ կրթական առաջին երկու՝ բակալավրիատի ու մագիստրատուրայի մակարդակներում ուսումնառությունն ավարտվելու է ամփոփիչ ատեստավորմամբ։ Գիտական աստիճանաշնորհման երկաստիճան (գիտությունների թեկնածու և դոկտոր) համակարգն էլ վերացվելու է․ գործելու է միայն դոկտորի գիտական աստիճանը (տե՛ս Հոդված 11)։ Նախագծով առաջարկվում է նաև, որ բուհերի ուսանողներն իրավունք ունենան կազմելու ուսուցման անհատական պլան՝ ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները (ուսումնական մոդուլները), ինչպես նաև գրանցվելու ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում (Տե՛ս Հոդված 20)։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումներին, «Ակադեմիական քաղաք» ծրագրին, կառավարության հիմնավորումներին ու շահագրգիռ տարբեր կողմերի դիրքորոշումներին կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմ»-ի ծավալուն հոդվածում և հոդվածի հիմնական կետերն ամփոփող ֆիլմում։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի

Loading...